ԱՄՆ-ն պատրաստ է լուրջ պատժամիջոցներ կիրառել, եթե կողմերը համաձայնության չգան Ուկրաինայի հարցում. Թրամփ «Նուբարաշեն» հոգեբուժարանից փախուստի դիմածը հայտնաբերվե՞լ է 12-րդ անգամ կանցկացվի «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային ներառական փառատոնը Սև ծովից նոր ցիկլոն է ներթափանցում Հայաստան․ Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Աղվանք գյուղի բնակչի տանը խոշոր չափերի մարիխուանա կար․ բացահայտում ՀՀ-ի կողմից մեզ փոխանցվել է, որ որևէ ռազմական կցորդներ կամ այլազգի ներկայացուցիչներ սահմանին չեն լինելու. Կապանում Իրանի գլխավոր հյուպատոս Իշխանությունը հանձնում է Հայաստանի ապագան, իսկ դրա դիմաց մեր հասարակությանը վաճառում է հույս, անորոշ ապագայի խոստումներ և արհեստական հույզեր․ Տիգրան Աբրահամյան Հայկական կողմը կարողացավ համոզել Իրանին․ Արաղչի Միքայել Սրբազանին կալանքից ազատելու միջնորդությունը դատարանը մերժեց․ կալանքի ժամկետը երկարաձգվեց ևս 10 օրով Ուժային բալանսը մեր ռեգիոնում խախտված է, այն պետք է վերականգնվի. Ավետիք Չալաբյան


Միևնույնն է, թե ինչ կլինի երկրի հետ, կարևորն իրենց աթոռները պահելն է․ «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է

Միով բանիվ, արձանագրենք, որ Հայաստանում քաղաքական, բարոյական ու տնտեսական ճգնաժամը նոր թափ է հավաքում։ Իրավիճակն էլ ավելի է բարդացնում կորոնավիրուսի՝ շարունակվող համավարակն ու առողջապահական համակարգի ծանրաբեռնվածությունը։ Համաճարակի երրորդ ալիքն արդեն իրողություն է, սակայն չկա համաճարակային իրավիճակի համապատասխան հսկողություն, իսկ այս պայմաններում վարակի տարածումը կասեցնելուն ուղղված հատուկ քայլերի մասին խոսելն անիմաստ է։ Սրան գումարվում է տնտեսության գահավիժումը, երբ բիզնես միջավայրի վատթարացման արդյունքում ներդրումները շարունակաբար պակասում են, տնտեսվարողները ստիպված են լինում դադարեցնել իրենց գործունեությունը։ Բիզնեսի գործունեության խաթարման արդյունքում նվազում են պետբյուջե մուտքագրվող գումարները, զուգահեռաբար ավելանում է բյուջեի վրա պետության պարտքային բեռը։ Իսկ իշխանություններին մնում է միայն ուրախանալ, որ կարողանում են գոնե դրսում պարտատոմսեր տեղաբաշխել և աշխատավարձ վճարել։

Մյուս կողմից էլ՝ դրամի շարունակվող արժեզրկումն ու ամենօրյա ահագնացող թանկացումներն են։ Եվ սա այն պարագայում, երբ մարդկանց եկամուտները չեն ավելացել, գնաճը սպառնում է բնակչության կենսամակարդակի կտրուկ իջեցմամբ։ Այս ամենի հետ մեկտեղ քաղաքական անկայունությունն ու անվտանգության հետ կապված ռիսկերը ավելի են մեծացնում տնտեսության մեջ առկա անորոշությունը, նպաստում համընդհանուր հուսահատությանն ու արտագաղթի նոր հոսքին։ Մինչ Հայաստանում սոցիալ-տնտեսական պայմանները բարդանում են, աշխարհում բազմաթիվ երկրների հաջողվում է հաղթահարել տնտեսական ճգնաժամի հետևանքները և դուրս գալ վերականգնման փուլ։ Բայց, որքան էլ զարմանալի է, եթե անցյալ տարի համավարակի բռնկմանը զուգահեռ իշխանությունները հակաճգնաժամային միջոցառումները դարձրել էին իրենց քարոզչության հիմնական առանցքը, ապա հիմա նրանց մոտ որևէ մոտիվացիա չկա նույնիսկ խոսել ահագնացող ճգնաժամից ու հակաճգնաժամային ռազմավարության անհրաժեշտությունից։ Էլ չենք ասում որևէ գործ անելու մասին: Այս իշխանությունները այդպիսի ունակություններ չունեն:

Նրանց հիմնական նպատակի մեջ է տեղավորվում որքան հնարավոր է դաժան իրականությունը թաքցնել բնակչությունից։ Նույնիսկ մտադրություն չկա նորից վերանայել բյուջեն ու տնտեսությունը վերականգնելու ուղիներ փնտրել։ Սրա փոխարեն իշխանությունները շռայլ են նոր խոստումներ տալու հարցում՝ անկախ նրանից՝ դրանք իրատեսական են, թե ոչ։ Բազմաթիվ տնտեսագետներ անընդհատ բարձրաձայնում են, որ այսօր էլ վիճակն օրհասական է, սակայն մոտ 4-5 ամիս հետո մեզ իրական արհավիրք է սպասվում, ի մասնավորի՝ գների աննախադեպ բարձրացում, դրամի կտրուկ արժեզրկում, պարենային դեֆիցիտ։ Ըստ էության, իշխանություններն այսօր առաջնային պլանում են պահում իրենց քաղաքական հարցերը՝ փորձելով գամված մնալ աթոռից և պահպանել սեփական իշխանությունը։ Նրանք պետբյուջեից դուրս են գրում փաստացի վերջին փողերը, որպեսզի հերթական պարգևավճարը բաժանեն ոստիկաններին ու չինովնիկների տարբեր խմբերի՝ ընտրություններին ինչ-որ հաջողություն գրանցելու համար։ Այլ կերպ ասած՝ առաջնորդվում են պահի ու նեղ քաղաքական շահի թելադրանքով, իսկ թե դրանից հետո ինչ կլինի, դա արդեն ոչ մեկին չի հետաքրքրում։

