57-ամյա տղամարդը Երևանում «ՎԱԶ-2104» է գողացել․ մանրամասներ Ով է երգել Աննա Հակոբյանի ընթրիքին Ադրբեջանը խախտում է հայ գերիների կեցության միջազգայնորեն սահմանված նորմերը․ Գարդման-Շիրվան-Նախիջևան Պարեկներն ամեն գիշեր ռեյդ են անում Արմավիրում բախվել են «Mercedes»-ն ու «Ford Transit»-ը, վիրավորներ կան. նոր մանրամասներ Բրիտանական պարբերականի սենսացիոն տեղեկությունը և Փաշինյանի հերթական «գործարքը» ՀՀ քաղաքացին այլևս ապահով չէ իր հայրենիքում՝ անգամ իրավապահների հսկողության ներքո. Մենուա Սողոմոնյան Աբովյանում ծեծկռտուք էր եղել, ձայնային ատրճանակից կրակոց էր եղել․ նոր մանրամասներ Իրանը ՀՀ-ին ու Ադրբեջանին զսպվածության կոչ է անում, շարունակե'ք խաղաղությանն ուղղված երկխոսությունը Ինչու է Ջերմուկում ապամոնտաժվում խորհրդային տարիներից տեղադրված «Եղնիկ»-ը. պարզաբանում


Երեկ մինչև ուշ երեկո բանակցությունները շարունակվել են. Նիկոլ Փաշինյանը մանրամասներ է հայտնում. տեսանյութ

TV

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ: Նիստի սկզբում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին ու դրա հանգուցալուծման ուղղությամբ իրականացվող քայլերին:

Իր խոսքում վարչապետի պաշտոնակատարը, մասնավորապես, նշել է. «Հարգելի գործընկերներ, Անվտանգության խորհրդի այսօրվա նիստում էլ ինչպես վերջին օրերին, պետք է քննարկենք հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրադրությունը: Մայիսի 12-ից հետո, երբ Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողներ հատել են հայ-ադրբեջանական սահմանը՝ իրադրությունը կրել է հետևյալ փոփոխությունը կամ ավելի ճիշտ ունեցել է հետևյալ դինամիկան. սկսած ամսի 14-ից՝ զինծառայողների որոշ խմբեր դուրս են եկել Հայաստանի Հանրապետության տարածքից, նման պրոցես տեղի է ունեցել նաև երեկ երեկոյան, նաև նախանշան կա, որ կարող է այսօր տեղի ունենալ, բայց ընդհանուր առմամբ, ռազմաքաղաքական իրադրությունն ամսի 12-ից հետո համարում եմ անփոփոխ: Այսինքն, ռազմաքաղաքական առումով մեծ փոփոխություններ տեղի չեն ունեցել, որոշ խմբեր դուրս են եկել, բայց դրանից իրադրությունը չի փոխվել: Ի՞նչ է սա նշանակում. սա նշանակում է, որ մենք պետք է շարունակենք գործարկել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մեխանիզմները և պետք է շարունակենք աշխատել հայ-ռուսական դաշնակցային մեխանիզմների գործարկման ուղղությամբ: Մեր դիրքորոշումը հստակ է՝ ադրբեջանցի զինծառայողները պետք է լքեն Հայաստանի Հանրապետության տարածքը:

Ուզում եմ նաև ընդգծել, որ չնայած իմ կոչերին՝ ստեղծված իրավիճակը ներքաղաքական շահարկումների առարկա չդարձնել, այնուամենայնիվ կան ուժեր, որոնք, ըստ էության, թիկունքում պրոադրբեջանական, չեմ վախենա այս դիրքորոշումից, գործունեություն են ծավալում: Ընդհանուր առմանբ գիտեք, որ ռազմաքաղաքական ցանկացած դիմադրություն, ցանկացած պայքար զուգորդվում է տեղեկատվական պայքարով և հիմա ինձ համար ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետությունում գործում են Ադրբեջանի տեղեկատվական պայքարի գործակալներ, նրանց անուն ազգանունները նույնիսկ կարելի է նշել, և այդ մարդիկ 2020 թվականին Ադրբեջանի նախագահին հրավիրում էին հարձակվել Հայաստանի Հանրապետության վրա, այս իրադարձություններից առաջ ցույց էին տալիս մոտավորապես այն տեղանքները, որտեղից կարելի է ներխուժել Հայաստանի Հանրապետության տարածք և նրանք հիմա նաև Հայաստանի Հանրապետության հանրության շրջանում տարածում են Ադրբեջանի քարոզչական թեզեր ու, ըստ էության, հուշում են, թե ինչպիսի բանակցային դիրքորոշումներ որդեգրի Ադրբեջանը, որպեսզի դրանք առավել նպաստավոր լինեն իրենց քաղաքական պայքարի համար: Ինձ համար միանշանակ է, որ այս ամեն ինչը պատահական լինել չի կարող և պետք է կարողանանք հանդարտ հետաքննել, հասկանալ, թե ինչ է տեղի ունենում:

