Լավրովի խոստովանությունը Ինչ չի կարելի անել Զատիկին. արդյո՞ք խախտում եք հիմնական ավանդույթը Իշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի պնդումը ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայի և տարածքային պահանջատիրության մասին․ Տիգրան Աբրահամյան Fastex-ը վիրտուալ համերգներ է կազմակերպում «Ցերեբրում» վիրտուալ Երևանում 4 զn՞հ և թթվածնի պակա՞ս. ի՞նչ է կատարվել Կրասնոյարսկ մեկնող չվերթում Խոշոր հրդեհ՝ Հայաստանում Ահազանգ Արարատից․ քարաթափում է տեղի ունեցել ՌԴ ՊՆ-ից տեղեկացնում են Վիճաբանություն և ծեծկռտnւք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են


Վրաստանը փորձում է չմնալ կտրված ճանապարհի կողքին

Վերլուծություն

Kommersant.ru-ն գրում է, որ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, որը պաշտոնը ստանձնել է 2021 թվականի փետրվարին, վերջերս այցելել է Թբիլիսիի համար երկու ամենակարևոր երկրներ՝ Ադրբեջան և Հայաստան: Ընդ որում` երկու մայրաքաղաքներում էլ ընդունելությունը շատ ջերմ է եղել: Այդ այցերի հիմնական նպատակը ընկած է մակերեսին: Դա տարածաշրջանում սպասվող տրանսպորտային միջանցքների ապաշրջափակումն է, որի շուրջ բանակցությունները նախանշված են երկրորդ ղարաբաղյան պատերազմը դադարեցնելու եռակողմ համաձայնագրով, և որը այնքան էլ ձեռնտու չէ Վրաստանին: Ապագայում այդ նախագիծը ենթադրում է Թուրքիայի հետ Հայաստանի սահմանի բացում, ինչպես նաև Հայաստանի և Ռուսաստանի միջև Ադրբեջանի տարածքով երկաթուղային տարանցման մեկնարկ, և նման կերպ Վրաստանը զրկվում է եկամտի լուրջ աղբյուրից:

Ներկայումս Բաթումիի նավահանգիստը Հայաստանի համար գրեթե միակ պատուհանն է դեպի Եվրոպա, իսկ Թբիլիսիի և Վլադիկավկազի միջև գտնվող Վերին Լարսի անցակետը` դեպի Ռուսաստան: Միևնույն ժամանակ, երկաթգիծը, նույնիսկ Ադրբեջանով անցնող, տեսականորեն կարող է Հայաստանի համար ավելի շահավետ տարանցիկ ուղի դառնալ, քան վրացական Ռազմավիրական մայրուղին, որը պարբերաբար փակվում է վատ եղանակի պատճառով: Վրաստանի տնտեսական զարգացման նախարարությունից «Կոմերսանտին» ասել են, որ անհնար է թերագնահատել այդ ճանապարհի նշանակությունը տարածաշրջանի համար: Այդ ճանապարհը Թբիլիսիում ուշադրության է արժանացել դեռ Լեռնային Ղարաբաղի ստատուս-քվոյի փոփոխությունից առաջ:

Երկու տարի առաջ վրացական իշխանությունները Ասիական զարգացման բանկի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի օգնությամբ, որոնք ընդհանուր առմամբ հատկացրել էին շուրջ 500 միլիոն դոլար, սկսել են մայրուղու կառուցում, որը, ըստ էության, Ռազմավիրականին զուգահեռ է: Կառուցվող 22,7 կմ երկարությամբ Քվեսեթի-Կոբի նոր մայրուղին ավելի քիչ վտանգավոր կլինի սողանքների ու ձնահոսքերի նկատմամբ, ինչը նշանակում է, որ այն ավելի գրավիչ կլինի բեռնատարների վարորդների համար:

Նախագիծը նախատեսում է 15 մետր տրամագծով ինը կիլոմետրանոց թունելի կառուցում, որն աշխարհում անալոգներ չունի: Հիմնական թունելից բացի, մինչև 2024 թվականը կկառուցվեն ևս հինգ ավելի կարճ թունելներ և 6 կամուրջներ: «Ճանապարհը, որի շինարարությունը նախատեսվում է ավարտել երեք տարվա ընթացքում, էապես կնպաստի Հայաստանի և Ռուսաստանի միջև ցամաքային հաղորդակցությանը, - «Կոմերսանտ» -ին ասել է հայկական ամենամեծ լոգիստիկ ընկերության տնօրեն Գագիկ Աղաջանյանը,- այդ ենթակառուցվածքը ներդնելուց հետո Հայաստանի համար Վրաստանը կդառնա դեպի Ռուսաստան տանող լավագույն միջանցքը»:

Այնուամենայնիվ, Վրաստանի նախկին հաշտեցման և քաղաքացիական հավասարության պետական նախարար Պաատա Զաքարեիշվիլին «Կոմերսանտին» ասել է, որ վրացական կողմը չպետք է թուլանա: «Մեր իշխանությունները կորցնում են նախաձեռնությունը, քանի որ չեն մասնակցում ռուս-ադրբեջանա-հայկական միջկառավարական հանձնաժողովին, որն այժմ աշխատում է հաղորդակցության ուղիների բացման հարցի շուրջ», - ասել է նա:

Հիշեցնենք, որ երբ խոսք է գնում տարածաշրջանում տրանսպորտային միջանցքների ապաշրջափակման մասին, ապա առավել ակտիվորեն քննարկվում է միայն մեկ երթուղի՝ Բաքվից Նախիջևան (Ադրբեջանի անկլավ), որն անցնում է Հայաստանի Սյունիքի մարզով: Ղարաբաղում պատերազմի ավարտից հետո այդ մարզը դարձել է եթե ոչ թեժ կետ, ապա լարվածության կետ. տեղի բնակիչները շատ դժգոհ են այն փաստից, որ ադրբեջանական զինուժը տարածքներ ու բնակավայրեր է զավթում բացատրելով, որ ըստ խորհրդային քարտեզների հենց այդպիսին են եղել Հայկական և Ադրբեջանական ԽՍՀ-ների սահմանները:

Սյունիքով երկաթուղու կառուցումը Հայաստանի իշխանությունները ծայրաստիճան բացասաբար են ընկալում` համարելով, որ դա անհրաժեշտ է բացառապես Բաքվին, բայց ոչ մի օգուտ չի տալիս Երևանին: «բացառվում է, որ քննարկվի միջանցքի հարցը: Այո, ընդունված է օգտագործել «միջանցք» բառը որպես տրանսպորտային ուղի, բայց այդ համատեքստում պետք է նշել, որ որպես տրանսպորտային միջանցք հարցը չի քննարկվում», - օրերս մեկնաբանել է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, որը տրանսպորտային ուղիների ապաշրջափակման եռակողմ հանձնաժողովի անդամ է:

Ըստ ադրբեջանցի քաղաքագետ, «Վալդայ» միջազգային քննարկման ակումբի փորձագետ Ֆարհադ Մամեդովի, տեսանելի ապագայում Վրաստանով տարանցիկ հոսքերը կպահպանվեն նույն ծավալով: «Հաղորդակցությունների ապաշրջափակման բոլոր հեռանկարները շուտ չեն լինի: Մոտակա ծրագրի, մասնավորապես Զանգեզուրի միջանցքի կառուցման իրականացումը ենթադրում է երեք-չորս տարի», - ասել է նա «Կոմերսանտին»: Նա նաև նշել է, որ բոլորովին վերջերս Թուրքիայից կոնտեյներային առաջին գնացքը Բաքու-Թբիլիսի-Կարս ճանապարհով անցնելով, հասել է Ռուսաստանի Կալուգայի շրջան, և դա նշանակում է, որ Ռուսաստանի և Թուրքիայի միջև երկաթուղային հաղորդակցությունը արդեն կարելի է համարել կայացած: Վրաստանի հասարակայնության հետ կապերի ինստիտուտի պրոֆեսոր Թորնիկե Շարաշենիձեն նույնպես համոզված է, որ Վրաստանի տարանցիկ գործառույթի համար հայ-ադրբեջանական հաղորդակցությունների բացման վտանգը խիստ չափազանցված է:

«Հայ-ադրբեջանա-ռուսական ուղիները վերականգնելու և նոր ուղիներ կառուցելու համար ժամանակ և զգալի միջոցներ կպահանջվեն», - ասել է նա «Կոմերսանտ» -ին տված հարցազրույցում: Ըստ փորձագետի, «եթե նույնիսկ Ադրբեջանը վերականգնի երկաթուղային գիծը Նախիջևան, դժվար թե այն կարողանա բավարարել Ադրբեջանի, Նախիջևանի և հատկապես Թուրքիայի բոլոր կարիքները»: Իսկ Բաթումիի և Փոթիի նավահանգիստների ներուժը, որտեղից հնարավոր է ապրանքներ ուղարկել աշխարհի ցանկացած կետ, պարոն Շարաշենիձեն համարում է եզակի և անփոխարինելի:

Պաատա Զաքարեիշվիլին համաձայն է, որ նոր երթուղիների բացումից հետո «դժվար թե հնարավոր լինի ամբողջովին զրոյացնել Վրաստանի տարանցիկ գործառույթը»: Բայց նա հավելել է, որ «երկիրը կարող է կորցնել զգալի ռեսուրսներ իշխանությունների անփութության պատճառով»:


Աննա Սայադյան
Pressmedia.am

Լավրովի խոստովանությունըԻնչ չի կարելի անել Զատիկին. արդյո՞ք խախտում եք հիմնական ավանդույթը Իշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի պնդումը ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայի և տարածքային պահանջատիրության մասին․ Տիգրան Աբրահամյան Fastex-ը վիրտուալ համերգներ է կազմակերպում «Ցերեբրում» վիրտուալ Երևանում 4 զn՞հ և թթվածնի պակա՞ս. ի՞նչ է կատարվել Կրասնոյարսկ մեկնող չվերթում Խոշոր հրդեհ՝ ՀայաստանումԱհազանգ Արարատից․ քարաթափում է տեղի ունեցելՌԴ ՊՆ-ից տեղեկացնում ենՎիճաբանություն և ծեծկռտnւք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են«Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումը Ինձ մոտ ձևավորված կարծիք կա, որ վերջնակետն Ալեքսանդրապոլի պայմանագիրն է. Նաիրի ՍարգսյանՓաշինյանը խմբեր է գործուղում Տավուշի մարզ ՌԴ ԱԳՆ-ն՝ Ռումինիայում ՆԱՏՕ-ի բազա կառուցելու մասինԵրևանում ու Գողթանիկում մեծաքանակ զենք, զինամթերք են հայտնաբերվել․ ի՞նչ է հայտնի Երբ և որտեղ տեղի կունենա Արթուր Աբրահամի հոր հոգեհանգիստըԳազամատակարարման վթարային դադարեցում Գյումրի քաղաքում Ի՞նչ իրավիճակ է Հայաստանի և Լարսի ճանապարհներին Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել 3 բժշկիՂարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. ԷրդողանԽոշոր հրդեհ՝ ՀայաստանումՀայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի Ահազանգեր չկան, բայց ՆԳՆ-ից հորդորում են լինել զգոն Գործող իշխանությունները գիտակցաբար ստանձնում են զիջողի, հանձնողի կերպարը. Մենուա ՍողոմոնյանՔՊ-ականները թող գան և մեզ մոտ ասեն, որ ադրբեջանական գյուղ է․ պատգամավորը զրուցել է ոսկեպարցիների հետ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանու ներքո իրականացվել է 23-րդ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը . ՏոնոյանԻնչո՞ւ Պուտինը չի գնացել ողբերգության վայր Չտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» Իտալիան կառուցում է լողացող հիբրիդային էլեկտրակայանԱնցած 1 օրում հանրապետությունում արձանագրվել է 16 ՃՏՊ. 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորվել Հետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում Տաք հոսանքներ են գալիս. Ապրիլի 1-ին Երևանում և որոշ շրջաններում ցերեկային ժամերին ջերմաստիճանը կհասնի +20 +22-ի «Կրոկուս»-ում ահաբեկչության ողջ գիշերը Վլադիմիր Պուտինը չի քնել, աշխատել է. Պեսկով Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան 21-ամյա ուսանողը մահացել է թռչնագրիպիցԵվրանեսթ ԽՎ-ն ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանցԵրբ ռուսական ռազմաբազան դուրս գա, Հայաստանը չի հետաքրքրի ոչ մեկին. Արշակ Կարապետյան Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում․ հայրը կասկածվում է դստերը ծեծելու և սեռական հարաբերության փորձի համար Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ «Զանգի, ասա` ռnւմբ կա «Դալմա մոլ»-ում». զգուշացե՛ք, թիրախում երեխաներն են (լուսանկար) «Կրոկուսի» վրա հարձակում գործած ահաբեկիչները գտնվել են հոգեմետ նյութերի ազդեցության տակ Վարչախմբի թիրախում հաջորդը ռուսական ռազմակայանն է Չեմ զարմանա, եթե Փաշինյանը սա կարդա և իր հերթական տիկ-տոկյան լայվի ժամանակ հպարտությամբ պատմի երեխաներին, որպես «խաղաղության» մասին բարի հեքիաթ. ՉալաբյանՖՈՏՈ․ Թագուհի Թովմասյանը հանդիպել է ԵՊՀ միջազգային հարաբերություններ ֆակուլտետի ուսանողների հետ Ու՞մ է մեղադրում Անդրանիկ Քոչարյանը Անհայտ կորած և գերեվարված 11 զինծառայողների ընտանիքներ ևս 2 ամիս կստանան 300-հազարական դրամ աջակցությունը Երբվանից է գործելու բոնուսային համակարգըԵրևանում «Toyota»-ի ոչ սթափ վարորդը դարձել է մեքենաների ջարդի հեղինակ. 12-ամյա երեխան ու մայրը տեղափոխվել են հիվանդանոց 2024-ին խմելու ջրի սակագինը չի փոխվիԱրցախցիները կարող են դիմել թոշակ ու նպաստ ստանալու համար
Ամենադիտված