Արմավիրի մարզում բախվել են «Nissan X-Trail»-ը, «Volkswagen»-ը և «ՎԱԶ 2107»-ը․ կան վիրավորներ Յունիբանկը թողարկել է արտոնյալ բաժնետոմսեր՝ տարեկան 12% հաստատագրված շահութաբաժնով 10․000 դրամ տուգանք՝ չնախատեսված հատվածով փողոցը հատելու համար «Թրամփի ճանապարհը» ևս մեկ փաստ է ազգային դավաճանության և սուվերեն տարածքների հակասահմանադրական զիջման մասին 1 օրում գրանցվել է 11 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 18-ը՝ ստացել վնասվածքներ Իշխանությունները խուճապի մեջ են. «Մեր ձևով շարժումը» սպառնում է Փաշինյանի պաշտոնավարմանը Մահացել է «Շռամ Էդոն»՝ ՀՀ ամենալավ հետախույզներից մեկը․ 44–օրյա պատերազմի պարտությունը նա էլ չտարավ... Կոստեստի ՀԷԿ-ում կկառուցվեն լողացող արևային էլեկտրակայան և քամու էլեկտրակայան Կարո՞ղ է Հայաստանը կրկնել Գազայի ճակատագիրը. ոչ թե խաղաղություն, այլ սրացում Սրանք մեր գլխին կարող են նոր պատերազմ բերել և դարձյալ մեղադրել այլոց. Արմեն Մանվելյան


Կորսվածը վերականգնելու և երազածը ստանալու միայն մեկ ճանապարհ կա. այդ ճանապարհը «Հայրենիք»-ՀՀԿ միավորումն է. Արթուր Վանեցյան

Քաղաքականություն

«Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանի հետ Tert.am-ը զրուցել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների, «Հայրենիք»-ՀՀԿ դաշինքի և ընդդիմադիր դաշտում գործող մյուս դաշինքի հետ հարաբերությունների մասին:

«Հիմա շատերը կգան ու կփորձեն համոզել, թե կարող են բոլորիս վերադարձնել ունակ պետություն ունենալու կորսված իրականությունը։ Ուրիշներն էլ կգան և կհամոզեն, որ այս ապիկարների փոխարեն իրենք կարող են բերել այն, ինչի համար մարդիկ փողոց էին դուրս եկել՝ արդար Հայաստան։ Բայց մի փոքր խորը նայողը միանգամից կարող է տեսնել, որ կորսվածը վերականգնելու և երազածը ստանալու միայն մեկ ճանապարհ կա: Այդ ճանապարհը հենց «Հայրենիքի» ու Հանրապետականի միավորումն է»,- նշում է Արթուր Վանեցյանը:

- Պարոն Վանեցյան, արդեն հայտնի է, որ որոշել եք մասնակցել արտահերթ ընտրություններին և մասնակցել ՀՀԿ-ի հետ դաշինքով: Եթե գաղտնիք չէ, գոնե ընդհանուր գծերով կարո՞ղ եք ներկայացնել, թե ինչ եք առաջարկելու ընտրողին և նախընտրական քարոզչության ի՞նչ մարտավարություն եք որդեգրելու։

- Անշուշտ ժամանակը կգա, և մենք այդ մասին խոսելու լիուլի առիթներ կունենանք։ Հիմա կարճ կասեմ միայն հետևյալը. Մենք Հայաստանի Հանրապետության քաղաքացուն հարց կտանք՝ այս աղմուկ-աղաղակից չե՞ս հոգնել, այս համատարած ստից չե՞ս զզվել, ամեն ինչ ավերակի վերածվելը կարողացե՞լ ես նկատել, չե՞ս կարոտել անվտանգ, խաղաղ ու ստեղծելու տրամադրող երկիր ունենալուն, չե՞ս ուզում էլի բանակ, միջազգային հեղինակություն ու կայունություն ունեցող Հայաստանի քաղաքացի լինել, ի վերջո չե՞ս կարոտել պետություն ունենալուն։ 

Վստահ եմ՝ ամեն ոք կասի այո, բայց...