Ուզում եմ կրկին անգամ հիշեցնել, որ Հայաստանում արդեն բավական երկար ժամանակ կառուցվում կամ զարգացվում է նաև Ադրբեջանի նախագահի կողմից բարձրաձայնվող «Զանգեզուրի միջանցքի» թեզը: Եվ շատ կարևոր եմ համարում ընդգծել, որ այստեղ նույնպես հայտնի քաղաքական շրջանակները հանդես են գալիս որպես Ադրբեջանի տեղեկատվական պայքարի գործակալներ: Ուզում եմ շեշտել, որ Հայաստանի Հանրապետությունը երբեք միջանցքի հարց չի քննարկել և չի քննարկելու: Այն քննարկումները, որ մենք ունեցել ենք՝ հրապարակային են, դրանք արտահայտված են հունվարի 11-ի համատեղ հայտարարության և եռակողմ աշխատանքային խմբի գործունեության հետ կապված պաշտոնական տեղեկատվության մեջ: Ուզում եմ ասել, որ տարածաշրջանի կոմունիկացիների բացումը, այո, մեր քաղաքական օրակարգում է, բայց դա որևէ կերպ չի կարող կապ ունենալ «միջանցքային» պրոպագանդայի հետ, որն այսօր շարունակում են քարոզել Ադրբեջանի և Հայաստանի կոնկրետ քաղաքական շրջանակներ:

Հաջորդ խնդիրը, որ ուզում եմ ընդգծել, սահմանների ճշգրտման գործընթացն է և ինչպես կոմունիկացիաների բացման, այնպես էլ սահմանների ճշգրտման գործընթացն ինչքան անհրաժեշտ է Ադրբեջանին, այնքան էլ անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետությանը: Եվ սահմանների ճշգրտման առումով կա մի այսպիսի նրբություն. վերջին օրերին ադրբեջանական պրոպագանդան փորձ է անում առաջ քաշել այն միտքը, որ սահմանների ճշգրտման գործընթացը պետք է տեղի ունենա երկկողմ ֆորմատով: Նման բան տեղի ունենալ չի կարող այն պարզ պատճառով, որ Հայաստանը և Ադրբեջանն իրար հետ, ըստ էության, չունեն հարաբերություններ: Եվ ինչպես կոմունիկացիաների բացման, նույնկերպ և սահմանների ճշգրտման գործընթացը պետք է տեղի ունենա եռակողմ ֆորմատով, ինչի շուրջ մի քանի անգամ ձեռք են բերվել պայմանավորվածություններ, և այդ պայմանավորվածությունների խախտումը կամ խափանումն է նաև, իմ կարծիքով, Ադրբեջանի զինված ուժերի և ռազմաքաղաքական ղեկավարության գործողությունների պատճառը:

Հետագա անելիքների մասին. երեկ մինչև ուշ երեկո բանակցությունները շարունակվել են, չորեքշաբթի օրը բանակցությունները շարունակվելու են: Բանակցություններն ունեն մեկ թեմա՝ Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները պետք է դուրս գան Հայաստանի Հանրապետության տարածքից: Քանի դեռ սա տեղի չի ունեցել՝ հարցը, իրավիճակը մենք գնահատում են որպես ճգնաժամ, որը սպառնալիք է ստեղծում Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, կայունության, տարածքային ամբողջականության համար, իրավիճակ, որը ձևակերպված է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության կանոնադրությամբ, Հավաքական անվտանգության մասին պայմանագրով և Ճգնաժամային իրավիճակների արձագանքման Հավաքական անվտանգության պայմանագրի կանոնակարգով: Քանի դեռ մեր առաջ քաշած լեգիտիմ խնդիրը չի լուծվել, ուրեմն այս բոլոր մեխանիզմները, զուգահեռ նաև հայ-ռուսական դաշնակցային մեխանիզմները պետք է գործարկվեն, որոնք նախատեսված են նման դեպքերի համար:

Ավելին՝ այստեղ

 

