ԵՄ-ն հակառուսական պատժամիջnցների 22-րդ փաթեթը կհաստատի դեկտեմբերին. Politico Սիսիան-Կապան ավտոճանապարհը երկկողմանի փակ է կցորդիչով բեռնատարների համար Թափառող շների հարձակումների կանխարգելումը պահանջում է հրատապ լուծում․ ՄԻՊ Իրանի հարցում Թրամփի հետ տարաձայնություններ չունենք. Ջեյ Դի Վենս Շվեյցարիան պատրաստ է հյուրընկալել Ուկրաինայի հարցով բանակցությունների նոր փուլը Էլ ո՞նց ասեն, որ հասկանանք... «Փաստ» «Գործող կառավարությունը խամաճիկ է տարբեր ուժային կենտրոնների ձեռքում». «Փաստ» «Քաղաքական գործիքակազմի առումով իշխանությունը չունի բավական կենսունակություն ընդդիմության հետ մրցակցության տեսանկյունից, ուստի դիմում է ռեպրեսիվ մեխանիզմներին». «Փաստ» Հայաստանի տարեցների սոցիալական գոյապայքարը՝ սպառողական զամբյուղի անհասանելիության պայմաններում. «Փաստ» Եվրոպական օրակարգի «ներքին ընդդիմադիրը». ի՞նչ են ցույց տալիս ԱԽ նախկին քարտուղարի հայտարարությունները. «Փաստ»

Ադրբեջանում պետական սիստեմի ճգնաժամ է. «Թուրան»

Ադրբեջանում շարունակվում են մայիսի 19-ին Բաքվի կենտրոնում 16 հարկանի բնակելի շենքի այրվելու հետեւանքով տասնյակ մարդկային զոհերի պատճառով գործարարների եւ բանկիրների հարցաքննութուններն ու ձերբակալությունները, ընդ որում, այդ մասին իրավապահ մարմինները որեւէ տեղեկատվություն չեն հարղորդում: Միակ տեղեկատվությունը հայտնել է Ադրբեջանի առաջնորդ Իլհամ Ալիեւը` շենքի այրվելու պատճառների հետաքննության գծով Պետհանձնաժողովի նիստում, որտեղ հայտարարել է, որ որոշ չինովնիկներ եւ բիզնեսմեններ խոշոր հափշտակություններ են կատարել եւ պետք է դրա համար պատասխան տան: «Երբ ժամանակը գա, հասարակությանը տեղեկատվություն կհաղորդվի», -ասել էր նա:

Ըստ «Թուրան»-ի` ընդսմին, հարցաքննվողներն իրենք խոստովանում են, որ Ներքին գործերի նախարարության կազմակերպված հանցագործության հետ պայքարի գծով վարչությունում նրանցից պահանջում են վերադարձնել Ադրբեջանի միջազգային բանկում (ԱՄԲ) վերցրած վարկերը: Ընդ որում, անգամ այն վարկերը, որոնք պետք է վերադարձնել 2016 եւ 2017 թվականներին: Թե ինչի հիման վրա եւ ինչպես պետք է դա անել, ոչ մեկին չի հետաքրքրում: Փաստորեն, բոլոր նրանք, ովքեր համագործակցել են այդ բանկի հետ, հայտնվել են պատանդի վիճակում:

«Թուրան»-ը տարակուսանք է հայտնում, որ ԱՄԲ-ի նախկին ղեկավարությունը դեռեւս պատասխանատվության չի կանչվել, եւ իշխանությունների տրամաբանությունը նման իրավիճակում հասկանալ դժվար է` չխոսելով անգամ տեղի ունեցողի լեգիտիմության մասին:

«Պարտքերը «կորզելու» գործընթացը դեռեւս զգալի ազդեցություն չի գործում տնտեսական վիճակի վրա: Սակայն երկարաժամկետ հեռանկարում դա նշանակում է այդ օլիգարխների ձեռնարկությունների եւ օբյեկտների փակվելու արդյունքում հազարավոր, անգամ տասնյակ հասարավոր աշխատատեղերի կորուստ, երկրից կապիտալի արտահոսք, ներդրումային մթնոլորտի վատացում եւ ձեռնարկատերերի վստահության կորուստ:

Փաստորեն, ամբողջ աշխարհը դարձավ այն բանի վկան, որ տարիներ շարունակ երկրի ամենախոշոր բանկից անվերահսկելիորեն հափշտակվել են հարյուրավոր միլիոններ, եւ իշխանությունները դա չեն տեսել: Ավելի ճիշտ, այդ թալանի մասնակիցները դարձել են իրենք` պետական չինովնիկները եւ իշխանությանը մոտ կանգնած օլիգարխները: Այսինքն, իշխանություների ներկայացուցիչներից կազմված կազմակերպված հանցավոր խմբավորումները:

