Իրանի մեսիջը Փաշինյանին և թուրքադրբեջանական տանդեմին. միջանցք չի լինելու. «Փաստ» Ադրբեջանը չի բացառում, որ ահռելի փոխհատուցում կպահանջի Կապանում փորձարկվելու են էլեկտրական շչակներ Իրանը մահապատժի է ենթարկել ապօրինի համարվող ընդդիմադիր խմբի երկու անդամների Պատանիների ընտրանին առաջին մեդալն է նվաճել Եվրոպայի առաջնությունում Ազատի ջրամբարից դուրս է բերվել ջրահեղձ եղած 16–ամյա տղայի դին Մակրոնն ու Էրդողանը քննարկել են տարածաշրջանային հարցեր Աստղագուշակները նշել են չորս նշաններ, որոնց փողը երբեք չի սպառվում Չեզոքության ժամանակն ավարտվեց. Ավստրիան մտադիր է միանալ ՆԱՏՕ-ին Իրազեկում՝ Վարդավառին հաջորդող մեռելոցի օրվա աշխատանքային լինել-չլինելու մասին


Լեռնային Ղարաբաղում երերուն խաղաղություն է՝ զարգացման անորոշ հեռանկարով

Վերլուծություն

Ritmeurasia.org-ը գրում է, որ գրեթե հինգ ամիս է անցել Լեռնային Ղարաբաղում խաղաղության հռչակումից հետո: Ընդհանուր հայտարարություններին հաջորդել են որոշակի գործողություններ և կոնկրետ քայլեր, բայց դրանք դեռ չեն հանգեցրել առճակատման լուծման հարցում դիրքորոշումների մերձեցման: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարծում է, որ ԼՂՀ-ի հիմնախնդիրը լուծված է: Երևանի իշխանությունները հակառակ կարծիքին են և բազմիցս հայտարարել են, որ հակամարտությունը չի լուծվել:

Լեռնային Ղարաբաղում երերուն հավասարակշռությունը պահպանվում է միայն ռուս խաղաղապահների ներկայության շնորհիվ: Երկու կողմերի վերլուծաբանները էլ ավելի զգուշավոր և պակաս լավատեսորեն են գնահատում հակամարտության կարգավորման հարցը: Հայ փորձագետները միանշանակ կարծում են, որ հակամարտությունը լիովին կարգավորված չէ և չի կարգավորվի, քանի դեռ չի լուծվել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը: Բաքվում խոսում են ԼՂՀ-ի ողջ տարածքը Ադրբեջանի հետ ամբողջովին ինտեգրելու անհրաժեշտության մասին:

«Չնայած Ադրբեջանի նախագահը վստահ է, որ հակամարտությունն արդեն լուծված է, բայց հասկանալի է, որ կարգավիճակի հարցը դեռ լուծված չէ: Այդ մասին խոսում է հայկական կողմը, դրա մասին է խոսել է նաև Ռուսաստանի նախագահը: Ուստի կարելի է ասել, որ հակամարտությունն ամբողջությամբ կարգավորված չէ: Դժվար թե հայ հասարակությունը համաձայնի, որ Արցախը մնա Ադրբեջանի կազմում, և չեմ կարծում, որ Ադրբեջանը կհամաձայնվի Արցախի անկախությանը: Այնպես որ, հակամարտությունը լուծված չէ»,- ritmeurasia.org-ին ասել է հայ փորձագետ Հայկ Խալաթյանը:

Փորձագետը չի ակնկալում առաջիկա տարիներին հակամարտության սրում, քանի դեռ ռուս խաղաղապահները այնտեղ են, բայց նաև չի բացառում, որ դա կարող է պատահել, երբ ավարտվի նրանց այնտեղ գտնվելու ժամկետը: «Վերջին իրադարձությունները հաստատել են, որ հայերի և ադրբեջանցիների համատեղ բնակվելը նույն պետության տարածքում անհնար է: Ճանապարհներ բացելու մասին խոսակցությունների ֆոնին մենք տեսնում ենք, թե ինչպես են ոչնչացվում հայկական մշակութային հուշարձանները, և դա ցույց է տալիս, որ, չնայած «գեղեցիկ» խոսքերին, Ադրբեջանի իշխանությունների նպատակը մեկն է՝ նրանց պետք է տարածք առանց հայերի», - կտրուկ շեշտել է Խալաթյանը:

