Պաշտպանության նախարարությունը պատրաստվում է զորավարժությունների. Որտեղ այն տեղի կունենա, հայտնի է նաև օրը
Մամուլ«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ պաշտպանության նախարարությունը մարտի 16-ից պատրաստվում է զորավարժություն իրականացնել Արմավիրի մարզում: Այս հանգամանքը հատկապես ուշագրավ է՝ դատելով այն իրավիճակից, որ առկա է Հայաստանում՝ Գլխավոր շտաբի ու ՊՆ-ի հակասությունը, ինչպես նաև Հայաստանի սահմանների իրավիճակը:
Դրան զուգահեռ նկատենք, որ այս օրերին ընթանում են նաև վեց շաբաթ տևողությամբ թուրք-ադրբեջանական զորավարժություններ այն դեպքում, երբ նախորդ զորավարժությունն ավարտվեց փետրվարի 12-ին:
«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց Հայաստանում անցկացվելիք զորավարժությունների մասով մեկնաբանություն ստանալ ՀՀ պաշտպանության նախարարությունից, սակայն ոչ ոք չպատասխանեց մեր հեռախոսազանգերին:
Մանրամասն՝ այստեղ