Ողբերգական ավտովթար Եղեգնաձոր-Վայք ավտոճանապարհին
Ուշադրության կենտրոնումՄայիսի 6-ին՝ ժամը 14:27-ին, Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղեգնաձոր-Վայք ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած:
ԱԻՆ-ը հայտնում է, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Եղեգնաձոր-Վայք ավտոճանապարհի 8-րդ կմ-ին բախվել են «MAN» մակնիշի բեռնատարը և «Gazele» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով վերջինիս ուղևորը տեղում մահացել է:
Ավելին՝ այստեղ