Ռուսական կործանիչը Ռուսաստանի սահմանին մոտեցող ամերիկյան ինքնաթիռ է որսացել
ՄիջազգայինՌուսական ՄիԳ-31 կործանիչը Կամչատկայի մոտ ռուսական սահմանին մոտեցող ամերիկյան հետախուզական օդանավ է որսացել: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ՌԴ ՊՆ-ին:
Նախարարությունից հայտնում են, որ ռադարներն օդային օբյեկտը որսացել են Խաղաղ օվկիանոսի վրա:
Ավելի ուշ պարզվել է, որ խոսքը վերաբերում է ԱՄՆ ռազմաօդային ուժերի RC-135 ինքնաթիռին:
Ավելին՝ այստեղ