ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է Մեթյու Միլլերը անդրադարձել է Փաշինյան-Բլինքեն-Ֆոն դեր Լայեն հանդիպման վերաբերյալ Ռուսաստանի արձագանքին Լավրովի խոստովանությունը Ինչ չի կարելի անել Զատիկին. արդյո՞ք խախտում եք հիմնական ավանդույթը Իշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի պնդումը ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայի և տարածքային պահանջատիրության մասին․ Տիգրան Աբրահամյան Fastex-ը վիրտուալ համերգներ է կազմակերպում «Ցերեբրում» վիրտուալ Երևանում 4 զn՞հ և թթվածնի պակա՞ս. ի՞նչ է կատարվել Կրասնոյարսկ մեկնող չվերթում Խոշոր հրդեհ՝ Հայաստանում Ահազանգ Արարատից․ քարաթափում է տեղի ունեցել


Իշխանության կոռուպցիոն սխեման կամ երբ կպայթեն Պատրոն Դավիթի ռումբերը

Վերլուծություն

Orer.am-ը գրում է՝

Տարիներ շարունակ, անկախ ներքաղաքական իրավիճակից, բանակը մեր հանրության շրջանում ամենաբարձր վստահությունը վայելող կառույցն է եղել։2018 թվականի իշխանափոխությունից և 44-օրյա անկազմակերպ արյունահեղությունից հետո բանակը հայտնվել է իշխանությունների թիրախում։

Փաշինյանի կառավարման մոտ երեք տարվա ընթացքում բանակի դեմ ուղղված լուրջ արշավ է սկսվել։ Հանրության աչքում զինված ուժերի վարկանիշը գցելու համար հակաքարոզչություն և վարկաբեկման փորձեր սկսվեցին սպաների ու գեներալների, բանակի համար լուրջ գործ անող անձանց նկատմամբ։ Դա լուրջ հարված հասցրեց մեր անվտանգությանը, բայց քանի որ Փաշինյանի թիմը հիմնականում հեռու է պաշտպանության նշանակության ու յուրահատկության մասին տարրական պատկերացումից և գիտակցականությունից, ապա նրանք փորձում են իրենց վարկանիշը բարձրացնել զինված ուժերի վարկանիշի հաշվին։

Պատերազմում կրած խայտառակ պարտությունը առիթ դարձավ, որ փաշինյանական իշխանությունը փնտրի քավության նոխազներ: Գտա՞ն՝ իհարկե ոչ, ինչպես միշտ ամեն ինչ արվեց փնթի, աղմկահարույց, առանց հիմքերի, առանց արդարադատության որևէ նշույլի:

Բազմաթիվ բարձրաստիճան զինվորականներ և այդ թվում Հայաստան զենք մատակարարող անձիք հանրության աչքում ներկայացվում էին որպես սևեր և նախկիններ, իսկ անվտանգության մասին պատկերացումը ժամանակի ընթացքում իջեցվեց «տրուսիկ-մայկայի» ու «կլուբնիկի» մակարդակի։

Ավելին, որոշ անձանց գրպանը փորձեցին գցել ոչ միայն պատերազմի պարտության մեղքը, այլև, օգտվելով առիթից, փորձեցին պղտոր ջրում ձուկ որսալ՝ հսկայական գումարներ գրպանելով և նոր բիզնեսներ հիմնելով:

Որպեսզի հանրության համար ամեն ինչ առավել հասկանալի լինի՝ ամեն ինչ հերթով:

Եվ այսպես, Դավիթ Գալստյանը, ով հանրությանն առավել հայտնի է որպես Պատրոն Դավիթ՝ իր բիզնեսի սպեցիֆիկայից ելնելով, բիզնեսմեն է, ով զբաղվում է զենքի առք և վաճառքով՝ պաշտպանության նախարարության, այսինքն՝ պետության պատվերով: Յուրաքանչյուր զենք ունի իր անձնագիրը, անհնար է, որ առանց ՊՆ վերահսկողության և փորձաքննության մտնի բանակ և կիրառվի:

Ամբողջ պետական համակարգը հաստատում է, որ նրա ներմուծած զենքերը համապատասխանում են պայմանագրային պահանջներին, բայց դատարանը դա հաշվի չի առնում, ձերբակալում է Գալստյանին, ում բարեխիղճ մատակարար լինելը մինչ այդ երբևէ կասկածի տակ չի եղել, ավելին, ՀՀ-ում զենքի արտադրության և բազմաթիվ այլ Հայաստանի համար կենսական նախաձեռնություններ՝ արված նրա կողմից, բոլոր մակարդակներում բարձր էր գնահատվում: Զենքը ընդունող կողմը՝ ենթասպաներից մինչև վարչապետ, ով սովորական բիզնեսմենից փորձում էր պատերազմական հանցագործ կերտել, ոչ մի պատասխանատվություն չի ստանձնում, որովհետև հեշտ է հանրային ընկալումներում կերտել հակահերոս և ամեն ինչ փորձել բարդել նրա վրա:

Սակայն ամեն ինչ դրանով չի ավարտվում, մեր թավշյա շուստրիները որոշում են պղտոր ջրում ձուկ որսալ: ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանի հովանու ներքո հիմնում են «Արսենալ ԼՏԴ» ընկերությունը, որին կառավարությունը դեռ 2019 թվականի փետրվարին մաքսային հսկայական արտոնություն էր տրամադրել ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և նյութերի ներմուծման համար, որոնք օգտագործվելու էին զենքի և զինամթերքի արտադրության մեջ։ Սակայն բանն այն է, որ արտադրության մասին դեռ որևէ խոսք չկա, ավելին, փոխարենը, ըստ մամուլում հայտնված և չհերքված տեղեկությունների, այս կազմակերպությունը նաև ներմուծման լիցենզիա ունի, և հիմա ավելի շատ հանդես է գալիս որպես զենք ներմուծող և մատակարարող ընկերություն:

Բայց այստեղ էլ, մեղմ ասած, ամեն ինչ չէ, որ բնականոն հունով է գնում: Ըստ այդմ, պետությունը երկու տրանշով նշյալ կազմակերպությանը տրամադրել է մոտ 1,2 մլրդ դրամ, ընդ որում, փաստացի ամբողջ գումարը տրամադրվել է... որպես կանխավճար, այն դեպքում, երբ նույն Դավիթ Գալստյանի դեպքում զենքի գումարը վճարվել է բացառապես առաքվելուց հետո: Սակայն, ըստ տեղեկությունների, նույնիսկ այդ պարագայում համապատասխան զինատեսակները չեն մատակարարվել, իսկ արտադրելու մասին խոսք էլ չկա: Ի դեպ, հավելենք, որ այս տարի ևս նախատեսվում է համանման պատվեր իջեցնել: Թե ինչ գումարի չափով, առայժմ պարզել չհաջողվեց: Եվ, ըստ էության, գործ ունենք գումարները ուղղակիորեն գրպանելու դեպքերի հետ, որովհետև մամուլի բազմաթիվ հրապարակումները այս աղաղակող դեպքերի վերաբերյալ որևէ կերպ չեն հերքվել:

Ինչ է ստացվում. Դավիթ Գալստյանից պատերազմական հանցագործ ու մեղավոր կերտել չի ստացվում, բայց զենքի բիզնեսը վերին էշելոններում միմյանց մեջ կիսելով հարստանալը ստացվում է. մարդիկ բյուջեից հսկայական գումարներ գրպանելու մեխանիզմ են մշակել: Հենց այդ է նաև պատճառը, որ դատարանին իջեցված է քաղաքական պատվեր՝ Դավիթ Գալստյանին պահել անազատության մեջ...

Նա միակ մարդն է, ով կարող է խոսել փաստացի և բացել այս մեծ կծիկը, ինչը, բնականաբար, ռումբ է իշխանության տակ... Իսկ ռումբերը, բնականաբար, մի օր պայթելու հատկանիշ ունեն, որքան էլ այն խորը թաքցնես...

