«Կրոկուս»-ի գործով ևս մեկ անձ է ձերբակալվել 40–ամյա երևանցին հարվածել է հորը, հարևան կանանցից մեկին է սպանել, մյուսի նկատմամբ՝ սպանության փորձ կատարել Եթե ընդունում ես, որ քեզնից ոչինչ չես ներկայացնում, դրանով նաև քո բանակցային դիրքերն ես թուլացնում. Դավիթ Ջամալյան 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Հունաստանում ԶՊՄԿ ընկերության` 4600-ը գերազանցող աշխատակիցներից շուրջ 700-ը ճարտարագետ են «Պուտինին զարմացրել էր Փաշինյանի որոշումը»․ Լավրով «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունն այս տարի կյանքի կոչվեց «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի շնորհիվ (տեսանյութ) Մեքենան գլորվել է ձորը. վարորդը հիվանդանոցում մահացել է․ ոստիկանություն Զախարովան «խանդում» է Փաշինյանին․ Պետդեպն արձագանքել է Արտակարգ դեպք Երևանում


Պարգևավճար ստացած Թանդիլյանն արդյո՞ք հիմա էլ հանցագործության մասին կահազանգի՝ պահանջելով վերադարձնել պարգևավճարները

Քաղաքականություն

Օրերս 168.am-ը գրել է, որ Նիկոլ Փաշինյանի մատնանշած ժամանակահատվածում՝ հունիսի 20-ին նախատեսված արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, Արցախի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը Հայաստան է վերադառնալու  Փաշինյանի առաջարկով «Առաքելություն» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորելու, այդ կուսակցության ղեկավար՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի արդեն նախկին նախարար Մեսրոպ Առաքելյանի հետ ընտրություններին մասնակցելու համար։

168.am-ի այս տեղեկությունը հրապարակելուց օրեր անց Մեսրոպ Առաքելյանը  հրաժարական տվեց, իսկ առաջիկայում սպասվում է Թանդիլյանի հրաժարականը, որպեսզի երկուսով միասին աշխատեն հօգուտ Փաշինյանի։

Ձևավորված Թանդիլյան-Առաքելյան համագործակցության նպատակը Փաշինյանի համար ձայներ փախցնելն ու հետագայում դրանց դիմաց պաշտոններ ստանալն է, ու քանի որ այս համագործակցության առանցքը հենց Թանդիլյանն է, որի հետ էլ մեծավ մասամբ հույսեր է կապում Փաշինյանը, ներկայացնենք մի կարճ դրվագ պետբյուջեի «ամեն մի կոպեկի» պարգևատրումը պետական դավաճանություն համարող, բայց այդ նույն բյուջեով ինքն իրեն միլիոնների պարգևավճարներ տված Մանե Թանդիլյանի մասին։

Երբ Մանե Թանդիլյանը զբաղեցնում էր ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնը, ֆեյսբուքյան իր էջում հաղորդում էր ներկայացրել հանցագործության մասին՝ գրելով, թե Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում հայտնաբերվել են խախտումներ, իսկ իր կատարած ամենամեծ բացահայտումը վերաբերում է  ղեկավարներին տրամադրված ընդհանուր առմամբ 55 մլն դրամ պարգևատրումներին, որոնք տրամադրվել են օրենսդրության պահանջների խախտումով:

Դժվար թե պետբյուջեի յուրաքանչյուր կոպեկի մասին մտածելու մասին գրառում կատարած Թանդիլյանը շփոթած լիներ «Պետական պաշտոններ և Պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի 2-րդ և 22-րդ հոդվածի պահանջները, պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն հասկացությունները, և չիմանար, որ հայեցողական և քաղաքական պաշտոններ զբաղեցնող անձինք պետական ծառայության պաշտոնյա չեն, բայց դրանք պետական պաշտոն են, հետևապես՝  տրված պարգևավճարները չեն կարող լինել վերականգնման ենթակա։

Բնականաբար, Թանդիլյանն այս մասին գիտեր, օրենքը կարդացել էր, բայց քանի որ 2018 թվականի նախընտրական շրջանն էր՝ նոյեմբերը, վերջինս պահանջել էր  նախարարությունից 55 միլիոն դրամ պարգավճարը վերադարձնել պետական բյուջե, իսկ երբ Ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչությունը (ԿՌՈՒ) Թանդիլյանին բացատել էր, որ օրենքով դա վերականգնման ենթակա չէ, Թանդիլյանը Ֆեյսբուքում հաղորդում էր ներկայացրել հանցագործության մասին, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակիցներին հասցրել Դատախազության դռները, որովհետև Դատախազությունն անցել էր գործի, հարուցվել էին քրեական գործեր, բայց հարուցումից մինչ այսօր՝ 3 տարի անց, որևէ մեկն ապօրինի պարգևավճար ստանալու համար չի՛ դատապարտվել, որևէ մեկը չի՛ վերադարձրել ստացած պարգևավճարը, քանի որ օրենք չի խախտվել։

Հիմա հարց է առաջանում՝ 55 միլիոն դրամի պարգևավճարը պետական բյուջեի  թալան ու պետական դավաճանություն համարած Մանե Թանդիլյանն արդյոք նմանատիպ մի գրառում էլ կանի՞ հիմա, չէ՞ որ իր թիմակցի՝ Մեսրոպ Առաքելյանի  ղեկավարած կառույցում տրվել են միլիոնավոր դրամների պարգևավճարներ՝ սահմանված ոչ թե օրենքով, այլ՝ Կառավարության որոշմամբ։

