Պարզ քաղաքական գործընթաց՝ նախընտրական «տրամադրություններով». «Փաստ» «Այդ անձնավորությունն ամբողջովին ձգտում է միապետական կարգեր հաստատել». «Փաստ» Իրանի մեսիջը Փաշինյանին և թուրքադրբեջանական տանդեմին. միջանցք չի լինելու. «Փաստ» Ադրբեջանը չի բացառում, որ ահռելի փոխհատուցում կպահանջի Կապանում փորձարկվելու են էլեկտրական շչակներ Իրանը մահապատժի է ենթարկել ապօրինի համարվող ընդդիմադիր խմբի երկու անդամների Պատանիների ընտրանին առաջին մեդալն է նվաճել Եվրոպայի առաջնությունում Ազատի ջրամբարից դուրս է բերվել ջրահեղձ եղած 16–ամյա տղայի դին Մակրոնն ու Էրդողանը քննարկել են տարածաշրջանային հարցեր Աստղագուշակները նշել են չորս նշաններ, որոնց փողը երբեք չի սպառվում


Թուրքիան ու Ադրբեջանը կարողացան օգտվել իրավիճակից ու պոկել Արցախի մեծ հատվածը. քաղաքագետ

Ուշադրության կենտրոնում

Ֆեյսբուքի համար մեծ տեքստ ստացվեց, սակայն իրավիճակը բացատրելու համար մաքսիմալ համառոտ են գրել։ Կարծում եմ կարևոր է սա կարդալ, մեր տարածաշրջանում ստեղծված աշխարքաղաքական իրավիճակը հասկանալու համար։

-------------------------------------------------------

Մարդիկ չեն հասկանում ինչ է կատարվում, խճճվել են աշխարքաղաքական ինտրիգների մեջ, ինֆորմացիան հատվածական կերպով են ընկալում ու չեն կարողանում դրանց մեջ տրամաբանական կապը տեսնել: Արդյունքում, համարյա բոլորը մանիպուլյացիաների ազդեցության տակ են ու մանիպուլյացիա անողների քանակը մեծ է՝ մի հատվածն անտեղյակության պատճառով, մյուս հատվածները զինվորագրվել են տարբեր կենտրոնների մոտ:

Նույնը պատմության դասագրքերում է, տարեթվեր ու անհասկանալի իրադարձություններ, արդյունքում արդեն իսկ դասագրքերում մենք չունենք մեր հաջողությունների ու դժբախտությունների պատճառհետևանքային կապի բացատրությունը: Նույն կերպ էլ ներկան ենք ընկալում, այսինքն չեն ընկալում:

Իրականում հին աշխարքաղաքական սխեմաներն են կրկնվում, ուղղակի ժամանակակից տեխնոլոգիաների կատարմամբ:

Ինչ ունենք հիմա:

Հահամաշխարհային հեգեմոն՝ Միացյալ Նահանգները, որը իրականացնում է այսպես կոչված Վուլֆովիչի դեկտրինը, որը գրվել է դեռևս 1992-ին։ Հատված «Վուլֆովիչի դոկտրին» անվանումը ստացած փաստաթղթից. «Մեր հիմնական նպատակն է թույլ չտալ, որ ո´չ ետխորհրդային տարածքում, ո´չ էլ աշխարհի որևէ այլ անկյունում այնպիսի մրցակից առաջ գա, որը կարողանա ԱՄՆ-ի համար այնպիսի սպառնալիք հանդիսանալ, որպիսին մի ժամանակ Սովետական Միությունն էր: Դա պաշտպանության ռազմավարության հիմնական դրույթն է: Մենք պետք է աշխատենք թույլ չտալ, որ այնպիսի ախոյան ծնվի, որն իր ռեսուրսներով ընդունակ լինի գլոբալ վերահսկողություն ստանձնել միջազգային հարաբերություններում»:

Այսինքն, ցանկացած երկիր, որը կկարողանա այնքան ծլել, ծաղկել ու զարգանալ, որը կասկածի տակ դնի ԱՄՆ-ի հեգեմոնիան՝ թեկուզ ապագայում, այդ երկրի հարցերը պետք է լուծվի նախորոք ու կարևոր չի, թե այդ երկիրը լավն է, թե վատն է, դեմոկրատական է, թե՝ ոչ: Բացարձակապես կարևոր չէ:

Այս մոտեցումը Միացյալ Նահանգները չեն հորինել, դա աշխարհի կարգն է, ժամանակին կար Հռոմեական աշխարհը՝ Pax Romana: Pax Romana-ում պետք է խաղաղություն տիրեր, իսկ մնացած տարածքներում, որտեղ ապրում են "բարբարոսները", պետք է կամ նվաճվեն, կամ էլ ոչնչացվեն:

Նույնը խալիֆաթի ժամանակ էր, կա Դար Ալ-Իսլամ՝ իսլամի տարածք, և Դար Ալ-Հարբ՝ պատերազմի տարածք: Այն երկրները, որոնք չեն ենթարկվում Իսլամին, պետք է նվաճվեն, կամ՝ ոչնչացվեն: Նմանատիկ մոտեցում կար Բրիտանական կայսրությունում, հիմա նույնը է կրկնվում՝ կա Pax Americana-ն՝ Ամերիկայի գերակայության տարածքը (ժամանակակից PAX Romania-ն, կամ Դար Ալ-Իսլամը) և կան վայրենիները՝ որոնք պետք է կամ նվաճվեն, կամ՝ ոչնչացվեն: Դա ժամանակակից Դար Ալ-Հարբն է՝ պատերազմի տարածքը։ Հայաստանն այսօր Պատերազմի տարածքում է գտնվում ու այդ տարածքներում պետք է լինեն պատերազմներ, քաոս, անկայունություն։

Ինչպես տեսնում ենք, աշխարհում ոչ մի նոր բան չի կատարվում: Այսօր գլխավոր բարաբրոսներն՝ "ավտորիտար երկրները", համարվում են Ռուսաստանն ու Չինաստանը, որոնք կամ պետք է մասնատվեն ու նվաճվեն, կամ՝ ոչնչացվեն: Նրանց շուրջը պետք է պատերազմի կրակները բոցավառվեն։ Հակառակ դեպքում, զարգանալով, նրանք կասկածի տակ են դնում PAX Americana-ի ապագան։

Մեր տարածաշրջանում, նաև Ացախի երկրորդ պատերազմի ժամանակ տեղի ունեցող զարգացումները հասկանալու համար, պետք է այս մոդելը ընկալել, անգամ հասկանալ էլ պետք չէ, պետք է ուղղակի կարողանալ լսել, մասնավորապես, նորից կարդալ Բոլթոնի ուղերձները, երբ այցելել էր տարածաշրջան:

Ռուսաստանը և Չինաստանը շրջափակվում են, դա և կոմունիկացիաներին է վերաբերվում (այստեղից հասկանալի է դառնում Ռուսաստանի քայլերը բացել տարածաշրջանի կոմունիկացիաները), և և չորս բոլորը պատերազմական օջախների հրահրումը:

Հիմա գանք գլխավոր "առեղծվածին"՝ ռուս-թուրքական մեղրամիսի պատճառներին, սակայն մինչ այդ պետք է հասկանալ, թե ինչ էր կատարվել Հայաստանում 2018-ին։ 2018-ին Հայաստանը, ինչպես դրանից առաջ Վրաստանն ու Ուկրաինան, նվաճվել էր "հեղափոխության" միջոցով։ Հիշենք ԵԼՔ դաշինքն ԵԱՏՄ-ից դուրս գալու հայտարարությունը, դա իշխանության գալու համար ծրագրային հայտարարություն էր՝ ՄԱՆ-ին հավատարմության երդում էր։ Դա չէր նշանակում, որ մենք իրականում դուրս էինք գալու ԵԱՏՄ-ից, դա նշանակում էր, որ Արցախի շուրջ ստեղծված բալանսն այլևս խախտվում է։

Այսպիսով, Ռուսաստանի, Իրանի ու Թուրքիայի արանքում տարածք էր նվաճվել, որը դուրս էր եկել Ռուսաստանի վերահսկողությունից։ Դա նշանակում էր աշխարքաղաքական անկայության տարածում արդեն մեր տարածաշրջանում, ինչը, բնականաբար, ենթադրում էր Արցախի նոր պատերազմ։

