ՄԻՊ-ը և ՀՀ-ում Իրանի դեսպանը քննարկել են ՀՀ սահմանամերձ բնակավայրերի բնակիչների իրավունքների պաշտպանության վիճակը Հանդիպել են դելիմիտացիայի հարցերով ​​հանձնաժողովները. ի՞նչ են պայմանավորվել Երևանն ու Բաքուն Ռուսաստանում ձերբակալվել է Շահին Աբբասովը Երևանը և Բաքուն պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով Ջուրը հողից կտրել է Կազանի շրջանը Տյումենի մարզից․ բնակիչներին տարհանում են Հայաստանում ընտրովի արդարադատություն է․ Թագուհի Թովմասյան Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ իրեն սպառնում են Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը կհանդիպեն Հրդեհ՝ Ալաշկերտ գյուղում Մարմնամարզության աշխարհի գավաթ. Հայաստանի 4 ներկայացուցիչ եզրափակչում է


Հայկական բանակը կենտրոնանում է․ ցավալի ձախողում և հնգամյա հեռանկար

Վերլուծություն

Eadaily.com-ը գրում է, որ անցյալ աշնանը Ղարաբաղյան պատերազմն ավարտվեց Հայաստանի համար ցավալի ձախողմամբ, բայց մենք հավատարիմ ենք այն տեսակետին, որ դա բացարձակ պարտություն չէր: Հայկական բանակի շարքային և հրամատարական կազմի նման ինքնազոհ և նվիրումով պայքարը, որը մղել են ինչպես Հայաստանի այնպես էլ չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միավորված զինված ուժերը, թույլ է տալիս ասել, որ պատերազմում կրած ամբողջական պարտության մասին խոսելը ճիշտ չէ: Եվ առաջին հերթին բարոյական տեսանկյունից:

Այո, ղարաբաղյան հակամարտության գոտում 44-օրյա պատերազմի մեկնարկից առաջ վերահսկվող 12 հազար քառակուսի կիլոմետրից հայկական կողմը կորցրեց 75% -ը: Այո, հազարավոր զինվորներ զոհվեցին, սպայական կազմի լուրջ կորուստներ եղան, իսկ ռազմական տեխնիկային հասցված վնասը կազմում է միլիարդավոր դոլարներ: Բայց հայկական բանակը իր ուժերի նկատմամբ հավատը չի կոտրվել: Իրավիճակը հանրապետությունում իրականում շատ բարդ է, և առաջին հերթին իշխանությունների աշխատանքի անարդյունավետության պատճառով: Պետական կառավարման մեխանիզմը զգալի խափանումներ է տալիս, երկիրն անցնում է բյուրոկրատական ապարատի ապակողմնորոշման շրջան: Նման պահերին անհրաժեշտ է ապավինել ամենակայացած պետական ինստիտուտներին, որոնք շարունակում են բարձր մակարդակի վստահություն վայելել հասարակության կողմից, իսկ նման կառույց է հայկական բանակը: Մինչդեռ պատերազմի ավարտից անցած գրեթե չորս ամիսներն տեղի է ունեցել միայն զինված ուժերի զրպարտում:

2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո հայկական բանակը ամրապնդել էր իր դերը որպես տարածաշրջանային գործոն: 44-օրյա պատերազմի արդյունքները Հայաստանի զինված ուժերի ձեռքից չեն խլել այդ առավելությունը, չնայած, իհարկե, էապես նվազեցրել է տարածաշրջանում ռազմաքաղաքական օրակարգ թելադրելու կարողությունը: Իսկ ամենավատը տեղի է ունեցել նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հայտարարությունից հետո: Հայաստանի գլխավոր շտաբի հայտնի հայտարարությունից հետո պարզ դարձավ, որ հանրապետության ներքաղաքական սրացումը մտել է զինված ուժեր:

