Տարադրամի փոխարժեքները հուլիսի 10-ին ՌԴ օմբուդսմենը Բաքվից պատասխան չի ստացել Ադրբեջանում ռուսաստանցիների դաժան ձերբակալման առնչությամբ Ո՞րն է Էրդողան-Ալիև-Փաշինյան եռամիասնության նպատակը Սուրեն Պապիկյանն ու Իրանի պաշտպանության նախարարը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են անվտանգության հարցեր Հրդեհ Վեդի քաղաքում. այրվել են ավտոմեքենա, էլեկտրական հեծանիվ, գույք Ջրհեղեղից մեկ տարի անց Ալավերդիում նույն վիճակն է. Ռոման Դավթյան 49-ամյա տղամարդը կամավոր հանձնել է ատրճանակներ և 700-ից ավելի փամփուշտ․ մանրամասներ Վերականգնվող աղբյուրները 2024 թվականին արտադրել են ԵՄ-ի էլեկտրաէներգիայի կեսը Գավառում բախվել են «Opel Astra»-ն և «ՎԱԶ 2107»-ը․ վիրավորները ոստիկանության ծառայողներ են Փորձառու օպերատոր Մհեր Հովսեփյանը հաջողությամբ շահագործում է հզոր հանքային CAT 60/40 ապարաբարձիչը


Նախագիծը վտանգում է հայ ազգի կապիտալը գոյությունը և նպաստում է հայ ազգի կապիտալի արտահոսքին․ «Երրորդ ուժ»

Քաղաքականություն

Մարտի 31-ին տեղի ունեցավ Արտակ Թովմասյանի կողմից ձևավորած «Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնության «Գործարար կապերի խորհրդի» առաջին հանդիպում-քննարկումը, որին մասնակցեցին գործարարներ և ոլորտը ներկայացնող բարձր որակավորում ունեցող մասնագետներ ու փորձագետներ։

Հանդիպմանը արդյունքում ընդունվեց հայտարարություն, ինչպես նաև հրապարակվեց երկրում ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքեր ու  ուղենիշներ։

«Գործարար կապերի խորհուրդն» այժմ հանդես է եկել ՀՀ արդարադատության նախարարության կողմից շրջանառության մեջ դրված «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև.

«Գործարար կապերի խորհրդի»  հայտարարությունը

Ազգային կապիտալի պահպանություն ու վերահսկողություն

Արտակ Թովմասյանի կողմից ձևավորած «Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնության «Գործարար կապերի խորհրդի» հայտարարության շրջանակներում հանրության քննարկմանն է ներկայացվում Ազգային արժեքների պահպանման և Հայաստանի Հանրապետության՝ Հայ ժողովրդի սեփականությունը հանդիսացող կապիտալի արտահոսքի երաշխիքներին վերաբերող ապահովման հիմնախնդիրը:

ՀՀ արդարադատության նախարարության կողմից շրջանառության մեջ է դրվել «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ):

Նախագիծը հնարավոր է տեսնել հետևյալ հղումով:

«Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնության «Գործարար կապերի խորհրդի» անդամները մանրակրկիտ ուսումնասիրել են ներկայացված նախագիծը և հանգել այն եզրակցության, որ այն ունի հետևյալ խնդիրները.

- Նախագիծն ամբողջությամբ իրավազուրկ է և ներկայացված հիմնավորումներն ու առաջադրված փոփոխություններն իմաստային առումով չեն բարելավում բաժնետիրական բնագավառում առկա խնդիրները:

Մասնավորապես,

Նախագծի հիմնավորման մեջ հղում է կատարվել ՀՀ կառավարության` 2019 թվականի հոկտեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագրերը հաստատելու մասին» թիվ 1441-Լ որոշման վրա: Ավելին՝ այդ հղումը վերաբերվում է վերոգրյալ որոշման հավելված 1-ի 47-րդ էջում նախատեսված «Քաղաքացիական և քաղաքացիական դատավարության օրենսդրության բարեփոխում» ռազմավարական նպատակին:

Պարզ վերլուծությունը ցույց է տալիս, որ խոսքը դատավարության խնդիրների կարգավորման մասին է: Սակայն, շարունակելով վերլուծությունը՝  նույն փաստաթղթի 48-րդ էջի 3-րդ կետում ներկայացված է հետևյալը.