Թվով 22 ավտոտնակ կքանդվի, նշված տարածքը կբարեկարգվի, երեխաների համար կկառուցվի խաղահրապարակ և ֆուտբոլի դաշտ․ Հայկ ԿոստանյանՓաշինյանական վարչախումբն ուրանում է Հայոց ցեղասպանությունը57-ամյա տղամարդը Երևանում «ՎԱԶ-2104» է գողացել․ մանրամասներ Հաագայում անցկացվող ԵԺԿ երիտասարդական կազմակերպության խորհրդի հավաքի ընթացքում ընդունվեց մեր գործընկոջ՝ Ֆրանսիայի հանրապետական կուսակցության հետ ներկայացված բանաձևը․ Լիլիթ ԲեգլարյանՈվ է երգել Աննա Հակոբյանի ընթրիքինԱդրբեջանը խախտում է հայ գերիների կեցության միջազգայնորեն սահմանված նորմերը․ Գարդման-Շիրվան-Նախիջևան Պարեկներն ամեն գիշեր ռեյդ են անումԱյս մարդու միակ մտածմունքը կենդանի մնալն է. Նաիրի Սարգսյան Արմավիրում բախվել են «Mercedes»-ն ու «Ford Transit»-ը, վիրավորներ կան. նոր մանրամասներ Բրիտանական պարբերականի սենսացիոն տեղեկությունը և Փաշինյանի հերթական «գործարքը» ՀՀ քաղաքացին այլևս ապահով չէ իր հայրենիքում՝ անգամ իրավապահների հսկողության ներքո. Մենուա ՍողոմոնյանԱբովյանում ծեծկռտուք էր եղել, ձայնային ատրճանակից կրակոց էր եղել․ նոր մանրամասներ Իրանը ՀՀ-ին ու Ադրբեջանին զսպվածության կոչ է անում, շարունակե'ք խաղաղությանն ուղղված երկխոսությունը Ինչու է Ջերմուկում ապամոնտաժվում խորհրդային տարիներից տեղադրված «Եղնիկ»-ը. պարզաբանում Ագրոէլեկտրական արևային պարկԱրամեն առողջական խնդիրներ ունի. երգչի կինը հրապարակում է արել. մանրամասներ Արտակարգ դեպք՝ Երևանում․ երեխան խաղալիս քարերով վնասել է 2 մեքենա՝ պատճառելով մոտ 1 մլն դրամի վնաս ՔՊ-ն քաղում է իր բերած ատելության մթնոլորտի պտուղները Վթար Իջևանում․ զոհ ու վիրավոր կա Բերման են ենթարկել Լիլիթ ԱվետիսյանինՌուսաստանը պատարստվում է պատժամիջոցներ կիրառել Հայաստանի դեմ Այն, ինչ Ալիևն անվանում է «հայրենական պատերազմ», հանգեցրել է Լեռնային Ղարաբաղի լիակատար էթնիկ զտմանը. Պիեր դ՛Արժան ԶՊՄԿ-ի աշխատակիցները դոնորական արյուն են հանձնել (տեսանյութ) Տավուշի գյուղերի հանձնումը Հայաստանը վերածելու է մի մեծ անկլավի. Արմեն ՄանվելյանՀին Օլիմպիայում բոցավառվեց Փարիզի Օլիմպիական խաղերի կրակը«Հայ կինոյի օրվա» առիթով հայկական ֆիլմեր կցուցադրվեն Երևանում, Մեղրիում, Քաջարանում և ԲերդումԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ջերմուկում այս պահին ապամոնտաժվում է` դեռ խորհրդային տարիներից տեղադրված «Եղնիկ»-ը Կոպենհագենի կենտրոնում այրվում է Դանիայի ֆոնդային բորսայի պատմական շենքը (տեսանյութ) ՊՆ նախկին շենքը վաղը կպայթեցվի (Տեսանյութ) Քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արային պատկանող «յաշիկը» երթևեկել է հանդիպակաց Սամվել Վարդանյանը դաժան ծեծի է ենթարկվել․ պաշտպանՋրատարը վթարվել է․ ավելի քան 30 ժամ ջուր չի լինի Սարսափելի պատասխանի սպասեք․ Իրանի նախագահը՝ ԻսրայելինUcom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը 40+10 հազար դրամ սոցիալական աջակցության միջոցառման շահառուների շրջանակն ընդլայնվել է Ողբերգական դեպք. Մալաթիայի շուկայի տաղավարում տղամարդու մարմին է հայտնաբերվել (լուսանկար) ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Որքան արժեն Երևան-Մոսկվա տոմսերը ապրիլի 22-ից 28-ը․ արժեքներ Զառա Արամյանը սրտի խնդիրների պատճառով տեղափոխվել է «Բեսթ Լայֆ» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք. armlur Գիտե՞ք, դժվար է, շատ դժվար է ի ծնե քո ուսերին կրել ցեղասպանված ազգի սերունդ լինելու փաստը. Շաքե ԻսայանՈվ կփոխարինի Ալեն Սիմոնյանին ՌԴ ԱԴԾ-ն ձերբակալել է գործակալին, որը պայթեցրել էր ՈՒԱԾ-ի նախկին սպայի մեքենան (տեսանյութ) Այս երկրի թիվ մեկ հերոսը մեր զինծառայողն է, համարժեք վարձատրություն պետք է ստանա1 օրով ջրամատակարարումը կդադարեցվիՆոր օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան. ինչ եղանակ է կանխատեսում Գագիկ Սուրենյանը Հայաստանի համար կարևորագույն նշանակություն ունի Հայաստան-Ռուսաստան-Իրան առանցքը. Արշակ Կարապետյան «Kia»-ն Իջևան քաղաքի մուտքի մոտ բախվել է քարե պարսպին․ մայրը տեղում մահացել է, որդին տեղափոխվել է հիվանդանոց Բա թե՝ «ժողովրդավարության բրենդ», «ժողովրդավարության բաստիոն».... «Փաստ» Արագածոտնի մարզում գազաբալոններով բարձված «ԶԻԼ»-ը կողաշրջված հայտնվել է ձորակում Ուշադրություն. Վանաձոր-Ալավերդի ճանապարհին տեղի է ունեցել ջրատար խողովակի վթար (տեսանյութ) «Ներքին վախերն այս խմբակին տանում են դեպի ավտոկրատիա». «Փաստ»
Ամենադիտված