Գեներալների կողմից հնչեցրած դիրքորոշումից հետո, որ Նիկոլ Փաշինյանի ներկայիս կառավարությունն այլևս ի վիճակի չէ լուծել հանրապետության անվտանգության ապահովման հարցերը, վարչապետը հրաժարական չի տվել, ինչը, հաշվի առնելով ներկայիս հայկական քաղաքական իրողությունը, անխուսափելի է թվում: Փաստն այն է, որ եթե բանակը կտրականապես դեմ է արտահայտվում կառավարությանը, հատկապես Ղարաբաղի խնդրի վերաբերյալ, ինչպես դա եղավ 1998 թվականի փետրվարին, ապա պետության առաջին դեմքը լքում է իր պաշտոնը: Բայց Գլխավոր շտաբի «մանիֆեստի» հրապարակումից ժամանակ է անցել իսկ վարչապետը ոչ միայն չի մտածում պաշտոնանկության մասին, այլ հավաքում է հանրահավաքներ և իր ամբողջ արտաքինով ցույց է տալիս մինչև վերջ դիմակայելու տրամադրվածություն։ Այսպիսով, հայկական բանակը փաստացի դադարել է վճռող «դատավոր» լինել ներքին ճգնաժամերի ժամանակ, և նրա խոսքը կորցրել է իր նախկին կշիռը: Ոչ մի ուժ չի հեռանում, եթե իր հետևում տեսնում է դիմադրության որոշակի ներուժ:

Այնուամենայնիվ, հայկական քաղաքական խոհանոցում, ըստ էության, ինչ-որ բան «կոտրվել» է: Փետրվարի 25-ի վերոհիշյալ «մանիֆեստը», ոչ թե վարչապետի կողմից պետության ղեկը թողնելու պահանջ է, այլ ավելի շուտ հուսահատության աղաղակ է այն փաստի կապակցությամբ, որ իշխանություններն իրենց հայտարարություններով և գործողություններով նպաստում են հայկական բանակի դերի արժեզրկմանը ինչպես տարածաշրջանում, այնպես էլ երկրի ներսում: Քաղաքացիական վարչապետը պետք է մեկընդմիշտ հասկանա ռազմական ոլորտի այն առանձնահատկությունը, որը չի հանդուրժվում մակերեսային հայտարարություններ և քարոզչական լցոնումներ: «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական համալիրի պատմությունը, որ հրթիռները «չեն պայթում կամ պայթում են 10% -ով», դարձել է հայ գեներալների համբերության բաժակը լցրած վերջին կաթիլը:

Ղարաբաղում ռուսական խաղաղապահ մանդատի առաջիկա չորսուկես տարիներին հայկական բանակը պետք է զբաղվի ոչ միայն իր մարտական ներուժի վերականգնմամբ, այլ նաև լուրջ առաջընթաց կատարի նախապատերազմական ժամանակաշրջանի համեմատությամբ: Այդ ոլորտում աշխատանքները, ինչպես հասկանում եք, արդեն իսկ ընթանում են ռուսական կողմի ակտիվ մասնակցությամբ: Այդ «հնգամյա ծրագիրը» Հայաստանի զինված ուժերին տալիս է խաղաղապահ դադար ուժերի վերականգնման և կուտակման համար, որ վերադարձնի տարածաշրջանային գործոնի իր դերը: Եվ դա անհրաժեշտ է ոչ թե Ղարաբաղի համար վրեժ լուծելու, այլ հայկական պետականությունն ամրապնդելու համար: Այս ժամանակահատվածը շատ կարևոր և միևնույն ժամանակ խոստումնալից է Երևանի համար, նաև կանխատեսելի հնգամյա հեռանկարների աշխարհաքաղաքական իրավիճակի լույսի ներքո: Հայկական բանակի զինուժի և անձնակազմի վերականգնման, սպայական կորպուսում կորուստների լրացման անհրաժեշտության մասին մտածում են ոչ միայն Մոսկվայում: Այս տողերի հեղինակը 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո զրույց է ունեցել Վաշինգտոնի ռազմական առաջատար վերլուծաբաններից մեկի հետ:

Զրուցակիցը հայտնել է հետևյալը՝ շեշտելով, որ այդ գնահատականը որոշակի համաձայնություն ունի Պետդեպարտամենտի, Պենտագոնի և ԱՄՆ-ի զինված ուժերի շտաբերի միացյալ պետերի համակարգում. «Վաշինգտոնը համոզված է, որ Թուրքիան պետք է շրջապատված լինի այն երկրների մարտունակ բանակներով, որոնք Անկարայի հետ պատմականորեն բարդ հարաբերություններ ունեն»: Հարցին, թե դա հակասում է ՆԱՏՕ-ի անդամ երկիր Թուրքիայի կարգավիճակին, զրուցակիցը նշել է, որ «թուրքերի հետ իրենց դաշինքն ավարտվում է այնտեղ, որտեղ նրանց հետ խնդիրներ են սկսվում, և այդ խնդիրների հիմնական բնույթը թելադրում է ուժեղ հարևանների առկայություն նրանց սահմանների երկայնքով»: Վաշինգտոնում գործում է նոր ժողովրդավարական վարչակազմ, և նա արդեն իսկ հասկացրել է, որ Անկարայի հետ կգործի ավելի կոշտ ոճով: Ուստի հայկական բանակը պարզապես այլ ճանապարհ չունի, քան ուժեղանալ Մոսկվայի անմիջական աջակցությամբ և Վաշինգտոնի լուռ համաձայնությամբ: Իսկ Անդրկովկասյան այդ հանրապետության կառավարությունն այլևս չի կարող իրեն թույլ տալ կպչել Հայաստանի զինված ուժերի բարձրագույն հրամանատարական կազմին:


Անի Սարդարյան

Pressmedia.am

Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերովՌուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը․ Մանե Թանդիլյան ՄԻՊ-ը և ՀՀ-ում Իրանի դեսպանը քննարկել են ՀՀ սահմանամերձ բնակավայրերի բնակիչների իրավունքների պաշտպանության վիճակը Հանդիպել են դելիմիտացիայի հարցերով ​​հանձնաժողովները. ի՞նչ են պայմանավորվել Երևանն ու ԲաքունՌուսաստանում ձերբակալվել է Շահին ԱբբասովըԵրևանը և Բաքուն պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով Ջուրը հողից կտրել է Կազանի շրջանը Տյումենի մարզից․ բնակիչներին տարհանում են Հայաստանում ընտրովի արդարադատություն է․ Թագուհի ԹովմասյանՍուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ իրեն սպառնում ենՎլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը կհանդիպեն Հրդեհ՝ Ալաշկերտ գյուղումՄարմնամարզության աշխարհի գավաթ. Հայաստանի 4 ներկայացուցիչ եզրափակչում էԱրցախցիների 65%-ը չի ուզում գնալ ՀՀ-ից, իսկ 35%-ը ցանկանում է արտագաղթել ՌԴԶելենսկու դեմ մահափորձ էր ծրագրվել․ ինչ է պնդում ԿիևըՌուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել Լարված իրավիճակ՝ Արմավիրի մարզում. գյուղացիները փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը. shamshyan.comԴեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար Երբ կնշվի Վարդավառն այս տարիԵրևանում ՝ հնդիկ է անհետ կորել ՇՏԱՊ. Դիանա Մալենկոն հոգեբան է փնտրումԻրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանի Դաշնությունից. Լավրով ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքըՍպահանում խոցված ԱԹՍ-ներն Իրանի տարածքի՞ց են արձակվելԵրբ ստյուարդեսան հասկացրեց, որ էլ չի մոտենալու, էդ պահին մահդ աչքիդ առաջ եկավ․ մանրամասներ՝ Աբու Դաբի-Երևան չվերթից Իրան-Իսրայել հակամարտությունը սրվում է. ի՞նչ է սպասվում տարածաշրջանումՆեթանյահուին կձերբակալե՞ն․ ուշագրավ զարգացումներԻնչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում Չինական ալյումինն ու ԱՄՆ արևային էներգիայի ապագանԻրանը չի ծրագրում անհապաղ արձագանքել իր օբյեկտների վրա հարձակմանը. Reuters Ինչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը 1 զոհ, 10 վիրավոր․ ՀՀ ոստիկանության հայտարարությունը«Կարծես անօթևան լինի»․ Ջասթին Բիբերին ծաղրել են հանդերձանքի պատճառով (լուսանկար) Ռուսները հարվածել են Դնեպրին․ բազմաթիվ զոհեր և վիրավորներ կանՈղբերգական դեպք՝ Երևանում. Կիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու մարմին (լուսանկար) Կենդանակերպի նշան, որի համար մայիսը հաջող կլինի Հանքարդյունաբերության ոլորտի առաջատարները սոցիալական լուրջ ծրագրեր են իրականացնում. Հայկ ԱկարմազյանԻսրայելը Իրանի ուղղությամբ հրթիռային հարվածներ է սկսել Թուրքիայում նորից երկրաշարժ է եղել․ մոտ 6 բալ (տեսանյութ) 7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Լավ լուր այն ծնողների համար, ովքեր երեխային մանկապարտեզ են տանում Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար«Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներին Գործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից Մյասնիկյան պողոտայում ուժեղ խցանում է․ շրջանցեք «Զգացի, որ ղեկը չի շարժվում, ոչ մի բանը չէր աշխատում». Ինչ է պատմում «Ուրալ»-ի վթարից վիրավորված կինըՓոխհրաձգություն Թբիլիսիի կենտրոնում․ կան վիրավորներ Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
Ամենադիտված