Պարզվում են COVID 19-ով վարակված 71-ամյա տղամարդու մահվան հանգամանքները
Ուշադրության կենտրոնում2021թ. ապրիլի 7-ին` ժամը 07:29-ին, ՀՀ ոստիկանության Մարաշի բաժանմունքից ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքում գտնվող «Օրթոպեդիայի վնասվածքաբանության գիտական կենտրոնի» շենքի ետնամասի բակային հատվածում առկա է Երևան քաղաքի՝ 1949թ. ծնված բնակչի դին։
Նյութերի նախապատրաստման ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում պարզվել է, որ 71-ամյա տղամարդը ենթադրաբար իրեն վայր է նետել հիվանդանոցի երրորդ հարկի պատշգամբից: Բացատրություններ են ստացվել վերջինիս հիվանդասենյակում գտնվող խնամառուներից: Դեպքի վայրի զննությամբ վերցվել է նաև նրա հիվանդության պատմագիրը:
Ավելին՝ այստեղ