Հարավից տաք օդային հոսանքներ են ներթափանցում․ ջերմաստիճանը կբարձրանա
Ուշադրության կենտրոնումՄայրաքաղաքում այսօր ցերեկը, ապրիլի 15-17-ը, 18-ի գիշերը և 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 18-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ:
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից NEWS.am-ին հայտնում են, որ մարզերում այսօր ցերեկը, ապրիլի 16-ին և 17-ին, 19-ին՝ հիմնականում կեսօրից հետո առանձին շրջաններում, 18-ի ցերեկը՝ շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ: Ապրիլի 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Օդի ջերմաստիճանն ապրիլի 15-18-ը պայմանավորված հարավից տաք օդային հոսանքների ներթափանցմամբ՝ աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով:
Ավելին՝ այստեղ