ՄԻՊ-ը և ՀՀ-ում Իրանի դեսպանը քննարկել են ՀՀ սահմանամերձ բնակավայրերի բնակիչների իրավունքների պաշտպանության վիճակը Հանդիպել են դելիմիտացիայի հարցերով ​​հանձնաժողովները. ի՞նչ են պայմանավորվել Երևանն ու Բաքուն Ռուսաստանում ձերբակալվել է Շահին Աբբասովը Երևանը և Բաքուն պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով Ջուրը հողից կտրել է Կազանի շրջանը Տյումենի մարզից․ բնակիչներին տարհանում են Հայաստանում ընտրովի արդարադատություն է․ Թագուհի Թովմասյան Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ իրեն սպառնում են Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը կհանդիպեն Հրդեհ՝ Ալաշկերտ գյուղում Մարմնամարզության աշխարհի գավաթ. Հայաստանի 4 ներկայացուցիչ եզրափակչում է


Սերժ Սարգսյանը քաղաքական լրջագույն պարտիա է սկսել

Վերլուծություն

Հայաստանի երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը, շախմատային լեզվով ասած, քաղաքական լրջագույն պարտիա է սկսել, որի մասին վաղ թե ուշ հանրության ավելի լայն զանգվածներ կտեսնեն և կլսեն:

Ինտելեկտուալ այդ խաղի սիրահար Սարգսյանը առաջիկա քաղաքական զարգացումներին՝ մասնավորապես ընտրական գործընթացներին, պատրաստվում է ամենայն լրջությամբ: Դրա մասին դժվար չէ գլխի ընկնել նրա և ՀՀԿ-ականների քաղաքական ուղերձներից: Չնայած այն հանգամանքին, որ Հանրապետականը հայտարարել է, թե չի մասնակցի ընտրություններին, եթե դրանք կազմակերպվեն երկիրը կործանման տանող կապիտուլյանտ վարչապետի կողմից, այդուհանդերձ նաև ակնհայտ է, որ Հանրապետականն, ըստ էության, պատրաստ է մասնակցել դրանց ցանկացած ժամանակ: Նկատի ունեմ այն, որ Հանրապետականը չմասնակցելու մասին խոսում է ոչ այն պատճառով, որ քաղաքական և կազմակերպչական առումով պատրաստ չէ դրանց:

Հակառակը, ՀՀԿ-ն, հանդիսանում է Հայաստանի ամենաինստիտուցիոնալացված և բյուրեղացած քաղաքական միավորը, որը ընտրական ցանկացած գործընթացի համար ունի անհրաժեշտ բավարար ռեսուրսներ: Դա փաստ է: Հետևաբար ի՞նչ են ուզում Հանրապետականները:

Նախ, ըստ իրենց, քաղաքական անհեռատեսություն և արկածախնդրություն է կապիտուլյանտի հետ և նրա կողմից կազմակերպվող ցանկացած քաղաքական գործընթացի մասնակցել: Մեծ հաշվով դա այդպես է, քանի որ պատերազմում պարտված և երկիրը անդունդը գլորող վարչապետը նախ ի՞նչ գործ ունի երկրի ղեկավարի աթոռին, ավելին՝ մի հատ էլ ընտրություններ է կազմակերպում: Քաղաքական բարոյականության տեսանկյունից դա նոնսենս է:

Հաջորդը՝ Նիկոլ Փաշինյանն իր իշխանությունը վերարտադրելու համար ընդունակ է ամեն ինչի, հետևաբար հետընտրական ցնցումներ անպայմանորեն կլինեն: Իսկ Հայաստանը այլևս չունի ներքին ռեսուրսներ այս անգամ քաղաքացիական բախումներին և քաղաքական հերթական ճգնաժամի ալիքին դիմագրավելու համար: Իսկ որ դրանք կլինեն, կասկած չկա, քանի որ Նիկոլը կամ կեղծելու է ընտրությունները, կամ պարտվելուց հետո իր կողմնակիցներին հանելու է փողոց՝ բախումներ հրահրելու համար:

Սերժ Սարգսյանն, ըստ էության, այս մտավախություններն ունի, այդ իսկ պատճառով դեռևս հապաղում է առաջացած թնջուկը քաղաքական այլ գորիքակազմով լուծելու համար: Ով ով, բայց Սերժ Սարգսյանը շատ լավ է պատկերացնում հետընտրական զարգացումների վտանգավորությունը Հայաստանի և Արցախի համար, հետևաբար դրանցից խուսափելու համար այլ ճանապարհային քարտեզ է, ըստ երևույթին, նախապատրաստում:

Բացի այդ, եթե այդուհանդերձ առանց ՀՀԿ մասնակցության, ընտրություններ տեղի ունենան, ապա մի կարևոր հանգամանք ևս ի հայտ կգա՝ ընտրված պառլամենտը կունենա լեգիտիմության մեծ դեֆիցիտ թե երկրի ներսում, թե դրսում, միջազգային կազմակերպությունների հետ հարաբերություններում:

Ինչևէ, Սերժ Սարգսյանը զգուշավորությամբ սպասման մեջ է պահում թե՛ ընդդիմադիր, թե՛ իշխանական բևեռներին՝ հասկացնել տալով, որ «ջուրը չտեսած՝ մի բոբիկացեք», քանզի չկա երաշխիք, որ՝ նախ արտահերթ ընտրություններ անցկացնելու գաղափարից Նիկոլը հերթական անգամ չի հրաժարվի, և երկրորդ, եթե այդուհանդերձ դրանք տեղի ունենան, ապա դրանց պետք է մասնակցել տրամաբանորեն այլ ձևաչափով ու գործիքներով՝ Նիկոլի իշխանության վերարտադրությունը ոչ մի պարագայում թույլ չտալու համար: Հակառակ դեպքում մի քանի մանդատի համար կռիվ տալն անիմաստ է, քանի որ սեղանին է դրված Հայաստանի պետականության լինել-չլինելու հարցը:

ՄԻՊ-ը և ՀՀ-ում Իրանի դեսպանը քննարկել են ՀՀ սահմանամերձ բնակավայրերի բնակիչների իրավունքների պաշտպանության վիճակը Հանդիպել են դելիմիտացիայի հարցերով ​​հանձնաժողովները. ի՞նչ են պայմանավորվել Երևանն ու ԲաքունՌուսաստանում ձերբակալվել է Շահին ԱբբասովըԵրևանը և Բաքուն պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով Ջուրը հողից կտրել է Կազանի շրջանը Տյումենի մարզից․ բնակիչներին տարհանում են Հայաստանում ընտրովի արդարադատություն է․ Թագուհի ԹովմասյանՍուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ իրեն սպառնում ենՎլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը կհանդիպեն Հրդեհ՝ Ալաշկերտ գյուղումՄարմնամարզության աշխարհի գավաթ. Հայաստանի 4 ներկայացուցիչ եզրափակչում էԱրցախցիների 65%-ը չի ուզում գնալ ՀՀ-ից, իսկ 35%-ը ցանկանում է արտագաղթել ՌԴԶելենսկու դեմ մահափորձ էր ծրագրվել․ ինչ է պնդում ԿիևըՌուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում. գյուղացիները փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը. shamshyan.comԴեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար Երբ կնշվի Վարդավառն այս տարիԵրևանում ՝ հնդիկ է անհետ կորել ՇՏԱՊ. Դիանա Մալենկոն հոգեբան է փնտրումԻրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանի Դաշնությունից. Լավրով ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքըՍպահանում խոցված ԱԹՍ-ներն Իրանի տարածքի՞ց են արձակվելԵրբ ստյուարդեսան հասկացրեց, որ էլ չի մոտենալու, էդ պահին մահդ աչքիդ առաջ եկավ․ մանրամասներ՝ Աբու Դաբի-Երևան չվերթից Իրան-Իսրայել հակամարտությունը սրվում է. ի՞նչ է սպասվում տարածաշրջանումՆեթանյահուին կձերբակալե՞ն․ ուշագրավ զարգացումներԻնչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում Չինական ալյումինն ու ԱՄՆ արևային էներգիայի ապագանԻրանը չի ծրագրում անհապաղ արձագանքել իր օբյեկտների վրա հարձակմանը. Reuters Ինչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը 1 զոհ, 10 վիրավոր․ ՀՀ ոստիկանության հայտարարությունը«Կարծես անօթևան լինի»․ Ջասթին Բիբերին ծաղրել են հանդերձանքի պատճառով (լուսանկար) Ռուսները հարվածել են Դնեպրին․ բազմաթիվ զոհեր և վիրավորներ կանՈղբերգական դեպք՝ Երևանում. Կիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու մարմին (լուսանկար) Կենդանակերպի նշան, որի համար մայիսը հաջող կլինի Հանքարդյունաբերության ոլորտի առաջատարները սոցիալական լուրջ ծրագրեր են իրականացնում. Հայկ ԱկարմազյանԻսրայելը Իրանի ուղղությամբ հրթիռային հարվածներ է սկսել Թուրքիայում նորից երկրաշարժ է եղել․ մոտ 6 բալ (տեսանյութ) 7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Լավ լուր այն ծնողների համար, ովքեր երեխային մանկապարտեզ են տանում Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար«Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներին Գործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից Մյասնիկյան պողոտայում ուժեղ խցանում է․ շրջանցեք «Զգացի, որ ղեկը չի շարժվում, ոչ մի բանը չէր աշխատում». Ինչ է պատմում «Ուրալ»-ի վթարից վիրավորված կինըՓոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Թուրքիայում 3-րդ երկրաշարժն է գրանցվել՝ ավելի ուժգին «Հրապարակ». Տավուշյան հանելուկ․ ինչպես Փաշինյանը «համոզեց» Ալիեւին
Ամենադիտված