Ըստ մեկ այլ հայ վերլուծաբան Հրանտ Միքայելյանի, այսօր Լեռնային Ղարաբաղում ստեղծվել է երերուն հավասարակշռություն, որը պահպանում են ռուս խաղաղապահները: «Լեռնային Ղարաբաղի ներկա իրավիճակում առկա է զարգացման ներուժ ինչպես սրման, այնպես էլ կարգավորման ուղղությամբ, չնայած այս պահին շատ քիչ բան է արվել հակամարտության կարգավորման համար: Երբ կան տարաձայնություններ, և կողմերը հետապնդում են տարբեր նպատակներ, դժվար է ասել, որ հակամարտությունը վերջապես լուծված է: Ավելին, այսօր Լեռնային Ղարաբաղում երերուն հավասարակշռություն է, քանի որ մի կողմից կան ռուս խաղաղապահներ, որոնք պահպանում են այդ հավասարակշռությունը, իսկ մյուս կողմից, Ադրբեջանը նրանց ներկայության համար վերջնական մանդատ չի տվել»,- ասել է նա:

Ըստ Միքայելյանի, ներկայումս Հայաստանի իշխանությունները չունեն հստակ դիրքորոշում Ղարաբաղի հարցում, ինչն էլ ավելի անորոշ է դարձնում իրավիճակը: Ըստ ադրբեջանցի վերլուծաբան Իլգար Վելիզադեի, վերջերս ինչպես Հայաստանի վարչապետից, այնպես էլ այլ պաշտանատար անձանցից դրական լուրեր են լսվում, այդ թվում Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատման կարևորության մասին... «Հիմա երկխոսության սկզբն է, և կողմերը շատ երկար ճանապարհ ունեն անցնելու, կան խրախուսական պահեր, որոնք կողմերին հնարավորություն են տալիս ներգրավվել ընդհանուր գործընթացներում: Օրինակ Հայաստանի և Նախիջևանի միջով երկաթուղային հաղորդակցության վերակենդանացումը բխում է և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի շահերից, և քանի որ կողմերն ունեն ընդհանուր շահեր, սրումն աստիճանաբար կորցնում է իր նշանակությունը», - բացատրել է Վելիզադեն: Միևնույն ժամանակ, ադրբեջանցի փորձագետը չի բացառում հակամարտությունը վերսկսելու տարբերակը, քանի որ բացի դրական ձայներից, լսվում են նաև այլ հայտարարություններ:

Վելիզադեն վտանգը տեսնում է «հայ քաղաքական գործիչների այն հայտարարություններում, որոնք կոչ են անում վերականգնել Արցախի բանակը և պատրաստվել նոր պատերազմի»: «Մենք դեռ գտնվում ենք տարածաշրջանում իրավիճակի վերափոխման սկզբնական փուլում: Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրում խոսվում է մարդկանց խաղաղ գոյակցության պայմանների ապահովման անհրաժեշտության մասին, և այստեղ կան տագնապալի պահեր: Խաղաղ կյանքի վերականգնման և ներքին տեղահանված անձանց վերադարձի գործընթացը կանգ է առել: Փաստն այն է, որ ականապատված են նշանակալի տարածքներ, բայց հայկական կողմը ականապատ դաշտերի քարտեզ չի տրամադրում, հետևաբար գործընթացը դանդաղեցել է», - նշել է փորձագետը:

Ըստ նրա հույս կա, որ այդ հարցը կքննարկվի Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպման ժամանակ, որը տեղի կունենա ապրիլին: Բացի այդ հարցը ակնկալվում է, որ կքննարկվի նաև Հայաստանի համար ցավոտ մի հարց՝ ռազմագերիների վերադարձի հարցը: «Ադրբեջանում այդ մարդիկ համարվում են ահաբեկիչներ, քանի որ նրանք որոշակի գործողություններ է ձեռնարկել նոյեմբերի 10-ից հետո: Ադրբեջանը չունի երաշխիք, որ նման գործողությունները չեն կրկնվի: Ուստի հայկական կողմը պետք է բոլոր զորքերը դուրս բերելու պարտավորություն ստանձնի»,- նշել է Վելիզադեն:

Դատելով երկու երկրների ղեկավարների և վերլուծաբանների դիրքորոշումներից կողմերի դիրքորոշումների մերձեցում առանցքային հարցերի շուրջ դեռ չի նկատվում: Եվ եթե Հայաստանը պահանջում է, որ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը տրվի ինքնորոշման իրավունք, ապա Բաքվում խոսում են Ադրբեջանի հետ լիարժեք վերաինտեգրման անհրաժեշտության մասին: Եվ չնայած տարածաշրջանում ռուսական խաղաղապահ զորախմբի ժամանակավոր ներկայությանը, Լեռնային Ղարաբաղի տարածքը շարունակում է մնալ ժամանակավորապես ավազով ծածկված վառոդի տակառ:

 