«Ժամանակակից զարգացումներից հետ են մնում նաև կորպորատիվ իրավունքին վերաբերող իրավակարգավորումները, հատկապես՝ շուկայական հարաբերություններին ոչ համահունչ կազմակերպաիրավական ձևերի առկայության պայմաններում: Խոսքը հատկապես վերաբերում է տնտեսական ընկերակցություններին, որոնց վերաբերյալ կարգավորումները գործնականում չեն կիրառվում: Բացի այդ, վերանայման ենթակա են նաև կորպորատիվ իրավահարաբերություններ կարգավորող մյուս օրենսդրական ակտերը՝ «Սահմանափակ պատասխանատվության մասին», «Բաժնետիրական ընկերությունների մասին»՝ դրանցում կորպորատիվ կառավարման ժամանակակից լուծումներին համապարփակ անդրադարձ կատարելու համար:

Հարց առաջին՝

Ինչ կապ ունի «դատական» բարեփոխումները և «կորպորատիվ իրավունքը»՝ զավեշտալի և տարօրինակ համադրություն

Հարց երկրորդ՝

Անգամ եթե դիտարկենք առկա կապը «դատական» բարեփոխումների հետ,  ապա «կազմակերպաիրավական ձևեր» և «բաժնետիրացման ծրագիրը» ինչ կապ ունեն վերոգրյալի հետ:

-Նախագծով ներկայացված չեն իրավական ակտի ազդեցության գնահատումն ըստ ոլորտների՝ տնտեսության, ՓՄՁ, սոցիալական, հանրային ֆինանսների, բնապահպանության և այլ:

Առնվազն, ազդեցության գնահատման վերլուծությունը, հնարավորություն կստեղծեր գնահատելու առկա վիճակը և ներկայացված Նախագծի ընդունումից հետո ակնկալվող արդյունքները՝ քանակական և որակական:

Բացի այդ, վերլուծությունը հնարավորություն կստեղծեր հանրությանը՝ պատկերացում կազմելու ներկա դրությամբ Հայաստանի Հանրապետությունը, մասնավորապես, Հայ ժողովուրդը բաժնետիրական ընկերություններում ինչ չափով ռեսուրսներ են տեղաբաշխվել:

Մասնավորապես,

ա/ Անհրաժեշտ է ներկայացնել տեղեկատվություն ըստ ընկերությունների քանակի և նրանց կապիտալի մեծության՝ Հայաստանի Հանրապետության կապիտալով 100 տոկոս մասնակցությամբ, 50 տոկոսից ավելի մասնակցությամբ և մինչև 50 տոկոսի մասնակցությամբ: Արդյոք կատարվել է այդ կապիտալի գույքագրումը: Իսկ եթե կատարվել է, ապա ինչու չի ներկայացվում հանրությանը:

բ/ Անհրաժեշտ է ներկայացնել Հայաստանի Հանրապետության համար ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտներում գործունեություն իրականացնող բաժնետիրական ընկերությունների ցանկը և դրան պետք է և պարտադիր է հանել և որևէ ձևով չընդգրկել առաջարկվող բաժնետիրացման ծրագրերում՝ էներգետիկայի, տրանսպորտի, կապի, առողջապահության, ռազմարդյունաբերության և հանքարդյունաբերության, ինչպես նաև այլ ռազմական նշանակություն ունեցող ոլորտները:

գ/ Անհարժեշտ է ներկայացնել այն բաժնետիրական ընկերությունները որոնց կառավարումն իրականացվում է կոնցեսիոն պայմանագրերի, հավատարմագրային կառավարման և այլ նմանատիպ սկզբունքների հիման վրա:

ՈՐՈՇՈՒՄ

«Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնության «Գործարար կապերի խորհրդի» անդամները՝ Արտակ Թովմասյանի գլխավորությամբ հորդորում և կոչ են անում.

