Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել
ՔաղաքականությունՆիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության վարչապետ Ֆամ Մին Չինին՝ վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում է վարչապետի աշխատակազմը: «Ձերդ Գերազանցություն, Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ' Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ Հայաստանը կարևորում է Վիետնամի հետ գործընկերային հարաբերությունները, որոնք հիմնված են բարեկամության և բարի կամքի վրա։ Վստահ եմ, որ վարչապետի պաշտոնում Ձեր պաշտոնավարման ընթացքում Հայաստանի և Վիետնամի միջև հարաբերությունները կշարունակեն զարգանալ և ընդլայնվել ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում՝ ի շահ մեր երկու ժողովուրդների և պետությունների։ Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նորանոր հաջողություններ, իսկ Վիետնամի բարեկամ ժողովրդին՝ հարատև խաղաղություն և առաջընթաց», - ասված է ուղերձում։
Ավելին՝ այստեղ