Հիմա գանք ռուս-թուրքական մեղրամիսին։ Թուրքիան վարում է անկախ քաղաքականություն, մասնավորապես ռուսական Ս-400 գնումը նշանակում է, որ այն գործարկվելու է ՆԱՏՕ-ից Թուրքիայի օդային տարածքի պաշտպանությանը, իսկ Ռուսաստանից Թուրքիան կպաշտպանվի արդեն ՆԱՏՕ-ի հակաօդային համակարգերով։ Քանի կա Էրդողանը, Ռուսատանը կարող է Թուրքիայի հետ պայմանավորվել, ինչը և եղավ Արցախի երկրորդ պատերազմից հետո։ Թուրքիան ու Ադրբեջանը կարողացան օգտվել այդ իրավիճակից ու պոկել Արցախի մեծ հատվածը։ Որքան կշարունակվի Էրդողանի քաղաքական գիծը, Ռուսաստանն ու Թուրքիան կկարողանան գալ պայմանավորվածության, իսկ երբ Թուրքիան նորից հայտնվի Միացյալ Նահանգների ազդեցության տակ (ինչի հավանականությունը մոտակա տարիներին մեծ է), այն ժամանակ տարածաշրջանում նոր իրավիճակ կստեղծի, որից մենք կկարողանանք օգտվել, թե ոչ, արդեն մեզանից է կախված։

