Սպանության փորձ՝ 23-ամյա երևանցու նկատմամբ
Ուշադրության կենտրոնումՄայիսի 13-ին 1-ին համալսարանական հիվանդանոց էր տեղափոխվել 23-ամյա մի երիտասարդ՝ հրազենային վնասվածքով: Ժամը 19.35-ին բուժհաստատությունից ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում էր ստացվել։
Ոստիկանության Կենտրոնական բաժնի և Մարաշի բաժանմունքի ծառայողներն անցան հանցագործության բացահայտմանը։ Միջոցառումներին ներգրավվեցին ՔՈԳՎ և Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները։ Նախ հայտնաբերվեց դեպքի վայրը։ Նար-Դոսի 39/ա շենքի մոտ կատարված զննությամբ քննիչներն ու փորձաքրեագետները հայտնաբերեցին պարկուճ։ Նախնական տվյալներով՝ գործադրվել էր ատրճանակ։
Կենտրոնականի քրեական հետախույզները ճշտեցին, որ տուժած երիտասարդը, դեռևս չպարզված պատճառով, կոտրել էր «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի ապակին, ինչից հետո «Նիսանի» վարորդը մեքենայի սրահից կրակել էր նրա ուղղությամբ ու հեռացել։ Ճշտվեց կրակողի ինքնությունը՝ Երևանի բնակիչ էր, 34 տարեկան։
Ավելին՝ այստեղ