Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում. գյուղացիները փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը. shamshyan.com Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար Երբ կնշվի Վարդավառն այս տարի Երևանում ՝ հնդիկ է անհետ կորել ՇՏԱՊ. Դիանա Մալենկոն հոգեբան է փնտրում Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանի Դաշնությունից. Լավրով ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Սպահանում խոցված ԱԹՍ-ներն Իրանի տարածքի՞ց են արձակվել


Վտանգավոր խաղեր. Պետք չէ բացառել, որ Ալիևն այս քայլով փորձել է աջակցություն հայտնել Նիկոլ Փաշինյանին. «168 ժամ»

Մամուլ

«168 ժամ» թերթը գրում է. «Սյունիքում երեկ տեղի ունեցած միջադեպը, որը միջադեպ կարելի է անվանել խիստ պայմանականորեն, բացահայտեց Հայաստանում ու Հայաստանի շուրջ տեղի ունեցող մի շարք թաքնված ու վտանգավոր շերտեր։ Այն հերթական անգամ ցույց տվեց, որ պետություն՝ որպես ինստիտուցիա, գործնականում գոյություն չունի․ տեղի ունեցածի մասին առանձին ոչ պաշտոնական տեղեկությունների հայտնվելուց մի քանի ժամ անց միայն Պաշտպանության նախարարությունը տարածեց հաղորդագրություն, որտեղ կատարվածը գնահատվեց՝ որպես ադրբեջանցիների կողմից «սահմանների ճշգրտման» գործընթաց՝ անուղղակիորեն լեգիտիմացնելով այն։

Ժամեր անց ոչինչ չասող հայտարարությամբ հանդես եկավ նաև Ազգային անվտանգության ծառայությունը, իսկ իշխանական առանձին դեմքեր, տարբեր մարզպետարաններ կամ ընդհանրապես հերքեցին տեղի ունեցածը, կամ հանդես եկան հերթական ցնդաբանություններով, այդ թվում՝ նշելով, թե միջադեպը եղել է «չպահպանվող դիրքի շուրջ»։

Այդ ամբողջ ընթացքում առաջացավ մեծ տեղեկատվական վակուում, որը լցվեց ամեն ինչով՝ կիսահավաստի տեղեկություններից՝ մինչև պրովոկատիվ նպատակներ հետապնդող ինֆորմացիոն աղբ։ Պետության բացակայության պայմաններում հասարակությունը ստիպված էր սպառել դա՝ ապրելով շոկի ու անորոշության հերթական ցնցումը։ Կատարվածը, սակայն, ուներ ոչ միայն ներքին, այլ նաև արտաքին շերտեր։

Ադրբեջանցիների հերթական սադրանքը հաջորդեց ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ Երևան և Բաքու կատարած այցերին՝ տպավորություն թողնելով, որ դա կա՛մ այցին հաջորդած հետևանք էր, կա՛մ այցից դժգոհության առիթով հայտնված դեմարշ։ Տեղի ունեցածի արտաքին ևս մեկ կարևոր շերտ էր ՀԱՊԿ-ի լռությունը․ ըստ տարբեր տեղեկությունների, ադրբեջանցիները շուրջ երեք կիլոմետր առաջ են եկել Հայաստանի սահմանից, որը նաև ՀԱՊԿ-ի սահմանն է ու պայմանագրային պարտավորություններով՝ ՀԱՊԿ-ի արձագանք ենթադրող սահման է։

ՀԱՊԿ-ն, սակայն, լուռ էր, գրեթե այնպես, ինչպես Հայաստանի բարձրագույն իշխանությունը։ Եվ եթե ՀԱՊԿ-ի լռությունը կարող է պայմանավորված լինել աշխարհաքաղաքական  շահերով, ապա Հայաստանի իշխանությունների պարագային լռության աղբյուրը ներքաղաքական շահն է։

Արտահերթ ընտրություններում իշխանությունը պահպանելու Նիկոլ Փաշինյանի շանսերը նվազում են ամեն օրվա հետ։ Բացառված չէ, որ արդեն իսկ նվազել են այնքան, որ նրա համար անհնարին է թվում ընտրություններում անգամ կեղծիքներով հաղթելու հնարավորությունը։ Մնում է իշխանությունը պահպանելու միայն մեկ տարբերակ՝ չեղարկել կամ առնվազն հետաձգել ընտրությունը, ինչի համար պատերազմի սպառնալիքը կամ իմիտացիոն պատերազմը կարող է հրաշալի առիթ դառնալ՝ հնարավորություն տալով ռազմական դրության կամ այլ հիմնավորմամբ չեղարկել ընտրությունները։