Անի Սարդարյան

Pressmedia.am

Ժողովուրդը սրընթաց աղքատանում է․ Արմեն ՀովասափյանԱկնհայտ է, որ միջանցքի հանձնման գործընթաց է սկսվել․ Նաիրի ՍարգսյանՊՆ-ն հայտարարություն է տարածելՉինացի գիտնականները կրկնապատկել են պերովսկիտային արևային մարտկոցների արդյունավետությունը Լիլիթ Հովհաննիսյանի նոր ֆոտոշարքըՄարիա Չանդիրյանը սպասում է 2-րդ բալիկինՎարդավառ փառատոնը՝ մշակութային ժառանգության և երիտասարդության ինքնադրսևորման կենդանի հարթակ. Ատոմ ՄխիթարյանՎազող թիրախ մրցաձևի Եվրոպայի առաջնություն. Հովհաննես Մարգարյանը՝ չեմպիոն, Լիլիթ Մկրտչյանը՝ բրոնզե մեդալակիրՎազորդ Երվանդ Մկրտչյանը բրոնզե մեդալ է նվաճել Բալկանյան երկրների աթլետիկայի առաջնությունում2025 թվականի ՖԻԴԵ-ի կանանց աշխարհի գավաթի հաղթող դարձավ Հնդկաստանը ներկայացնող 19-ամյա Դիվյա ԴեշմուխըԱվտովթար՝ Երևանում. բախվել են «Ford Focus»-ն ու ՊՆ «Ուրալ»-ը. կա վիրավորՄեր նպատակն է հասնել անվտանգության խախտումների ԶՐՈ ցուցանիշի. ԶՊՄԿ MyInvest Academy․ Ներդրումների մասին առաջին հայալեզու կրթական հարթակը մոբայլ հավելվածում Նիկոլը կփորձի քաղաքացիական բախումներ հրահրել. Մենուա ՍողոմոնյանՄակունցի օրերը դեսպանի պաշտոնում հաշվված են Ի՞նչ արժե ծննդաբերությանը հարազատի մասնակցությունը ՀՀ-ումՓաշինյանական օլիգարխները խնդիրներ են ունենալու ռուս ուժայինների հետ Ադրբեջանը միտումնավոր է կրակի մատնում հայկական հուշարձանները Տնտեսական անկումը քաղաքական հետևանքներ է ունենալու Փաշինյանի համար Զանգվածային հարձակում՝ գիշերը․ ՌԴ ՊՆ-ն տեղեկացնում էՀայաստանում պետք է ձևավորվի հայ-ռուսական հարաբերությունները կարևորող քաղաքական ուժերի միավորում. Մհեր Ավետիսյան Թուրք-ադրբեջանական բանակցային մշակույթի առանձնահատկություններից մեկն այն է, որ երբ դիմացինը նահանջում է, թուրքական կողմը կանգ չի առնում. Մենուա ՍողոմոնյանՎարչախումբն ամենաշատը վախենում է նոր առողջ ուժի առաջացումից. Ավետիք ՉալաբյանՓաշինյանն ու իր ուսապարկերը որոշել են Վարդավառը վերածել սոցցանցային արշավի, թե բա՝ «տեսեք, ինչ լավ է մեր երկրում, ինչ երջանիկ ժողովուրդ ունենք». Միքայել ԳրիգորյանՍրբազանների ու հայրենիքը չհանձնելու համար պայքար տանող հայերի մասին չի կարելի լռել. Աննա ԿոստանյանՆոր օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան․ Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին11 մեդալ՝ խառը մենամարտերի առաջնությունից. մարզիկներին դիմավորել է Հովհաննես Ծառուկյանը «Սոգլասիե-Արմենիա» ՓԲ ընկերությունը սահմանված ժամկետներում վերաքննության կարգով բողոքարկելու է ոչ իրավաչափ դատական ակտը. հայտարարությունՀայաստանի էկոնոմիկայի նախարար Գեորգ Պապոյանը կարծես այլևս պաշտոնյա չէ, այլ՝ սրբադասված սուրբ. Հրայր ԿամենդատյանԿարող է թոքերի քաղցկեղ առաջացնել. սնունդ և սովորություններ, որոնցից պետք է խուսափելԻնչպես չկորցնել հավատն ու հոգևոր հավասարակշռությունը, ինչու ապրել Հայաստանում. Ավետիք Չալաբյանի ամփոփիչ հարցազրուցըԱնի Սամսոնյան․ «Սամվել Կարապետյանի ձերբակալությունը մաքուր քաղաքական բնույթ է կրում, Կարապետյանը քաղբանտարկյալ է» 24 ժամ ջուր չի լինիԱզգային ճգնաժամ և հոգևոր մոռացում. «Փաստ» Բոլորն առաջնահերթ իրենց շահերով են առաջնորդվում. ինչո՞ւ դասեր չենք քաղում մեր իսկ պատմությունից. «Փաստ» Ծանր վիճակ. Հայաստանի տնտեսական ակտիվության արգելակները. «Փաստ» «Նոր քաղաքական ուժը մահացու վտանգ է Նիկոլի իշխանության համար. իշխանությունը պահելը նրա համար կյանքի ու մահվան խնդիր է». «Փաստ» Քաղբանտարկյալների երկիր «ժողբաստիոնը». «Փաստ» Իրանի մեսիջը Փաշինյանին և թուրքադրբեջանական տանդեմին. միջանցք չի լինելու. «Փաստ» Իշխանությունը քաղաքացիական պատերազմ է հրահրո՞ւմ. «Փաստ» Ի՞նչ այլընտրանքային ճանապարհային քարտեզ են պատրաստում. «Փաստ» Քաղաքական աստառով գործողություններ, որոնք բացասաբար են ազդելու Հայաստանի վրա. «Փաստ» Դոմուսը նշում է Ariston-ի 95-ամյակը՝ նվերներ մատուցելով իր հաճախորդներինՆիկոլի իրականացրածը բացառապես քաղաքական հետապնդումներ են. Ավետիք Քերոբյան ԶՊՄԿ․ Արծվանիկի պոչամբարում սեյսմիկ ռիսկ չկա Վարդևանյան․ «Ապօրինի կալանքը պետք է վերացվի, իսկ իշխանությունը թաքնվում է երկակի ստանդարտների հետևում»Սամվել Կարապետյանի դեմ կատարվողը դասական քաղաքական հետապնդում է Հայտնի է Յուրա Մելքումյանի հոգեհանգստի տեղն ու ժամըՖրանսիայի Ազգային ժողովում ներկայացվել է նոր բանաձև՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել Բաքվում ներկայումս կալանավորված Արցախի ղեկավարներին եւ մյուս գերիներին. ՀայաՔվեՊՆ-ն հայտարարություն է տարածել
Կո՞ղմ եք ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրմանը
Ամենադիտված