57-ամյա տղամարդը Երևանում «ՎԱԶ-2104» է գողացել․ մանրամասներ Ով է երգել Աննա Հակոբյանի ընթրիքին Ադրբեջանը խախտում է հայ գերիների կեցության միջազգայնորեն սահմանված նորմերը․ Գարդման-Շիրվան-Նախիջևան Պարեկներն ամեն գիշեր ռեյդ են անում Արմավիրում բախվել են «Mercedes»-ն ու «Ford Transit»-ը, վիրավորներ կան. նոր մանրամասներ Բրիտանական պարբերականի սենսացիոն տեղեկությունը և Փաշինյանի հերթական «գործարքը» ՀՀ քաղաքացին այլևս ապահով չէ իր հայրենիքում՝ անգամ իրավապահների հսկողության ներքո. Մենուա Սողոմոնյան Աբովյանում ծեծկռտուք էր եղել, ձայնային ատրճանակից կրակոց էր եղել․ նոր մանրամասներ Իրանը ՀՀ-ին ու Ադրբեջանին զսպվածության կոչ է անում, շարունակե'ք խաղաղությանն ուղղված երկխոսությունը Ինչու է Ջերմուկում ապամոնտաժվում խորհրդային տարիներից տեղադրված «Եղնիկ»-ը. պարզաբանում


Կասպից ծովի խնդիրները վերջնականապես կգժտեցնեն Ռուսաստանին Ադրբեջանի և Թուքմենիայի հետ

Վերլուծություն

Topcor.ru-ն գրում է, որ մոտ ապագայում Ռուսաստանը ռիսկի է դիմում լարվածության մեկ այլ կետ ևս ստանալ իր հարավային սահմաններին: Այն կարող է դառնալ Կասպից ծովը, և հակառակորդը կլինի Թուրքիան և նրան միացած Ադրբեջանն ու Թուրքմենստանը:
Ի՞նչն է հիմք տալիս հավատալ դրան:

Կասպից ծովի կարգավիճակի խնդիրն առաջացել է 1991 թվականին ԽՍՀՄ փլուզումից հետո, երբ երկու երկրների փոխարեն հանկարծ անհրաժեշտություն է առաջացել Կասպից ծովը բաժանվել հինգ պետության միջև: Նաև բոլորովին պարզ չէր, թե ինչպես կարելի է այն ավանել՝ լիճ թե ծով, և ինչ իրավական օրենքներ են կիրառվում տվյալ դեպքում: Այս ջրամբարի նկատմամբ հետաքրքրության մեծացումը պայմանավորված է նրա չափազանց հարմար աշխարհագրական դիրքով, ինչպես նաև հարուստ բնական պաշարներով (ածխաջրածիններ և արժեքավոր ձկնատեսակներ): 2018 թվականին բեկում է տեղի ունեցել երկարաժամկետ բանակցություններում, և հարցը կարգավորվել է համապատասխան Կոնվենցիայով: Բայց գուցե ավելի լավ կլինի այն կասեցնել անորոշ ժամանակով: Եվ ահա թե ինչ պատճառով:

Նախ, Կասպից ծովի իրավական կարգավիճակի որոշումը հիմնովին ճանապարհ է բացում Թուրքմենստանից Եվրոպա Անդրկասպյան գազատարի կառուցման համար: Թուրքմենստանի բնական գազի պաշարները գնահատվում են 19,5 տրիլիոն խորանարդ մետր, սակայն դրա վաճառքը սահմանափակվում է միայն ասիական և ռուսական շուկաներով: Միևնույն ժամանակ, Չինաստանը այդ կապույտ վառելիք գնում է զեղչված գներով՝ որպես վարկի վճարում, որն օգտագործվում է գազատարը կառուցելու համար: Թուրքմենստանը չափազանց շահագրգռված է եվրոպական հարուստ շուկա դուրս գալու մեջ: Առաջարկվող տրանսկասպյան գազատարի թողունակությունը պետք է լինի տարեկան մինչև 30 միլիարդ խորանարդ մետր: Այն կարող է անցնել ծովի հատակով և մուտք ունենալ Ադրբեջանի և Թուրքիայի տարածքներ, իսկ այնտեղից Անդրանատոլիական գազատարով միանալ Անդրադրիատիկ գազատարին և դուրս գա Հարավային Եվրոպայի շուկա:

Ծրագրի գնահատված արժեքը 5 միլիարդ դոլար է: Գազատարը ձեռնտու է իր բոլոր մասնակիցներին, բացառությամբ «Գազպրոմ»-ի, որը ունի իր Թուրքական հոսքի նախագիծը, որն, ի դեպ, ինքնին պետք է օգտագործի Կենտրոնական Ասիայի գազը որպես ռեսուրսային բազա: 2018 թվականին Ղազախստանում ստորագրված Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին կոնվենցիան ճանապարհ է բացել այլընտրանքային գազատարի կառուցման համար, քանի որ, համաձայն դրա, Ռուսաստանի համաձայնությունն այլևս անհրաժեշտ չէ: Թույլտվության կարիք ունեն միայն հարևան երկրները, բայց ոչ բոլոր հինգը: Եթե նայեք Կասպից ծովի երկրների մամուլին, կարելի է տեսնել, թե որքան ուրախ են այնտեղ, ձեռքերն են շփում անհամբեր սպասելով ազդանշանի մեկնարկին: Ինչու՞ է Կրեմլը նման բան ստորագրել, դա անհասկանալի է: Եթե այժմ Մոսկվան հայտարարում է, որ ստորագրելով կոնվեցիան բնավ դա նկատի չի ունեցել, այլ ինչ որ այլ բան, ապա Ադրբեջանի, Թուրքմենստանի և Թուրքիայի հետ հակամարտությունից խուսափել հնարավոր չի լինի:

Երկրորդ հերթին Կասպից ծովը դառնում է «միջին միջանցք» և լայնամասշտաբ ենթակառուցվածքային ծրագրի իրականացման առանցքային կետ, որին կմիանան Չինաստանը, Թուրքմենստանը, Ղազախստանն ու Ադրբեջանը: Եվ հիմա Լեռնային Ղարաբաղում Հայաստանի պարտությունից և դեպի Նախիջևան ցամաքային միջանցքի հարկադրաբար բացումից հետո այդ ամենին միանում է Թուրքիան: Անկարան մտադիր է դառնալ «Պեկինի պատուհանը դեպի Եվրոպա» և իր երկիրը վերածել «նյութատեխնիկական գերտերության»: Եվ նա արդեն շատ բան է արել դրա համար: Թուրքիան գործարկել է ստորջրյա Եվրասիական թունելը, որը միացնում էր Ստամբուլի եվրոպական և ասիական հատվածները, բացվել է նոր օդանավակայան, իսկ Բոսֆորի վրայով կառուցվում է երրորդ կամուրջը: Անկարան մտադիր է արդիականացնել իր երկաթուղիները և միանգամից երեք նավահանգիստները՝ Մերսին և Չանդարլի-է-Տե-Աեյան Արևելյան Միջերկրական ծովում և Ֆիլիոսը Սև ծովում:

Բայց այս ամենը հսկայական ներդրումներ է պահանջում հենց Չինաստանից, և այդ պատճառով նախագահ Էրդողանը Լեռնային Ղարաբաղում ապացուցել է իր վճռականությունը գործընկերների աչքում Թուրքիայի ազգային շահերը խթանելու հարցում: Կոնկրետ ի՞նչ է տալու նրան «Միջին միջանցք»-ը:

Առաջին հերթին, «Նոր մետաքսի ճանապարհ» նախաձեռնությանը մասնակցելը նշանակում է չինական ներդրումներ Թուրքիայում, ինչի հարցում Պեկինը առանձնապես ժլատ չէ: Ասիայից դեպի Եվրոպա տրանսպորտային միջանցքը կնպաստի այդ երկրի տարածաշրջանների զարգացմանը: «Միջին միջանցքի» իրականացումը թույլ կտա Անկարային դառնալ տարածաշրջանային խոշոր առևտրային հանգույց և դիվերսիֆիկացնել Թուրքիայի տնտեսությունը խլելով Ռուսաստանից տարանցիկ հոսքերի մի մասը: Ինչու՞ Մոսկվան չի մտածել այս ամենի մասին։

Միանգամայն անհասկանալի է 2018 թվականին հպարտորեն ստորագրված Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին կոնվենցիան, քանի որ 2020 թվականին տեսանելի եղավ, թե ինչպես է Ադրբեջանը, Թուրքիայի օգնությամբ «գլորում» Հայաստանին Լեռնային Ղարաբաղում: Եվ հիմա Ռուսաստանը ունի ևս մեկ արհեստական ստեղծված խնդիր հարավային թևում:


Արսեն Զոհրաբյան

Pressmedia.am

Հայաստան-Արցախ Համահայկական երիտասարդական ֆորումի հայտերի ընդունման մեկնարկը տրված էՀայաստան-Արցախ Համահայկական երիտասարդական ֆորումի հայտերի ընդունման մեկնարկը տրված է․ Լիաննա ՄանուկյանԱկնհայտ է, որ Արևմուտքի համար Հայաստանի տնտեսությունը շարունակում է մնալ անհետաքրքիր․ Մեսրոպ ԱռաքելյանԹվով 22 ավտոտնակ կքանդվի, նշված տարածքը կբարեկարգվի, երեխաների համար կկառուցվի խաղահրապարակ և ֆուտբոլի դաշտ․ Հայկ ԿոստանյանՓաշինյանական վարչախումբն ուրանում է Հայոց ցեղասպանությունը57-ամյա տղամարդը Երևանում «ՎԱԶ-2104» է գողացել․ մանրամասներ Հաագայում անցկացվող ԵԺԿ երիտասարդական կազմակերպության խորհրդի հավաքի ընթացքում ընդունվեց մեր գործընկոջ՝ Ֆրանսիայի հանրապետական կուսակցության հետ ներկայացված բանաձևը․ Լիլիթ ԲեգլարյանՈվ է երգել Աննա Հակոբյանի ընթրիքինԱդրբեջանը խախտում է հայ գերիների կեցության միջազգայնորեն սահմանված նորմերը․ Գարդման-Շիրվան-Նախիջևան Պարեկներն ամեն գիշեր ռեյդ են անումԱյս մարդու միակ մտածմունքը կենդանի մնալն է. Նաիրի Սարգսյան Արմավիրում բախվել են «Mercedes»-ն ու «Ford Transit»-ը, վիրավորներ կան. նոր մանրամասներ Բրիտանական պարբերականի սենսացիոն տեղեկությունը և Փաշինյանի հերթական «գործարքը» ՀՀ քաղաքացին այլևս ապահով չէ իր հայրենիքում՝ անգամ իրավապահների հսկողության ներքո. Մենուա ՍողոմոնյանԱբովյանում ծեծկռտուք էր եղել, ձայնային ատրճանակից կրակոց էր եղել․ նոր մանրամասներ Իրանը ՀՀ-ին ու Ադրբեջանին զսպվածության կոչ է անում, շարունակե'ք խաղաղությանն ուղղված երկխոսությունը Ինչու է Ջերմուկում ապամոնտաժվում խորհրդային տարիներից տեղադրված «Եղնիկ»-ը. պարզաբանում Ագրոէլեկտրական արևային պարկԱրամեն առողջական խնդիրներ ունի. երգչի կինը հրապարակում է արել. մանրամասներ Արտակարգ դեպք՝ Երևանում․ երեխան խաղալիս քարերով վնասել է 2 մեքենա՝ պատճառելով մոտ 1 մլն դրամի վնաս ՔՊ-ն քաղում է իր բերած ատելության մթնոլորտի պտուղները Վթար Իջևանում․ զոհ ու վիրավոր կա Բերման են ենթարկել Լիլիթ ԱվետիսյանինՌուսաստանը պատարստվում է պատժամիջոցներ կիրառել Հայաստանի դեմ Այն, ինչ Ալիևն անվանում է «հայրենական պատերազմ», հանգեցրել է Լեռնային Ղարաբաղի լիակատար էթնիկ զտմանը. Պիեր դ՛Արժան ԶՊՄԿ-ի աշխատակիցները դոնորական արյուն են հանձնել (տեսանյութ) Տավուշի գյուղերի հանձնումը Հայաստանը վերածելու է մի մեծ անկլավի. Արմեն ՄանվելյանՀին Օլիմպիայում բոցավառվեց Փարիզի Օլիմպիական խաղերի կրակը«Հայ կինոյի օրվա» առիթով հայկական ֆիլմեր կցուցադրվեն Երևանում, Մեղրիում, Քաջարանում և ԲերդումԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ջերմուկում այս պահին ապամոնտաժվում է` դեռ խորհրդային տարիներից տեղադրված «Եղնիկ»-ը Կոպենհագենի կենտրոնում այրվում է Դանիայի ֆոնդային բորսայի պատմական շենքը (տեսանյութ) ՊՆ նախկին շենքը վաղը կպայթեցվի (Տեսանյութ) Քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արային պատկանող «յաշիկը» երթևեկել է հանդիպակաց Սամվել Վարդանյանը դաժան ծեծի է ենթարկվել․ պաշտպանՋրատարը վթարվել է․ ավելի քան 30 ժամ ջուր չի լինի Սարսափելի պատասխանի սպասեք․ Իրանի նախագահը՝ ԻսրայելինUcom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը 40+10 հազար դրամ սոցիալական աջակցության միջոցառման շահառուների շրջանակն ընդլայնվել է Ողբերգական դեպք. Մալաթիայի շուկայի տաղավարում տղամարդու մարմին է հայտնաբերվել (լուսանկար) ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Որքան արժեն Երևան-Մոսկվա տոմսերը ապրիլի 22-ից 28-ը․ արժեքներ Զառա Արամյանը սրտի խնդիրների պատճառով տեղափոխվել է «Բեսթ Լայֆ» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք. armlur Գիտե՞ք, դժվար է, շատ դժվար է ի ծնե քո ուսերին կրել ցեղասպանված ազգի սերունդ լինելու փաստը. Շաքե ԻսայանՈվ կփոխարինի Ալեն Սիմոնյանին ՌԴ ԱԴԾ-ն ձերբակալել է գործակալին, որը պայթեցրել էր ՈՒԱԾ-ի նախկին սպայի մեքենան (տեսանյութ) Այս երկրի թիվ մեկ հերոսը մեր զինծառայողն է, համարժեք վարձատրություն պետք է ստանա1 օրով ջրամատակարարումը կդադարեցվիՆոր օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան. ինչ եղանակ է կանխատեսում Գագիկ Սուրենյանը Հայաստանի համար կարևորագույն նշանակություն ունի Հայաստան-Ռուսաստան-Իրան առանցքը. Արշակ Կարապետյան «Kia»-ն Իջևան քաղաքի մուտքի մոտ բախվել է քարե պարսպին․ մայրը տեղում մահացել է, որդին տեղափոխվել է հիվանդանոց Բա թե՝ «ժողովրդավարության բրենդ», «ժողովրդավարության բաստիոն».... «Փաստ»
Ամենադիտված