Մենք կընդհատենք ու ինքներս կշարունակենք՝ ասելով, որ այդ ամենը երեք տարի առաջ կար, բայց մեզ չէր բավարարում, ինչի համար էլ մարդիկ փողոց դուրս եկան` ավելի շատ արդարության, ավելի շատ հավասարության, ավելի շատ բարեկեցության փնտրտուքով։ Արդյունքում վերջինները չստացանք, իսկ առաջինները կորցրեցինք։ Հիմա շատերը կգան ու կփորձեն համոզել, թե կարող են բոլորիս վերադարձնել ունակ պետություն ունենալու կորսված իրականությունը։ Ուրիշներն էլ կգան և կհամոզեն, որ այս ապիկարների փոխարեն իրենք կարող են բերել այն, ինչի համար մարդիկ փողոց էին դուրս եկել՝ արդար Հայաստան։ Բայց մի փոքր խորը նայողը միանգամից կարող է տեսնել, որ կորսվածը վերականգնելու և երազածը ստանալու միայն մեկ ճանապարհ կա: Այդ ճանապարհը հենց «Հայրենիքի» ու Հանրապետականի միավորումն է: Դա ձեզ ասում եմ ես, այս «վայ» իշխանության մեջ կոռուպցիայի դեմ պայքարի հարցում ամենամեծ արդյունքներ գրանցած ԱԱԾ տնօրենս: Դա նաև ասում են այն հանրապետականները, ովքեր մեծ ավանդ ունեն մեր պետության ու բանակի կայացման ու զարգացման գործում, ովքեր ապացուցել են, որ նույնիսկ մեր տարածաշրջանում կարելի է ունենալ մրցունակ, անվտանգ ու կայուն պետություն: Դեռևս ամեն ինչ կորած չէ, դեռ կա հույսի ճանապարհ ու մեր դաշինքը այդ հույսի ծրագրով է ներկայանալու:

-Սրանից 3 տարի առաջ Դուք հեղափոխության սիմվոլն էիք, իսկ այժմ դաշինք եք կազմել մի ուժի հետ, որը հեղափոխականների հակառակ ճամբարում էր: Ի՞նչը դրդեց ձեզ այս դաշինքին, որը, խոստովանենք, անակնկալ էր շատերի համար:

-Ես հեղափոխությունից հետո նշանակված առաջին ԱԱԾ տնօրենն էի, ու իմ վարքագծից ու գործելաոճից էր նաև կախված, թե հանրությունն ինչպես կընկալի այդ կառույցը: Ես հանրության հետ եղել եմ շփման առումով բաց ու անկեղծ՝ փորձելով կոտրել խորհրդային ԿԳԲ-ի իմիջը։ Հեղափոխական չեմ եղել, չէի էլ կարող լինել՝ գործի բերումով, բայց ինձ առաջարկվել է ԱԱԾ տնօրենի պաշտոնը, և ես ջանացել եմ ինձ արդարացնել այդ պաշտոնում: Եվ, այո՛, այդ ջանքերի արդյունքում մարդիկ ինձ վստահել են, ինձ հետ կապել են հույսեր, իմ կերպարը մի փոքր, նույնիսկ, միֆականացրել: Այնուամենայնիվ, երբ հասկացա, որ Փաշինյանի հետ աշխատելն անհնար է, պարտավոր էի հրապարակային ասել այդ մասին, չէի կարող սուսուփուս հեռանալ պաշտոնից, ուստի արեցի իմ հայտնի հայտարարությունը։ Պրոֆեսիոնալ գործունեության գաղտնիքներ չբացեցի, ուղղակի զգուշացրեցի, որ մեզ վտանգ է սպառնում, եթե Փաշինյանը կանգ չառնի, բայց, ինչպես տեսնում եք, նա կանգ առնողը չէ, ավելի է խորացել ճահճի մեջ ու երկիրն էլ հետն է տանում:

-Իսկ արդյո՞ք չկա գաղափարական հակասություն Ձեր արտաբերած՝ «վերադարձ անցյալին չի լինելու» արտահայտության և այս դաշինքի միջև:

- «Հայրենիք» կուսակցությունն իրեն հստակ տեսնում է այլընտրանքի դաշտում, երբ ասել է, որ նախկինին վերադարձ չի լինելու և այս իշխանությունները պետք է հեռանան։ Նախկինը հնացած բարքերն են, արատավոր երևույթները, ոչ թե՝ անձինք կամ կուսակցությունները։ Նույն ՀՀԿ-ն, որի վրա նախկինի պիտակ են կպցրել, ինքնամաքրման հսկայական ճանապարհ է անցել, գիտակցել իր շատ սխալներ ու հիմա նոր արժեքներով է ներկայանում: Այսինքն՝ մեզ համար երկրի զարգացման ծրագրերն այնքան կարևոր են, իսկ այդ ճանապարհին Փաշինյանը՝ այնպիսի լուրջ խոչընդոտ, որ պետք է մի կողմ դնել նախապատերազմական բոլոր տարաձայնություններն ու պիտակները և պայքարել երկրի ապագայի համար:

Մենք կողմ ենք լայն հանրային կոնսոլիդացիային, մեր ծրագրերով ու գաղափարներով ընդունելի ենք լինելու հանրության համար։ Ու եթե ԱԱԾ տնօրենի պաշտոնում եմ ընկալվել որպես ժողովրդական մարդ, ուրեմն դա է հանրության հետ շփվելու իմ պատկերացումն ու էությունը, դրա շուրջ են համախմբվել իմ գաղափարակիցները, դրան է վստահել ժողովուրդը։

Փաշինյանը պատերազմի պարտությամբ մեր երկրին այնպիսի հարված հասցրեց, որ հանդարտ տոնով խոսել երկրի վիճակի մասին գրեթե անհնար է, բայց մեկ է, պետք է մեզ ստիպենք՝ մնալ մեր կառուցողական վարքագծին հավատարիմ, լուրջ ծրագրերով, ինտելեկտուալ ու փորձառու թիմով քաղաքական պայքարից դուրս մղել պարտված Փաշինյանին ու նրա ձախողված թիմին։

-Պարոն Վանեցյան, ընդդիմադիր դաշտում ևս մեկ դաշինք կա՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած դաշինքը, Ձեր և այդ դաշինքը ո՞ր ձայների համար է պայքարելու, արդյոք դա հասարակության նույն զանգվածը չէ և այդ դեպքում նույն ընտրազանգվածի ձայները կիսվելու են երկու դաշինքի միջև։

-Մեր պայքարը հանուն է, ոչ թե ընդդեմ, հանուն մեր երկրի զարգացման, հանուն մեր ժողովրդի ապագայի, որը հնարավոր չէ Փաշինյանի ու նրա թիմի իշխանություն լինելու պարագայում։ Մենք մեր անցած ճանապարհով, մեր ծրագրերով ու գաղափարներով ենք ներկայանալու հանրությանը, ուստի ակնկալում ենք, որ ոչ թե իրարից ձայներ կփախցնենք, ընդհակառակը, ձայներ կբերենք այն ընտրազանգվածից, որը հիասթափվել էր ոչ միայն Փաշինյանից, այլև՝ ընտրությունից, քանի որ չի հավատում, որ ընտրության միջոցով հնարավոր կլինի Փաշինյանին հեռացնել։ Իսկ մենք ասում ենք, որ երկրում նորմալ իշխանություն ձևավորելու, այս պարտված ու ձախողված իշխանությունից ազատվելու համար ընտրությունն ընդամենը անարյուն ու անցնցում միջոց է:

Արմավիրի մարզում բախվել են «Nissan X-Trail»-ը, «Volkswagen»-ը և «ՎԱԶ 2107»-ը․ կան վիրավորներ Իրանը գաղտագողի հաշվեհարդար է տեսնում Ադրբեջանից «Թրամփի ուղու» համար. ադրբեջանական ԶԼՄ Յունիբանկը թողարկել է արտոնյալ բաժնետոմսեր՝ տարեկան 12% հաստատագրված շահութաբաժնով 10․000 դրամ տուգանք՝ չնախատեսված հատվածով փողոցը հատելու համարԷդ ո՞ր հայ ոստիկանն է գնալու ադրբեջանցիների սադրանքը կանխելու. Մենուա Սողոմոնյան«Թրամփի ճանապարհը» ևս մեկ փաստ է ազգային դավաճանության և սուվերեն տարածքների հակասահմանադրական զիջման մասինԱստղագուշակ 2025 թվականի օգոստոսի երկրորդ կեսի համար. ուղեցույց` յուրաքանչյուր նշանի համար 1 օրում գրանցվել է 11 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 18-ը՝ ստացել վնասվածքներ Իշխանությունները խուճապի մեջ են. «Մեր ձևով շարժումը» սպառնում է Փաշինյանի պաշտոնավարմանը Մահացել է «Շռամ Էդոն»՝ ՀՀ ամենալավ հետախույզներից մեկը․ 44–օրյա պատերազմի պարտությունը նա էլ չտարավ... Կոստեստի ՀԷԿ-ում կկառուցվեն լողացող արևային էլեկտրակայան և քամու էլեկտրակայան Հայաստանի Հանրապետությունը վերածվել է բանկային օլիգարխիայի պահակախմբի. Հրայր Կամենդատյան Կարո՞ղ է Հայաստանը կրկնել Գազայի ճակատագիրը. ոչ թե խաղաղություն, այլ սրացումՍրանք մեր գլխին կարող են նոր պատերազմ բերել և դարձյալ մեղադրել այլոց. Արմեն ՄանվելյանՕդի ջերմաստիճանը 2-4 աստիճանով կնվազի. եղանակն առաջիկա օրերին Փոփոխություն՝ ենթասպայական կազմի հավելավճարների հաշվարկման կարգում Ամերիկյան ապտակ՝ Փաշինյանի «ժողովրդավարության բաստիոնին» ՀՀ քաղաքացիները ևս մեկ երկիր կկարողանան մեկնել առանց վիզայի Team-ը առաջինը տարածաշրջանում կանջատի 2G-ն՝ փոխարինելով այն առաջադեմ տեխնոլոգիաներով․ գործում է նոր հեռախոսների տրամադրման հատուկ ծրագիր ՔՊ-ն կարող է ընտրությունների գնալ դաշինքով Երեք ֆուտբոլիստ ազատվեց պարտադիր զինվորական ծառայությունից ԿԳՄՍՆ–ն կգնահատի դպրոցների աշխատանքը, աջակցություն կտրամադրվի դպրոցներին, որտեղ չկա բավարար արդյունք ԱՄՆ դեսպան Քվինի այցը «Սպայկա»Ucom-ի ֆիքսված ցանցն արդեն գործում է Երևանի Սիլիկյան թաղամասում Հայաստան – Պորտուգալիա հանդիպման տոմսերը վաճառքում ենԱդրբեջանում զարգացնում են հանքարդյունաբերությունը, Հայաստանում՝ տապալում լսումները Կրակոցներ՝ Կոտայքի մարզում՝ «Չաղ Ռուստամ» մականվամբ քրեական հեղինակության տան մոտ գտնվող կամրջի տակ․ կա վիրավոր Ամուսինը կնոջ վրա բենզին է լցրել՝ պատճառելով այրվածքներ․ ՔԿ Հարյուր միլիարդավոր դոլար ներդրումների մասին սուտը․ Հրայր ԿամենդատյանԳնալով ամեն ինչ վատանում է, չգիտենք` ինչ անել. քաղաքացիՋուր չի լինելու Մահացել է «Արև-երեխաներ» ՀԿ-ի սան Շավարշ Ֆիդանյանը ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են 73-ամյա վարորդը «Renault»-ով «Զվարթնոց» օդանավակայանի մոտ բախվել է երկաթե ճաղավանդակներին․ 4 վիրավորներից 2-ը երեխաներ են Վաշինգտոնյան համաձայնագիր․ խաղաղությո՞ւն, թե նոր վտանգներ Հայաստանի համարԴոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել․ փոխարժեքն՝ այսօր Բերքլի, Սթենֆորդ, Visa ինովացիոն կենտրոն և շատ ավելին․ բացառիկ հնարավորություն Հայաստանի 10 ուսանողի համար«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը 2025 թվականի օգոստոսի 13-ին ժամը 20:00-ին ելույթ կունենա «Զվեզդա» ռադիոկայանի «Ազգային անվտանգության ռազմավարություն» հաղորդաշարումՀերացու փողոցում բախվել են «Lexus»-ն ու «Volkswagen»-ը. վերջինն ինքնաբերաբար առաջ է ընթացել ու բռնկվել Զելենսկին ժամանել է ԲեռլինՆույն բնակարանից 3-րդ անգամ գողություն կատարած երիատասարդին գտել ու ձերբակալել են Բաքվում արդեն քննարկում են` ով պետք է լինի Ադրբեջանի դեսպանը ՀայաստանումԱկնհայտ է, որ ՌԴ ռազմավարական մոտեցումները, ստեղծված նոր իրադրության պայմաններում, կտրուկ փոփոխության են ենթարկվելու. Աբրահամյան Արմավիրցի երիտասարդը ձերբակալվել է․ հայտնաբերվել է խոշոր չափերի մարիխուանա 2025 թվականի օգոստոսին երեք կենդանակերպի նշանների համար կգա կախարդական երջանկության շրջան Ադրբեջանի հետ կնքված ցանկացած փաստաթուղթ միակողմանիորեն ծառայեցվում է ՀՀ-ի դեմ. Ավետիք Չալաբյան Մեկ օրում բացահայտվել է 153 հանցագործություն. ՆԳՆ ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է մտահոգիչ տվյալներ' ինքնասպանությունների թվի աճի վերաբերյալՁորափի փողոցում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն Սամվել Կարապետյանը՝ սպասվող դատական նիստի և «Մեր ձևով» շարժման մասին
Կո՞ղմ եք ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրմանը
Ամենադիտված