Հայաստանի Հանրապետության ազգային ժողովին

Հայաստանի Հանրապետության կառավարությանը

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությանը

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանը

Հայաստանի Հանրապետության կուսակցություններին ու նախաձեռնող խմբերին

Հայաստանի Հանրապետության հասարակական կազմակերպություններին և գործարար համայնքին

Հայ Ժողովրդին

ԴԱԴԱՐԵՑՆԵԼ ԵՎ ԿԱՆԳՆԵՑՆԵԼ

«Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունումը:

Ներկայացված Նախագիծը վտանգում է հայ ազգի կապիտալը գոյությունը և նպաստում է հայ ազգի կապիտալի արտահոսքին:

Կարդացեք նաև՝ 
 
«Ազգային անվտանգության անկախ խորհրդի» հայտարարությունը
 
Տղե՛րք, ո՞ւր եք. եկեք միասին որոշենք` ինչպես մեր երկիրը տանենք դեպի զարգացում. Արտակ Թովմասյան

Պատրաստ ենք պայքարելու քաղաքական հայացքների պատճառով հետապնդվող մարդկանց համար․ Արտակ Թովմասյան

«Երրորդ ուժը» հանդիպում է նախաձեռնել գործարարների հետ

«Երրորդ ուժը» հավաք-քննարկում է կազմակերպում սպաների և գեներալների համար

Փաշինյանը հանձնարարել է ուժեղացնել ճնշումները. «Փաստ» Ինչպե՞ս են քաղաքական ուժերը դիրքավորվում հակաեկեղեցական այս արշավի շրջանակներում. «Փաստ» Տարադրամի փոխարժեքները հուլիսի 10-ին Նոր ընդիմություն է հարկավոր․ Մհեր ԱվետիսյանՏեխնոլոգիական համայնքը՝ Վանաձորում. Team-ի աջակցությամբ անցկացվեց Tech Week 2025-ըՌԴ օմբուդսմենը Բաքվից պատասխան չի ստացել Ադրբեջանում ռուսաստանցիների դաժան ձերբակալման առնչությամբՈ՞րն է Էրդողան-Ալիև-Փաշինյան եռամիասնության նպատակը Սուրեն Պապիկյանն ու Իրանի պաշտպանության նախարարը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են անվտանգության հարցեր Հրդեհ Վեդի քաղաքում. այրվել են ավտոմեքենա, էլեկտրական հեծանիվ, գույք Ջրհեղեղից մեկ տարի անց Ալավերդիում նույն վիճակն է. Ռոման Դավթյան 49-ամյա տղամարդը կամավոր հանձնել է ատրճանակներ և 700-ից ավելի փամփուշտ․ մանրամասներ Վերականգնվող աղբյուրները 2024 թվականին արտադրել են ԵՄ-ի էլեկտրաէներգիայի կեսը Ալիեւն աշխատանքային այցով ժամանել է ԱՄԷ Գավառում բախվել են «Opel Astra»-ն և «ՎԱԶ 2107»-ը․ վիրավորները ոստիկանության ծառայողներ են Փորձառու օպերատոր Մհեր Հովսեփյանը հաջողությամբ շահագործում է հզոր հանքային CAT 60/40 ապարաբարձիչըՊատգամավոր Արթուր Սարգսյանի կալանքի միջնորդության քննությունն ավարտվել է Ամեն ինչ անելու ենք, որ Փաշինյանը դատվի իր արարքների համար. Արամ Պետրոսյան ՌԴ-ն իր քաղաքացիների մուտքը Հայաստան արգելելը դիտարկում է որպես ոչ բարեկամական գործողություն. ԱԳՆՉփորձե´ք գրոհել եկեղեցու վրա, դուք դրա իրավունքը չունեք. Ավետիք Չալաբյան «ՀայաՔվե» միավորումը տարածքային գրասենյակ բացեց Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառ քաղաքումՉի կարող Նիկոլ Փաշինյանը 2026-ին լինել` 3 միլիոն հայ չլինի. Նաիրի ՍարգսյանՊՆ զորավարժադաշտում ականանետային կրակոցի պայթյունի գործով նախաձեռնվել է քրվարույթ, 8 զինծառայողները ճանաչվել են տուժող. ՔԿԿոնվերս Բանկը ներկայացնում է թարմացված՝ ավելի ընդգրկուն հնարավորություններով Converse Mobile հավելվածը Հոգնում եմ… Ռոզա Դավթյանի նոր գրառումն ու լուսանկարը. Ինչ է պատահել Երիտասարդները Հանուն Զարգացման Հիմնադրամի փոխտնօրեններն ընդդիմադիր հայացքների պատճառով ազատվել են աշխատանքիցՆորից երթևեկության փոփոխություններ կլինեն հասարակական տրանսպորտի համար (լուսանկար) Գործող իշխանությունները պատրաստվում են գրոհել Վեհարանը ԱՄՆ-ը վստահ է հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման հարցում Մի քանի ժամ գազ չի լինի Փաշինյանը ցանկանում է փակել ընդդիմադիր կուսակցությունները Երևանում բախվել են ՊՆ ռազմական ոստիկանության մեքենան և բեռնատարըՍևանում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել Mercedes-ում․ վարորդին և ուղևորին հասցրել են հիվանդանոցՄեր եկեղեցին՝ հունիսի 27-ից հետո․ Վահե ՀովհաննիսյանՔանի՞սն են վիրավnրվել զորավարժադաշտում պայթյnւնի հետևանքով. մանրամասներ «Նոան» առաջին հաղթանակը տարավ Չեմպիոնների լիգայում Մեկնարկում է «Ֆիլհարմոնիկը՝ մարզերում» ծրագիրը Ականանետային կրակոցի պայթյունի հետևանքով տուժածների կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ Ողբերգական վրաերթ՝ Արարատի մարզում․ մայր ու դուստր մահացել են Անիծում եմ բոլոր նրանց, որոնք այս լույս առավոտ կամ երբևէ հանդգնությունը կունենան ներխուժելու Մայր Աթոռ. Հայր Ասողիկ Հարուստ, թե աղքատ` բոլորը պիտի ծառայեն. քաղաքացիներ Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է 33-ամյա տղամարդու մարմին. նա հաղորդագրություն էր ուղարկել իր ծանոթին. «Արի՛, ինձ Կիևյան կամրջի տակից տար» Վթարային ջրանջատումներ՝ հուլիսի 09/10-ին. հասցեներ Մեր ժողովրդի աջակցությամբ մենք Հայաստանում սահմանադրական կարգը շուտով կվերականգնենք, և յուրաքանչյուր ոք կկանգնի արդարդատության առջև․ Ավետիք Չալաբյան ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՏարադրամի փոխարժեքները հուլիսի 9-ին Շուրջ 600 կամավորների պարգևատրեցի և հայտնեցի խորին շնորհակալություն․ Մհեր ԱվետիսյանԱմերիաբանկը` Tech Week Vanadzor-ի ֆինթեք գործընկեր Առաջարկներ, հաշվարկներ և տեղեկատվություն 2025 թվականի հարկային եկամուտների վերաբերյալ․ Հրայր Կամենդատյան«Իգնայթ» ՍՊԸ-ն միանում է «Ծնվել եմ Արցախում» կրթական ծրագրինԱդրբեջանը սկսել է նաև ցերեկը կրակել. Խոզնավարում կրկին հանգիստ չէ․ մանրամասներ
Կո՞ղմ եք ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրմանը
Ամենադիտված