Մասնագետներից շատերը կարծում են, թե առկա է զուտ քաղաքական հաշվարկ, այն է՝ հիմա ծախսենք, հիմա օգտագործենք այդ հնարավորությունները, որպեսզի կարողանանք իշխանությունը պահել: Սրան զուգահեռ՝ պարտքեր են վերցնում, որոնք թույլ են տալու որոշ ժամանակ քիչ թե շատ ծախսեր անել, իսկ առնվազն հաջորդ տարվա համար արդեն նոր պարտք է հարկավոր լինելու, քանի որ չեն ուզում բյուջեն վերանայել: Տնտեսագետների գնահատմամբ, եթե տնտեսության մեջ ներկա միտումները պահպանվեն, ապա մի քանի ամիս հետո մենք արդեն համապարփակ ճգնաժամի առաջ ենք կանգնելու, համակարգային, երբ խնդիրներ ենք ունենալու բնակչության անգամ տարրական պահանջներն ապահովելու հետ կապված։ Սակայն ոչ հեռու ապագայի հետ կապված այս հանգամանքը իշխանություններին չի մտահոգում, նրանց համար միևնույնն է, թե ինչ կլինի երկրի հետ, կարևորը, որ իրենք կարողանան մանիպուլացնել հանրությանը ու վերարտադրվել։ Իշխանավորներին օրուգիշեր միայն մի հարց է մտատանջում, թե ինչպես կարելի է մինչև վերջ պահել բաղձալի աթոռները։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի շնորհավորանքը Կապան քաղաքի տոնի առթիվ Փաշինյանն ընդունակ չէ կառավարելու երկիրը. քաղաքացիՈչ թե խաղաղության պայմանագիր է, այլ նախընտրական բուկլետ. Ավետիք Քերոբյան«Հռչակագիրը քաղաքական փաստաթուղթ է՝ ինքնիշխանության սահմանափակման վտանգով». Սուրեն Սուրենյանց Մենք այսօր ապրում ենք մի երկրում, որտեղ երկրի առաջ մեծ վաստակ ունեցող, արժանավոր մարդիկ բանտերում են, իսկ երկիրը մաս-մաս վաճառող, օտարի հլու կամակատարները՝ իշխանության մեջ. ՉալաբյանԱշխարհով մեկ` ԱրարատԲանկի Mastercard World Travel քարտով Կայսրությունների մեծամտությունը ԱՄՆ-ն պատրաստ է լուրջ պատժամիջոցներ կիրառել, եթե կողմերը համաձայնության չգան Ուկրաինայի հարցում. Թրամփ«Նուբարաշեն» հոգեբուժարանից փախուստի դիմածը հայտնաբերվե՞լ է 12-րդ անգամ կանցկացվի «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային ներառական փառատոնըՍև ծովից նոր ցիկլոն է ներթափանցում Հայաստան․ Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Աղվանք գյուղի բնակչի տանը խոշոր չափերի մարիխուանա կար․ բացահայտում ՀՀ-ի կողմից մեզ փոխանցվել է, որ որևէ ռազմական կցորդներ կամ այլազգի ներկայացուցիչներ սահմանին չեն լինելու. Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսԻշխանությունը հանձնում է Հայաստանի ապագան, իսկ դրա դիմաց մեր հասարակությանը վաճառում է հույս, անորոշ ապագայի խոստումներ և արհեստական հույզեր․ Տիգրան ԱբրահամյանՀայկական կողմը կարողացավ համոզել Իրանին․ Արաղչի Միքայել Սրբազանին կալանքից ազատելու միջնորդությունը դատարանը մերժեց․ կալանքի ժամկետը երկարաձգվեց ևս 10 օրով Ուժային բալանսը մեր ռեգիոնում խախտված է, այն պետք է վերականգնվի. Ավետիք ՉալաբյանՀայաստանում նորածիններին կրկին ամենաշատը տվել են Նարե և Դավիթ անունները6.5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ ՌԴ-ում Հանքային հորիզոնական աստիճանակարգը բարդ ինժեներական կառույց է, որը ապահովում է հանքի կայունությունը և տեխնիկայի շարժը․ ԶՊՄԿՑավից ատամները սեղմած` պայքարե´լ ու հաղթե´լ ՀՀ զորքերը ցուցադրում են իրենց կարողությունները «Արծիվ գործընկեր-2025» զորավարժություններում․ Կանզասի ազգային գվարդիա«Հասել ենք դրախտ»… Սոֆի Դևոյանը մեղրամսից կադրեր է հրապարակել 2 բռնապետի հանդիպում՝ պոպուլիստի հետ. սա խաղաղության մասին չէ. միայն մենք ենք վնաս կրելու.Սողոմոնյան Բոլորիս պարտքն է հավերժ հիշել մեր զոհերին. Արսեն Գրիգորյան Շնորհակալության օրը «Բաղրամյան» մասնաճյուղում․ IDBank Երեք պատճառ, թե ինչու է Թրամփը ցանկանում վերջ դնել Ուկրաինայի հակամարտությանը․ փորձագետ «Չաղ Ռուստամ»-ի տան դիմաց՝ կամրջի տակ, զինված «ռազբորկայի» հետևանքով հիվանդանոց տեղափոխված 24-ամյա տղան մահացել է Կապանում ավտոմեքենան բախվել է էլեկտրական սյանը և շրջվել․ կա երկու տուժած Վատիկանը ցանկանում է ամբողջությամբ անցնել արևային էներգիայի Զգուշացում․ առաջիկա 5 օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ «Մեր ձևով» շարժումը չի համագործակցի նախկինների հետ՝ Փաշինյանին զրկելով քարոզչական թեզից Երեկ Կոտայքի մարզում ողբերգական ավտովթարի հետևանքով «Mercedes G500»-ի և «Toyota RAV4»-ի վարորդների, մահացածի և վիրավորների ինքնութունները պարզվել են «Եվրադաշինքը»՝ փլուզման եզրին Ադրբեջանը երբևէ իր ստանձնած որևէ պարտավորություն չի կատարել. Ավետիք Չալաբյան Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդը՝ դատարանի վճռի և առաջիկա ծրագրերի մասինՓաշինյանը փորձում է փարատել Իրանի մտահոգությունները Նիկոլ Փաշինյանը մոտ ապագայում կայցելի Ռուսաստան․ Օվերչուկ Ռուսաստանը աջակցում է Հայաստանին Ադրբեջանի հետ «Թրամփի երթուղի» անվամբ միջանցք ստեղծելու ծրագրերումՖՈՏՈ․ Բլոգերի ամուսինը ավտովթարի է ենթարկվել, վիճակը ծանր է. ով է նա Տոմս կա, տոմս չկա․ ՀՖՖ-ն հայտարարել է Sold out-ի մասին Ադրբեջանն ու Հայաստանը Վաշինգտոնում վերջին քայլն են արել խաղաղություն հաստատելու ուղղությամբ․ ԱլիևԼևոն Արոնյանը միանձնյա առաջատարն է «Grand Chess Tour: Saint Louis Rapid & Blitz 2025» կայծակնային շախմատի մրցաշարումԱնցած մեկ օրում գրանցվել է 11 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 19-ը՝ վիրավորվել Ալիևը փոխհատուցում է ակնկալում Ռուսաստանից Սպասվում է փոփոխական եղանակ. ջերմաստիճանն էապես չի փոխվիՓաշինյանի անունը մի տվեք, դա անեծք է այս հողին. քաղաքացի Գազամատակարարման պլանային դադարեցումներ Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի մի շարք հասցեներում Սյունիքի մարզի որոշ համայնքներում 24 ժամ ջուր չի լինի ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
Կո՞ղմ եք ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրմանը
Ամենադիտված