Գերիների մասին ինչ էր ասում Հովիկ Աղազարյանը 2 ամիս առաջ, ինչ է ասում՝ հիմա
TVԱյսօր լրագրողների հետ զրույցում իմքայլական պատգամավոր Հովիկ Աղազարյանը, պատասխանելով հարցին, թե որքան ժամանակ դեռ մեր տղաները պետք է գերության մեջ մնան Ադրբեջանում, հայտարարեց, որ կդժվարանա ասել, քանի որ իր գործառույթների անմիջական շրջանակներում չի գտնվում, որ իր վրա վերցնի պատասխանատվություն ու հայտարարի:
Հիշեցնենք, որ հունվարի վերջին նույն Աղազարյանը բառացիորեն ասել էր. «Կարծում եմ՝ գերիների վերադարձման ծանր գործընթացն առաջիկա 1 ամսում ավարտին կհասցվի»:
Ավելին՝ այստեղ