Քաղաքագետ Ստեփան Դանիելյան

Առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպՔաղբանտարկյալների թվի աճը՝ որպես իրավական և քաղաքական խնդիրԲջնի գյուղում մեքենա է այրվելԲյուջեից խլված 6 մլն դոլարը չի վերադարձվի. Սնուփ Դոգի փոխարեն՝ Ջեյ Լո. ով է կազմակերպիչը. «Ժողովուրդ»ՔՊ-ի ներսում մշուշոտ վիճակ է. Փաշինյանը տեսադաշտից «անհետացել» է. «Ժողովուրդ»Բոյկոտ, ոչ թե կոմպրոմիս. Նաիրի Սարգսյանը դեմ է հայտարարագրման առաջարկվող շեմինՍյունիքում ՀՀ նախագահը հայտարարում է, թե երկրում «լիքը փող կա»․ Հրայր ԿամենդատյանՆույնիսկ ՔՊ-ականները չեն ուզում մտնել հակաեկեղեցական արշավի մեջ. Ավետիք ՉալաբյանԱրժե՞, որ ես տխրեմ, ինչ է թե այս իշխանությունը որոշել է ինձ պատկանող հողատարածքը խլել, երբ այդ իշխանությունը մեզանից խլում է ավելին՝ մեր հայրենիքըՎահագն Խաչատուրյանի հայտարարությունը հակապետական և հակասահմանադրական է և հիմա կարող է քննարկվել ընդամենը մեկ հարց՝ արդյո՞ք այս մարդն իրավունք ունի զբաղեցնել ՀՀ նախագահի պաշտոնը. ՍուրենյանցՆոր արևային վահանակները աշխատում են նույնիսկ շենքերի ներսումՈւԵՖԱ-ն թարմացրել է ազգային ասոցիացիաների վարկանիշը․ Հայաստանը պահպանել է դիրքերը Սարգիս Սարգսյանը՝ Սահմանափակ կարողություններ ունեցող անձանց աշխարհի անհատական շախմատի առաջնության չեմպիոնՍոֆի Դևոյանը նախահարսանեկան արարողությունից կադրեր է հրապարակելԼիտվայի վարչապետը հրաժարական է տվել կոռուպցիոն սկանդալի պատճառովՎահագն Խաչատուրյանն այցելել է Գորիս. նրան ուղեկցել են Սյունիքի մարզպետն ու Գորիսի համայնքապետը (տեսանյութ)Իսրայելում հանդիպել են Նեթանյահուն և ՈւիթքոֆըՍտեփանակերտում Այվազովսկու հուշարձանի քանդումն Ադրբեջանի կողմից պետական մակարդակով խրախուսվող և հրահրվող վանդալիզմի օրինակ է. ԶատուլինԾանրորդ Գրիգոր Ղազարյանը դարձել է պատանիների Եվրոպայի չեմպիոն Ջենիֆեր Լոպեսը Հայաստան է գալիս ամերիկացի ռեփեր Սնուպ Դոգի փոխարենՆԳՆ-ն զգուշացնում էԱնահիտ Ավանեսյանն արձակուրդ է մեկնել․ ով է փոխարինելուՈչ ոք Փաշինյանի ուղղորդմամբ չպետք է գնա Էջմիածին` հակաեկեղեցական հավաքի. Մենուա ՍողոմոնյանՀոսանքի ու ջրի, սպասվող նաեւ գազի անջատումներով մեզ պատրաստում են մութ ու ցուրտ ձմեռներին. Ստեփան ԴանիելյանԵս ինձ հերոս չեմ համարում. Կամչատկայում հզոր երկրաշարժի ժամանակ երեխայի ծնունդն ընդունած հայ բժիշկը մեկնաբանություն է տվելԱրցախի հարցի վերակենդանացում` ահա´ գերխնդիրներից մեկը. Դավիթ ՍարգսյանԱրևի ճառագայթների ազդեցությունը բնակչության վրա 3-ից 10 անգամ ավելի բարձր է. Երևանում ծառերը հատվում են առանց մասնագիտական վերահսկողության. Քրիստինա ՎարդանյանFastex-ը Sevan Startup-ին ներկայացրել է իր վերջին Web3 նորարարական լուծումները Team-ը «Սևան Ստարտափ Սամմիթ»-ում ներկայացրեց AI, տելեկոմ և վերականգնվող էներգիայի ոլորտների հեռանկարները Զարհուրելի և դաժան հանցագործություն՝ ՍյունիքումՖիլմարտադրողների համահայկական ֆեդերացիան վերադարձել է Կաննի միջազգային կինոփառատոնից՝ զգալի հաջողություններով. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Փաշինյանի իշխանությունը՝ մամուլի թշնամի Ինչո՞ւ է ՊՆ-ն առողջական լուրջ խնդիրներ ունեցող տղային տարել բանակ․ հարց՝ ՄԻՊ-ինՓաշինյանը հանրային միջոցները չարաշահում է անձնական նպատակներով Զախարովան վերածվել է Ադրբեջանի խոսափողի Վերաքննիչը մերժեց Միքայել Սրբազանին «Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորումը կազմակերպում է ուսանողական ամառային ճամբարՍաստիկ շոգ՝ Հայաստանում․ Գագիկ Սուրենյանի կոչըԼավ լուր՝ վարորդների համարԿաննից՝ Վենետիկ․ «Ֆիլմարտադրողների համահայկական Ֆեդերացիան» առաջին անգամ կներկայացնի Հայաստանը Վենետիկի պրոդյուսերների ոսկե ակումբում Ucom-ը և Արևորդի ՀԿ-ն մեկնարկում են «Խելացի թռչնադիտարկում» նորարարական կրթական ծրագիրը ՄՊՀ-ն պարզել է, թե ինչով է պայմանավորված վերջին շրջանում հեղուկ գազի թանկացումըԹուրքական կողմի հետ սահմանի բացումը ունի իր գինը՝ դա ցեղասպանության ուրացումն է. Հրայր Կամենդատյան2026 թվականից այս պարտադիր հայտարարագրման պահանջը կսկսի տարածվել նաև թոշակառուների և անաշխատունակ այլ խմբերի վրա. Հրայր ԿամենդատյանՕգոստոսի 1-ին փակ կլինի Նորապատ-Արգավանդ-Վարդանաշեն ճանապարհը. մանրամասներՎթար․ մինչեւ երեկո ջուր չի լինիՏնտեսության մտահոգիչ դինամիկայի խոռոչներն ու ելուստները. «Փաստ» Արցախի հայաթափման շուրջ կեղծ նարատիվների սինխրոնությունը. «Փաստ» «Քաղաքական խնդիրներ են ուզում լուծել՝ քողարկելով դրանք տարբեր՝ իրավական, էներգետիկ օրակարգերի տակ». «Փաստ» Պարզ քաղաքական գործընթաց՝ նախընտրական «տրամադրություններով». «Փաստ»
Կո՞ղմ եք ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրմանը
Ամենադիտված