2018 թվականի նախընտրական տրամաբանությամբ արդյոք հիմա՝ 2021 թվականի նախընտրական սեզոնին, Մանե Թանդիլյանը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում տրված պարգևավճարները կհամարի՞ վերադարձման ենթակա ու դարձյալ գրառում կանի՞ հանցագործության մասին, կերևա շուտով։ Միայն հավելենք, որ այս նախարարությունում եղել են ժամանակներ, երբ ընդամենը 5 ամսվա ընթացքում բաժանվել է 237 միլիոն դրամ պարգևավճար։

«Կրոկուս»-ի գործով ևս մեկ անձ է ձերբակալվել40–ամյա երևանցին հարվածել է հորը, հարևան կանանցից մեկին է սպանել, մյուսի նկատմամբ՝ սպանության փորձ կատարել Եթե ընդունում ես, որ քեզնից ոչինչ չես ներկայացնում, դրանով նաև քո բանակցային դիրքերն ես թուլացնում. Դավիթ Ջամալյան 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Հունաստանում ԶՊՄԿ ընկերության` 4600-ը գերազանցող աշխատակիցներից շուրջ 700-ը ճարտարագետ են «Պուտինին զարմացրել էր Փաշինյանի որոշումը»․ Լավրով «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունն այս տարի կյանքի կոչվեց «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի շնորհիվ (տեսանյութ) Մեքենան գլորվել է ձորը. վարորդը հիվանդանոցում մահացել է․ ոստիկանություն Զախարովան «խանդում» է Փաշինյանին․ Պետդեպն արձագանքել էԱրտակարգ դեպք ԵրևանումՆիկոլ Փաշինյանը՝ Հայաստանի դեմ պատերազմի առաջին գծում Նիկոլն Իլհամի փիառշիկն է դարձել Սա խելագարություն է, պետք է վե՛րջ դնել՝ թե չէ՝ կհասնենք նրան, որ թշնամուն խնդրենք՝ «մեզ մի սպանեք» Վաղվանից կենսաթոշակի և նպաստի 10 % հետվճարի ծրագրից կարող են օգտվել հետևյալ 11 բանկերի քարտապանները Վաղվանից մեր հանրապետության բոլոր առևտրային բանկերը, բացառությամբ ՎՏԲ բանկի, դադարեցնում են МИР քարտերի սպասարկումը. Շաքե ԻսայանԻմ անունից սուտ հայտարարություններ են արվում․ Լևոն Քոչարյան Ապրիլի 5-ից հետո ակնհայտորեն Հայաստանում քաղաքական նոր իրողություն է ստեղծվելու. Արշակ Կարապետյան ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է Մեթյու Միլլերը անդրադարձել է Փաշինյան-Բլինքեն-Ֆոն դեր Լայեն հանդիպման վերաբերյալ Ռուսաստանի արձագանքինԼավրովի խոստովանությունըԻնչ չի կարելի անել Զատիկին. արդյո՞ք խախտում եք հիմնական ավանդույթը Իշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի պնդումը ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայի և տարածքային պահանջատիրության մասին․ Տիգրան Աբրահամյան Fastex-ը վիրտուալ համերգներ է կազմակերպում «Ցերեբրում» վիրտուալ Երևանում 4 զn՞հ և թթվածնի պակա՞ս. ի՞նչ է կատարվել Կրասնոյարսկ մեկնող չվերթում Խոշոր հրդեհ՝ ՀայաստանումԱհազանգ Արարատից․ քարաթափում է տեղի ունեցելՌԴ ՊՆ-ից տեղեկացնում ենՎիճաբանություն և ծեծկռտnւք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են«Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումը Ինձ մոտ ձևավորված կարծիք կա, որ վերջնակետն Ալեքսանդրապոլի պայմանագիրն է. Նաիրի ՍարգսյանՓաշինյանը խմբեր է գործուղում Տավուշի մարզ ՌԴ ԱԳՆ-ն՝ Ռումինիայում ՆԱՏՕ-ի բազա կառուցելու մասինԵրևանում ու Գողթանիկում մեծաքանակ զենք, զինամթերք են հայտնաբերվել․ ի՞նչ է հայտնի Երբ և որտեղ տեղի կունենա Արթուր Աբրահամի հոր հոգեհանգիստըԳազամատակարարման վթարային դադարեցում Գյումրի քաղաքում Ի՞նչ իրավիճակ է Հայաստանի և Լարսի ճանապարհներին Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել 3 բժշկիՂարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. ԷրդողանԽոշոր հրդեհ՝ ՀայաստանումՀայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի Ահազանգեր չկան, բայց ՆԳՆ-ից հորդորում են լինել զգոն Գործող իշխանությունները գիտակցաբար ստանձնում են զիջողի, հանձնողի կերպարը. Մենուա ՍողոմոնյանՔՊ-ականները թող գան և մեզ մոտ ասեն, որ ադրբեջանական գյուղ է․ պատգամավորը զրուցել է ոսկեպարցիների հետ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանու ներքո իրականացվել է 23-րդ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը . ՏոնոյանԻնչո՞ւ Պուտինը չի գնացել ողբերգության վայր Չտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» Իտալիան կառուցում է լողացող հիբրիդային էլեկտրակայանԱնցած 1 օրում հանրապետությունում արձանագրվել է 16 ՃՏՊ. 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորվել
Ամենադիտված