Այս համատեքստում պետք չէ բացառել, որ Ալիևն այդ քայլով փորձել է աջակցություն հայտնել Նիկոլ Փաշինյանին։ Բոլոր  նրանք, ովքեր անհավանական կհամարեն այդ տարբերակը, կարող են պատասխանել պարզ հարցի՝ արդյոք իշխանությունը պահպանելու ճանապարհին Նիկոլ Փաշինյանը որևէ միջոցի ընտրության մեջ խտրություն կդնի՞, թե՞ ոչ։

 

Ավելին՝ այստեղ

Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում. գյուղացիները փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը. shamshyan.comԴեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար Երբ կնշվի Վարդավառն այս տարիԵրևանում ՝ հնդիկ է անհետ կորել ՇՏԱՊ. Դիանա Մալենկոն հոգեբան է փնտրումԻրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանի Դաշնությունից. Լավրով ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքըՍպահանում խոցված ԱԹՍ-ներն Իրանի տարածքի՞ց են արձակվելԵրբ ստյուարդեսան հասկացրեց, որ էլ չի մոտենալու, էդ պահին մահդ աչքիդ առաջ եկավ․ մանրամասներ՝ Աբու Դաբի-Երևան չվերթից Իրան-Իսրայել հակամարտությունը սրվում է. ի՞նչ է սպասվում տարածաշրջանումՆեթանյահուին կձերբակալե՞ն․ ուշագրավ զարգացումներԻնչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում Չինական ալյումինն ու ԱՄՆ արևային էներգիայի ապագանԻրանը չի ծրագրում անհապաղ արձագանքել իր օբյեկտների վրա հարձակմանը. Reuters Ինչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը 1 զոհ, 10 վիրավոր․ ՀՀ ոստիկանության հայտարարությունը«Կարծես անօթևան լինի»․ Ջասթին Բիբերին ծաղրել են հանդերձանքի պատճառով (լուսանկար) Ռուսները հարվածել են Դնեպրին․ բազմաթիվ զոհեր և վիրավորներ կանՈղբերգական դեպք՝ Երևանում. Կիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու մարմին (լուսանկար) Կենդանակերպի նշան, որի համար մայիսը հաջող կլինի Հանքարդյունաբերության ոլորտի առաջատարները սոցիալական լուրջ ծրագրեր են իրականացնում. Հայկ ԱկարմազյանԻսրայելը Իրանի ուղղությամբ հրթիռային հարվածներ է սկսել Թուրքիայում նորից երկրաշարժ է եղել․ մոտ 6 բալ (տեսանյութ) 7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Լավ լուր այն ծնողների համար, ովքեր երեխային մանկապարտեզ են տանում Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար«Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներին Գործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից Մյասնիկյան պողոտայում ուժեղ խցանում է․ շրջանցեք «Զգացի, որ ղեկը չի շարժվում, ոչ մի բանը չէր աշխատում». Ինչ է պատմում «Ուրալ»-ի վթարից վիրավորված կինըՓոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Թուրքիայում 3-րդ երկրաշարժն է գրանցվել՝ ավելի ուժգին «Հրապարակ». Տավուշյան հանելուկ․ ինչպես Փաշինյանը «համոզեց» ԱլիեւինԽոշոր ավտովթար՝ Հայաստանում․ կանայք տեղափոխվել են հիվանդանոցԹուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել (տեսանյութ) «Ապրելու երկիր» կուսակցության համար անընդունելի է Հայաստանի Հանրապետության առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջումը Պատկերացրեք, որ 700 մլն դոլարը ոչ թե տոկոս ենք փակում, այլ պետական գործարաններ հիմնում. Նաիրի ՍարգսյանDօing Digital 2024 համաժողովի հովանավորներ Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հատուկ մրցանակների են արժանացելՀայաստան-Ադրբեջան կոնֆլիկտը Հայաստանի՛ վերացման շուրջ է. Ավետիք Չալաբյան Արտակարգ դեպք՝ Երևանում․ «Թաեքվոնդոյի» ֆեդերացիայի նախագահը ծեծի է ենթարկել․ նա տեղափոխվել է հիվանդանոց Ֆրանկ Փալոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին Քաջարան֊Կապան ճանապարհից ձերբակալվել էին մի կին ու երիտասարդ. հայտնաբերվել էր ահռելի քանակի թմրամիջոց Անահիտ Ավանեսյանը պաշտոնա՞նկ կարվի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունըԿայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը
Ամենադիտված