Պարզ քաղաքական գործընթաց՝ նախընտրական «տրամադրություններով». «Փաստ» «Այդ անձնավորությունն ամբողջովին ձգտում է միապետական կարգեր հաստատել». «Փաստ» Իրանի մեսիջը Փաշինյանին և թուրքադրբեջանական տանդեմին. միջանցք չի լինելու. «Փաստ» Ադրբեջանը չի բացառում, որ ահռելի փոխհատուցում կպահանջի Կապանում փորձարկվելու են էլեկտրական շչակներ Իրանը մահապատժի է ենթարկել ապօրինի համարվող ընդդիմադիր խմբի երկու անդամների Պատանիների ընտրանին առաջին մեդալն է նվաճել Եվրոպայի առաջնությունում Ազատի ջրամբարից դուրս է բերվել ջրահեղձ եղած 16–ամյա տղայի դին Մակրոնն ու Էրդողանը քննարկել են տարածաշրջանային հարցեր Աստղագուշակները նշել են չորս նշաններ, որոնց փողը երբեք չի սպառվում


Ստացավ արդյո՞ք Փաշինյանը Պուտինի օրհնանքը

Վերլուծություն

Rosbalt.ru-ն գրում է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնվել է ծանր վիճակում: Որպեսզի նրան չտապալի փողոցը, որի շնորհիվ նա իշխանության էր եկել 2018 թվականին՝ իր հերթին տապալելով հանրապետության այն ժամանակվա ղեկավար Սերժ Սարգսյանին, ազգի «հեղափոխական առաջնորդ»-ը, հայտարարել է, որ հրաժարական կտա ապրիլին, բայց շատ յուրօրինակ կերպով: Այսինքն կպահպանի պետության վերահսկողությունը մինչև հունիսի 20-ին նշանակված արտահերթ խորհրդարանական ընտրությունները: Իսկ դա նշանակում է, որ ընտրություններն անցկացվելու են Փաշինյանի գլխավորած «Իմ քայլը» դաշինքի լիակատար հսկողության ներքո: Բայց ի՞նչ կլինի արդյունքը, եթե հաշվի առնենք այն, որ ընդդիմադիր 17 քաղաքական ուժեր միավորվել են ընդդեմ Նիկոլ Վովաևիչի և նրա նոսրացող թիմի: Եվ նաև առկա է այն փաստը, որ հայրենակիցները չեն կարող ներել նրան Ադրբեջանի հետ 44-օրյա պատերազմում տանուլ տալու համար, որի արդյունքում հայերի կողմից գրավված գրեթե ամբողջ Լեռնային Ղարաբաղը ստիպված վերադարձվել է ադրբեջանցիներին:

Հիշեցնենք, որ Ռուսաստանը ևս նշանակալի դեր է խաղացել Հայաստանի «հանձնման» գործում: Այն Ռուսաստանը որի համար «սորոսիստ» համարվող Փաշինյանը պարբերաբար խոչընդոտներ էր ստեղծում, ինչը ոչ մի կերպ չէր կարող բերել Ռուսաստանի ղեկավարության համակրանքին: Բայց հետպատերազմյան իրավիճակը փոխել է վարչապետի շահերի դասավորությունը, և նրա վերջերս Մոսկվայում կայացած հանդիպումը նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որի հետ նա արդեն բավականին հաճախ է խոսում հեռախոսով, դարձել է այն հաստատումը, որ նա աջակցություն է փնտրում Կրեմլի բարձր կաբինետում, և փորձում է պարզաբանել այն հարցը, թե ու՞մ կօգնի Ռուսաստանը ընտրություններում` իրեն, թե իր մրցակիցներին, կամ էլ, ընդհանրապես, արդյո՞ք կընդունի չեզոք դիրք:

Իհարկե, կարիք չկա սպասել Կրեմլի կողմից այս հարցի վերաբերյալ բաց պատասխանի: «Ռուսաստանը երբեք չի խառնվում այլ պետությունների ներքին գործերին» սկզբունքը լայնորեն հայտնի է աշխարհին: Այնուամենայնիվ հանդիպման մասին պաշտոնական տեղեկատվությունը հետաքրքիր է: Եվ զուտ գործնական իմաստով, և այն առումով, թե ինչպես է Փաշինյանը մեղանչում անգամ «ամենաանմեղ» ճշմարտության դեմ: Սկսենք վերջինից: Պուտինը հարցրել է, թե արդյո՞ք Հայաստանը գրանցել է կորոնավիրուսի դեմ ռուսական «ՍպուտնիկV» պատվաստանյութը, ինչին նրա գործընկերը վստահորեն դրական պատասխան է տվել և նույնիսկ ավելացրել է, որ հանրապետությունը մտադիր է գնել ավելի քան մեկ միլիոն դոզա «կորոնային հակաթույն»: Հայաստանի ղեկավարի այդ սուտը սոցցանցերում իր հայրենակիցներն են անմիջապես բացահայտել, իսկ Առողջապահության նախարարության ղեկավարը նրան փորձել է ծածկել ասելով, որ ինչպես «ՍպուտնիկV» - ն, այնպես էլ մյուս պատվաստանյութերը, Հայաստանում արտակարգ իրավիճակներում թույլատրվում է օգտագործել, և հենց դա է վարչապետը նկատի ունեցել «գրանցում ունենալ» ասելով: Ի դեպ, Ռուսաստանը Հայաստանին արդեն իսկ մատակարարել է պատվաստանյութի 15 հազար դեղաչափ: Այնուհետև նրանք խոսել են հրատապ, բայց այլ ծրագրերի մասին:

Փաշինյանը խոսել է ռուս-հայկական ռազմավարական համագործակցության խորացման անհրաժեշտության մասին «հաշվի առնելով մեր առջև ծառացած մարտահրավերները և այն իրավիճակը, որի մեջ գտնվում ենք»: Նա նաև ասել է, որ Պուտինի հետ քննարկել է ռուս գործընկերների աջակցությամբ հայկական բանակում բարեփոխումների հարցը: Երկու երկրների ղեկավարները խոսել են նաև գերիների վերադարձի շուրջ ստեղծված իրավիճակի մասին: Իսկ ընդհանրապես, Նիկոլ Վովաևիչը շատ է «փոխվել»: Հավատարմության նոպայի ժամանակ նա նույնիսկ դեմ է արտահայտվում «կոլեկտիվ Արևմուտքի» կարծիքին: Փաշինյանը խնդրել է Պուտինին քննարկել Հայաստանում Ռուսաստանի կողմից նոր ատոմակայան կառուցելու հարցը: Նրանք նախկինում ևս փնտրել են նման բան ցանկացողների, բայց ապարդյուն: Հայկական ատոմակայանն, ի դեպ, Հարավային Կովկասի միակ ատոմակայանն է: Այն ապահովում է երկրում արտադրվող էլեկտրաէներգիայի մեկ երրորդից ավելին: Երկար տարիներ ասում էին, որ Ռուսաստանը կօգնի Հայաստանին արդիականացնել գործող ատոմակայանը «կյանքը» երկարացնելու նպատակով, բայց ամեն ինչ դեռ նույնն է:

Եվրոմիությունում, և բուն Հայաստանում շատերը կտրականապես դեմ են վերակառուցմանը: Նոր կայանի կառուցումը նույնպես ոչ բոլորն են ողջունում «բնապահպանական նկատառումներից ելնելով»: Փաստորեն, հանրապետության էներգետիկ անվտանգության և Ռուսաստանից կախվածության հարցը տեղափոխվել է աշխարհաքաղաքական հարթություն: Ինչ վերաբերում է Պուտինին, ապա նա խոստովանել է, որ այժմ ամենահրատապ հարցը Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ իրավիճակի կարգավորումն է: Բայց դա, այսպես ասած, քաղաքական բարձրագույն ոլորտ է: Կան նաև հարցեր, որոնք վերաբերվում են այսպես ասած «որովայնին»: Եվ դա առևտուրն ու տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակում է:

Ընդհանուր առմամբ, Փաշինյանին Կրեմլում ընդունել են այնպես, կարծես թե նա Հայաստանի լիարժեք ղեկավար է, այլ ոչ թե ցած գլորովող գործիչ: Նա ինքը ևս իրեն ինքնավստահ է պահել, ասես ոչ ոք իրեն չի քշում քաղաքական դաշտից: Կողմերի այս պահվածքը կարելի է դիտարկել որպես լավ բեմադրված ներկայացում: Մյուս կողմից, միանգամայն հավանական է, որ այստեղ խաղեր չկան, և Ռուսաստանը պատրաստ է աշխատել Հայաստանի ցանկացած կառավարության հետ, որը չի խոչընդոտի Մոսկվայի շահերի առաջխաղացմանը հանրապետությունում և ամբողջ տարածաշրջանում: Այսինքն կատարում է իր ռազմավարական պարտավորությունները:

Այլ հարց է, թե կարելի՞ է արդյոք վստահել Փաշինյանին Ռուսաստանի հետ խաղացած իր բոլոր խաղերից հետո, և արդյո՞ք հայերի մեծամասնությունը ցանկանում է շարունակել հանդուրժել այն հեղափոխական առաջնորդին, որը Ադրբեջանի հետ պատերազմում «դավաճանել է երկրի շահերին»: Հայտնի չէ, թե արդյո՞ք Փաշինյանին հաջողվել է համոզել Պուտինին, որ ինքը «ուղղվել է», Ղարաբաղում զինադադարի վերաբերյալ անցյալ տարվա նոյեմբերի եռակողմ հռչակագրի կատարման միակ երաշխավորն է, և անգամ պատերազմի արդյունքներով և Հայաստանում օրինականության բացակայության պատճառով ընկած վարկանիշի պայմաններում ունակ է Հայաստանի ընտրազանգվածի որոշակի հատվածի «ներկել» ռուսական դրոշի գույներով, այսինքն Կրեմլը պետք է աջակցի իրեն:

 