Արամ Վարդանյան

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է Մեթյու Միլլերը անդրադարձել է Փաշինյան-Բլինքեն-Ֆոն դեր Լայեն հանդիպման վերաբերյալ Ռուսաստանի արձագանքինԼավրովի խոստովանությունըԻնչ չի կարելի անել Զատիկին. արդյո՞ք խախտում եք հիմնական ավանդույթը Իշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի պնդումը ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայի և տարածքային պահանջատիրության մասին․ Տիգրան Աբրահամյան Fastex-ը վիրտուալ համերգներ է կազմակերպում «Ցերեբրում» վիրտուալ Երևանում 4 զn՞հ և թթվածնի պակա՞ս. ի՞նչ է կատարվել Կրասնոյարսկ մեկնող չվերթում Խոշոր հրդեհ՝ ՀայաստանումԱհազանգ Արարատից․ քարաթափում է տեղի ունեցելՌԴ ՊՆ-ից տեղեկացնում ենՎիճաբանություն և ծեծկռտnւք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են«Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումը Ինձ մոտ ձևավորված կարծիք կա, որ վերջնակետն Ալեքսանդրապոլի պայմանագիրն է. Նաիրի ՍարգսյանՓաշինյանը խմբեր է գործուղում Տավուշի մարզ ՌԴ ԱԳՆ-ն՝ Ռումինիայում ՆԱՏՕ-ի բազա կառուցելու մասինԵրևանում ու Գողթանիկում մեծաքանակ զենք, զինամթերք են հայտնաբերվել․ ի՞նչ է հայտնի Երբ և որտեղ տեղի կունենա Արթուր Աբրահամի հոր հոգեհանգիստըԳազամատակարարման վթարային դադարեցում Գյումրի քաղաքում Ի՞նչ իրավիճակ է Հայաստանի և Լարսի ճանապարհներին Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել 3 բժշկիՂարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. ԷրդողանԽոշոր հրդեհ՝ ՀայաստանումՀայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի Ահազանգեր չկան, բայց ՆԳՆ-ից հորդորում են լինել զգոն Գործող իշխանությունները գիտակցաբար ստանձնում են զիջողի, հանձնողի կերպարը. Մենուա ՍողոմոնյանՔՊ-ականները թող գան և մեզ մոտ ասեն, որ ադրբեջանական գյուղ է․ պատգամավորը զրուցել է ոսկեպարցիների հետ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանու ներքո իրականացվել է 23-րդ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը . ՏոնոյանԻնչո՞ւ Պուտինը չի գնացել ողբերգության վայր Չտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» Իտալիան կառուցում է լողացող հիբրիդային էլեկտրակայանԱնցած 1 օրում հանրապետությունում արձանագրվել է 16 ՃՏՊ. 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորվել Հետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում Տաք հոսանքներ են գալիս. Ապրիլի 1-ին Երևանում և որոշ շրջաններում ցերեկային ժամերին ջերմաստիճանը կհասնի +20 +22-ի «Կրոկուս»-ում ահաբեկչության ողջ գիշերը Վլադիմիր Պուտինը չի քնել, աշխատել է. Պեսկով Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան 21-ամյա ուսանողը մահացել է թռչնագրիպիցԵվրանեսթ ԽՎ-ն ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանցԵրբ ռուսական ռազմաբազան դուրս գա, Հայաստանը չի հետաքրքրի ոչ մեկին. Արշակ Կարապետյան Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում․ հայրը կասկածվում է դստերը ծեծելու և սեռական հարաբերության փորձի համար Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ «Զանգի, ասա` ռnւմբ կա «Դալմա մոլ»-ում». զգուշացե՛ք, թիրախում երեխաներն են (լուսանկար) «Կրոկուսի» վրա հարձակում գործած ահաբեկիչները գտնվել են հոգեմետ նյութերի ազդեցության տակ Վարչախմբի թիրախում հաջորդը ռուսական ռազմակայանն է Չեմ զարմանա, եթե Փաշինյանը սա կարդա և իր հերթական տիկ-տոկյան լայվի ժամանակ հպարտությամբ պատմի երեխաներին, որպես «խաղաղության» մասին բարի հեքիաթ. ՉալաբյանՖՈՏՈ․ Թագուհի Թովմասյանը հանդիպել է ԵՊՀ միջազգային հարաբերություններ ֆակուլտետի ուսանողների հետ Ու՞մ է մեղադրում Անդրանիկ Քոչարյանը Անհայտ կորած և գերեվարված 11 զինծառայողների ընտանիքներ ևս 2 ամիս կստանան 300-հազարական դրամ աջակցությունը Երբվանից է գործելու բոնուսային համակարգը
Ամենադիտված