Նման սկանդալի ֆոնին պետության ղեկավարը հայտարարում է, որ չի կարողանում պարզել, թե ովքեր են կառուցում ապօրինի շքեղ առանձնատները: Դժվար է հավատալ այդ խոսքերի անկեղծությանը: Առաջին դեմքի խոստովանությունը, որ իր շրջապատը զբաղված է նման ապօրինությունով, ուղղակի կասկածի տակ է դնում ամբողջ պետական համակարգի լեգիտիմությունը, որը գործում է ոչ թե օրենքների, այլ բանավոր հանձնարարությունների հիման վրա: Կարճ ասած` դա ոչ թե գող չինովնիկների հարց է, այլ պետական սիստեմի ճգնաժամ:

16-հարկանի շենքում հրդեհը եւս այդ սիստեմային ճգնաժամի հաստատումն է, որը բացահայտել է, թե ինչքան վատ են աշխատում գործադիր իշխանությունները եւ պետական գերատեսչությունները, երբ մեղավոր են բոլորը եւ միաժամանակ ոչ ոք, երբ կարելի է գնել ցանկացած տեղեկանք, սարքել ցանկացած փաստաթուղթ: Արդյունքում, այդ բոլորի համար բանտ են նստեցնում բնակշահագործման գրասենյակների պետերին կամ օլիգարխների ընկերությունների «դնովի» ղեկավարներին», -գրում է «Թուրան»-ը:

Արարատի և Անդրանիկի նկարները հեռացնելը միշտ եղել է թուրքական պահանջ. Ատոմ ՄխիթարյանԵՄ-ն հակառուսական պատժամիջnցների 22-րդ փաթեթը կհաստատի դեկտեմբերին. PoliticoՍիսիան-Կապան ավտոճանապարհը երկկողմանի փակ է կցորդիչով բեռնատարների համարԵրիտասարդ ամուսինները լեռներում հյուրատուն են հիմնելԹափառող շների հարձակումների կանխարգելումը պահանջում է հրատապ լուծում․ ՄԻՊԲանանի շուրջ աղմուկ, պետության շուրջ լռություն․ ինչպես ենք ընկնում հանրային ուշադրության ծուղակը. Աննա ԿոստանյանՀայաստանը պարտավոր է օր առաջ հեռանալ Արևմուտքից. Մհեր ԱվետիսյանԻրանի հարցում Թրամփի հետ տարաձայնություններ չունենք. Ջեյ Դի ՎենսՇվեյցարիան պատրաստ է հյուրընկալել Ուկրաինայի հարցով բանակցությունների նոր փուլը«Վարչապետին` պահանջ. անցկացրե՛ք Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ, և միայն այդ ընտրությունների արդյունքների հիման վրա կորոշվի` իրականացնե՞լ «Թրամփի ուղին», թե՞ ոչ, անցկացնե՞լ սահմանադրական հանրաքվե՞ն, թե՞ ոչ». Խաչիկ ԱսրյանԷլ ո՞նց ասեն, որ հասկանանք... «Փաստ»«Գործող կառավարությունը խամաճիկ է տարբեր ուժային կենտրոնների ձեռքում». «Փաստ»«Քաղաքական գործիքակազմի առումով իշխանությունը չունի բավական կենսունակություն ընդդիմության հետ մրցակցության տեսանկյունից, ուստի դիմում է ռեպրեսիվ մեխանիզմներին». «Փաստ»Հայաստանի տարեցների սոցիալական գոյապայքարը՝ սպառողական զամբյուղի անհասանելիության պայմաններում. «Փաստ»Եվրոպական օրակարգի «ներքին ընդդիմադիրը». ի՞նչ են ցույց տալիս ԱԽ նախկին քարտուղարի հայտարարությունները. «Փաստ»Երևանի «հավասարակշռված» դիվանագիտության գինը. վերադարձ դեպի Մոսկվա՞. «Փաստ»Ինչո՞ւ համընկան Ալիևի «բացումն» ու Սամվել Կարապետյանի կալանավորումը. «Փաստ»Անձեռնմխելիության պատրանքը. ի՞նչ դասեր է տալիս դատավոր Մասիս Մելքոնյանի շուրջ ծավալվող գործընթացը. «Փաստ»Բանանի «դիվանագիտությունը» և «պրիմիտիվ» քաղաքականության վիրուսային բանաձևը. «Փաստ»Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՀարյուրավոր հասցեներում լույս չի լինելու նոյեմբերի 17/18-ինՔուշները և Ուիթքոֆը եվրոպացիների հետ քննարկել են Ռուսաստանի և ԵՄ-ի միջև երկխոսության հաստատումըՄենք գիտենք՝ ինչպես հաղթել, բայց գիտենք նաև ինչպես արժանապատվորեն պարտվել․ Լուիս դե լա ՖուենտեԲաքվի ճարտարապետական դիմագծի կերտողը հայ էԶորակոչի տարիքային շեմը կփոխվի․ ում կվերաբերի նախագիծըԵրևանը մերժում է «Ալիևյան Սահմանադրությունը». Հայաստանի Սահմանադրության ճակատագիրը որոշելու են հայերը, ոչ թե Ադրբեջանը. Ուժեղ ՀայաստանԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանը ԵԽ գրասենյակի ղեկավարի հետ քննարկել է ընդդիմության նկատմամբ շարունակվող քաղաքական հետապնդումներըԹրամփի գնահատմամբ՝ Պուտինը փոքր-ինչ մեղմացնում է դիրքորոշումն Ուկրաինայի հարցումԵրևանում՝ Մալաթիա տոնավաճառի մոտ, բախվել են «Ferrari»-ն և «BMW»-նՀԱՊԿ քարտուղարը քննարկել է կազմակերպության պատասխանատվության գոտում տիրող ռազմաքաղաքական իրավիճակըԲախվել են «Howo», «Renault» բեռնատարներն ու «Opel Astra»-ն․ 3 վիրավորներից երկուսը անչափահասներ են«Փարաջանով Քլաբ Հաուս»-ը ներկայացրել է իր բացառիկ նախագիծը «Տուն Էքսպո»-ումՀանրապետությունում ձյուն է տեղում․ ի՞նչ իրավիճակ է ավտոճանապարհներինԱրսեն Գևորգյանի մահվան ամբողջ պատասխանավտությունը մինչև իր կյանքի վերջ կրելու է Նիկոլ Փաշինյանը․ Հարություն ՀարությունյանՍտալինն ու Սադամ Հուսեյնը կնախանձեին Փաշինյանին․ Ուժեղ Հայաստան«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նոյեմբերի 15-17-ը մասնակցում է Մոսկվայում անցկացվող «Հանուն ազգերի ազատության» («За свободу наций») միջազգային համաժողովին․ Իվետա ՏոնոյանԵրիտասարդները՝ հանքարդյունաբերության իրական խնդիրների լուծման ճանապարհին․ ԶՊՄԿ-ն՝ CaseKey 2026-ումՑույց տվեք Ադրբեջանի որևէ օրենք, որը վերաբերում է Ղարաբաղին. Արշակ ԿարապետյանՄենք թույլ չենք տա Ալիևի պարտադրած Սահմանադրության ընդունումը․ Ուժեղ ՀայաստանՄեր ժողովուրդը երբեք չի մոռանալու Արցախն ու մեր անցյալը. Ավետիք ՉալաբյանՊարտքերի մեջ հայտնված քաղաքացիները չպետք է մնան միայնակ․ ի՞նչ պետք է անի պետությունը. Հրայր Կամենդատյան«Դադարեցրե՛ք Հայաստանը ազատությունը քաղաքական հավատարմությամբ պայմանավորող կալանավայր դարձնելու փորձերը». Աննա ԿոստանյանՎրաստանը հրաժարվել է մասնակցել ԵՄ նախարարական հանդիպմանը, քանի որ հրավիրվել է միայն երկրի դեսպանըԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շարունակում է աջակցել CaseKey կրթական նախաձեռնությանըՍահմանադրությամբ մարդը բարձրագույն արժեք է, բայց իրական կյանքում այդ սկզբունքը չի գործում. Արամ ՎարդևանյանՖուչիկի փողոցը կանվանափոխվիՀայաստանի քննչական կոմիտեի նախագահը պաշտոնական այցով մեկնել է ԻրանՄենք միավորվել ենք՝ հանուն մեր արժեքների, ինքնիշխանության և ժողովրդավարության պաշտպանության. տեսանյութՀամալսարանից ազատվում են դասախոսներ իրենց քաղաքական հայացքների համար. Մենուա ՍողոմոնյանԼավրովն ու Արաղչին քննարկել են Մերձավոր Արևելքի կարգավորումը
Ամենադիտված