Կարեն Սիմոնյան

Pressmedia.am

Արցախի հարցի վերակենդանացում` ահա´ գերխնդիրներից մեկը. Դավիթ ՍարգսյանԱրևի ճառագայթների ազդեցությունը բնակչության վրա 3-ից 10 անգամ ավելի բարձր է. Երևանում ծառերը հատվում են առանց մասնագիտական վերահսկողության. Քրիստինա ՎարդանյանFastex-ը Sevan Startup-ին ներկայացրել է իր վերջին Web3 նորարարական լուծումները Team-ը «Սևան Ստարտափ Սամմիթ»-ում ներկայացրեց AI, տելեկոմ և վերականգնվող էներգիայի ոլորտների հեռանկարները Զարհուրելի և դաժան հանցագործություն՝ ՍյունիքումՖիլմարտադրողների համահայկական ֆեդերացիան վերադարձել է Կաննի միջազգային կինոփառատոնից՝ զգալի հաջողություններով. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Փաշինյանի իշխանությունը՝ մամուլի թշնամի Ինչո՞ւ է ՊՆ-ն առողջական լուրջ խնդիրներ ունեցող տղային տարել բանակ․ հարց՝ ՄԻՊ-ինՓաշինյանը հանրային միջոցները չարաշահում է անձնական նպատակներով Զախարովան վերածվել է Ադրբեջանի խոսափողի Վերաքննիչը մերժեց Միքայել Սրբազանին «Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորումը կազմակերպում է ուսանողական ամառային ճամբարՍաստիկ շոգ՝ Հայաստանում․ Գագիկ Սուրենյանի կոչըԼավ լուր՝ վարորդների համարԿաննից՝ Վենետիկ․ «Ֆիլմարտադրողների համահայկական Ֆեդերացիան» առաջին անգամ կներկայացնի Հայաստանը Վենետիկի պրոդյուսերների ոսկե ակումբում Ucom-ը և Արևորդի ՀԿ-ն մեկնարկում են «Խելացի թռչնադիտարկում» նորարարական կրթական ծրագիրը ՄՊՀ-ն պարզել է, թե ինչով է պայմանավորված վերջին շրջանում հեղուկ գազի թանկացումըԹուրքական կողմի հետ սահմանի բացումը ունի իր գինը՝ դա ցեղասպանության ուրացումն է. Հրայր Կամենդատյան2026 թվականից այս պարտադիր հայտարարագրման պահանջը կսկսի տարածվել նաև թոշակառուների և անաշխատունակ այլ խմբերի վրա. Հրայր ԿամենդատյանՕգոստոսի 1-ին փակ կլինի Նորապատ-Արգավանդ-Վարդանաշեն ճանապարհը. մանրամասներՎթար․ մինչեւ երեկո ջուր չի լինիՏնտեսության մտահոգիչ դինամիկայի խոռոչներն ու ելուստները. «Փաստ» Արցախի հայաթափման շուրջ կեղծ նարատիվների սինխրոնությունը. «Փաստ» «Քաղաքական խնդիրներ են ուզում լուծել՝ քողարկելով դրանք տարբեր՝ իրավական, էներգետիկ օրակարգերի տակ». «Փաստ» Պարզ քաղաքական գործընթաց՝ նախընտրական «տրամադրություններով». «Փաստ» Ռուբլին թանկացել է. ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր«Այդ անձնավորությունն ամբողջովին ձգտում է միապետական կարգեր հաստատել». «Փաստ» Ուշագրավ ցուցանիշներ ու տնտեսության վիճակի... ցուցիչներ. «Փաստ» Ի՞նչ վիճակ է հայ-վրացական սահմանի անցակետերում. «Փաստ» Սամվել Կարապետյան. մեկենասից՝ «երրորդ ուժի» առաջնորդ. «Փաստ» Ադրբեջանում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանում«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուները «Երևան» երիտասարդական նվագախմբի հետ նույն բեմում էինՄերձբալթյան երկրներում ուսուցչի աշխատավարձը մեզնից չորս անգամ բարձր է. Ատոմ ՄխիթարյանԳործող իշխանությունները «ամրոցի դարպասները» բացելուց են խոսում, սակայն դա ոչ թե տնտեսական զարգացման, այլ Հայաստան ներխուժման մուտքն է․ Տիգրան Աբրահամյան«Եթե հնարավոր լինի, փորձելու ենք ինչ-որ մասով շարունակել աշխատանքները կամ դրանք կփոխանցվեն այլ կառույցների». ԿԽՄԿՆ-ն այլևս չի այցելի Բաքվում պահվող հայերինՎլադիմիր Վարդանյանն ու ՀՀ-ում Գերմանիայի դեսպանը քննարկել են ՀՀ քաղաքացիների համար ԵՄ վիզաների ազատականացմանն առնչվող հարցերԻ՞նչ վնաս է կրել Գետամեջի թռչնաֆաբրիկան հրդեհից. մարզպետը՝ կատարվածի մասին «Ծնվել եմ Արցախում» ծրագրի երաժիշտները հանդես եկան «Երևան» երիտասարդական նվագախմբի կազմում Խոշոր վթար, բախվել են «Volkswagen Tuareg» և «Honda Elysion», 6 վիրավnր կա․ Shamshyan Միջազգային ստանդարտներին համապատասխանող լավագույն սարք-սարքավորումներով ապահովում ենք պոչամբարի անվտանգությունըԵՄ-ում չինական Temu-ին սպառնում է բազմամիլիոնանոց տուգանքԱրոնյանը շարունակում է հաղթարշավը. նա հաղթել է Էր Ռիադի մրցաշարում«Տաշիր Արենան» պատրաստվում է տարվա գլխավոր պրեմիերային. Առաջին անգամ է Հայաստանը նման խոշորածավալ նախագիծ հյուրընկալումՕտուբանջոն նոր ակումբ ունի․ պաշտոնականԱյս սննդամթերքները կարող են քաղցկեղ առաջացնել ՀՖՖ մրցավարական 2 անձնակազմ կսպասարկի ՈՒԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի հանդիպումներՉինաստանը գրավում է «կանաչ» էներգիայի համաշխարհային շուկան «Հենց սկսեց խանգարել ավելորդ քաշը, որոշեցի լուծել հարցը». ՊոնչԱդրբեջանը nչնչացրել է Ստեփանակերտում տեղադրված Այվազովսկու հուշարձանըԹուրքիան ադրբեջանական գազ և էլեկտրաէներգիա կմատակարարի Սիրիա
Կո՞ղմ եք ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրմանը
Ամենադիտված