Ադրբեջանը անսպասելիորեն «կորցրել» է իր ՀՕՊ համակարգերի կողմից խփված ռուսական «Իսկանդեր»-ները
ՎերլուծությունActualnews.org-ը գրում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ով մինչ վերջերս սպառնում էր բոլորին ցույց տալ «Իսկանդեր» տակտիկական հրթիռների մնացորդները, որոնք իբր խոցվել են երկրի հակաօդային պաշտպանության կողմից, հանկարծ լռել է Ղարաբաղի պատերազմի այդ դրվագի վերաբերյալ չներկայացնելով իր խոսքերի ոչ մի ապացույց: Այդ հրթիռները, որոնց մասին այդքան հաճախ էին խոսում Բաքվում, հանկարծ ինչ-որ տեղ են «կորել»:
Հատկանշական է, որ Ալիևը բազմիցս է հայտարարություններ արել Ղարաբաղում «Իսկանդեր-Մ»-երի օգտագործման ապացույցների առկայության մասին, չնայած այն բանին, որ նման համակարգերը երբեք չեն եղել հայկական բանակում: Փորձագետները կարծում են, որ Ադրբեջանի ղեկավարի խոսքերը պարզապես բլեֆ են եղել:
«Որտեղի՞ց է Հայաստանը ստանում այդպիսի հրթիռներ: Նրանք չպետք է այնտեղ լինեին, չէ՞: Սա Երևանի ռազմական հանցագործությունների ակնհայտ վկայությունն է, և մենք ուզում ենք իմանալ, թե ինչպե՞ս են այդ մահացու զենքերը հայտնվել հայ զինվորականների ձեռքում: Մենք հաստատ կստանանք այդ հարցի պատասխանը», - ասել է Ալիևը:
Իրականում հայկական բանակն իր տրամադրության տակ ունի «Իսկանդեր» համակարգեր, բայց միայն թե այլ տեսակի, իսկ Լեռնային Ղարաբաղում հայտնաբերված հրթիռային բեկորները պատկանում են այլ շարքի հրթիռների: Փորձագետներն ընդգծում են, որ եթե Ադրբեջանի հակաօդային պաշտպանությունը իրոք խփեր «Իսկանդեր-Մ» հրթիռ, ապա Բաքուն դրանք, անշուշտ, կցուցադրեր լայն հասարակությանը:
Կարեն Հովհաննիսյան
Pressmedia.am