Նիկոլ Փաշինյանը հաստատեց Լելեթեփեի ողբերգական ելքով օպերացիայի փաստը, որի արդյունքում 700 զոհ ունենք՝ ըստ տեղեկությունների
TVՀայտարարություններ են անում, թե ես որոշում եմ կայացրել, որ գնան գրավեն Սերժ Սարգսյանի հանձնած Լելեթեփեն, ու 700 զոհ է եղել: Դա կատարյալ անհեթեթություն է:
Այդ օպերացիայի առաջարկի հեղինակը եղել է գեներալ, այն ընդունելի է համարել գեներալ, այն կյանքի կոչելու հնարավորության գնահատումն իրականացրել է գեներալ ու որոշումը կայացրել է գեներալ, ընդ որում այնպիսի գեներալներ, որոնք այդ պահին նման որոշում կայացնելու հնարավորություն ունեցել են:
Այո, այդ խոսակցությունների մի հատվածին ներկա եմ եղել, մոդերացիա եմ արել խոսակցությունը, սակայն կարծիք չեմ հայտնել, կարծիքներ եմ հարցրել: Հարցրել եմ նաև ամենաբարձրաստիճանին, ով ասել է, որ լավ միտք է: Դրանից հետո տվել է հանձնարարական, գնահատել է իրադրությունը, զեկուցել է ու ասել է, որ պետք է ու կարելի է անել: Այս մասին խորհրդարանում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Ավելին՝ այստեղ