Նիդերլանդների ԱԳ նախարարը Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ նամակ է հղել Արա Այվազյանին
ՔաղաքականությունՆիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Ստեֆ Բլոկը նամակ է հղել ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանին՝ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ:
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարը ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանին ուղղված նամակում Նիդերլանդների կառավարության անունից խորը հարգանքների հավաստիքն է փոխանցել Հայոց ցեղասպանության զոհերի ընտանիքներին և ափսոսանք հայտնել, որ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին նիդերլանդական կողմից նախարարական մակարդակով մասնակցելու հանձնառությունը հնարավոր չեղավ իրականացնել՝ համավարակի հետ կապված Նիդերլանդներում գործող խիստ սահմանափակումների պատճառով։
Ավելին՝ այստեղ