Ռուս խաղաղապահներն են եկել Տավուշի մարզ, բայց չգիտենք` ինչ նպատակով. Ազատամուտի համայնքապետ
ՔաղաքականությունՌուս խաղաղապահներն այցելել են Տավուշի մարզ, ինձ այդ մասին զինվորականներն են հայտնել, բայց թե ինչ նպատակով են եկել, որևէ մեկը չգիտի: Այս մասին այսօր NEWS.am-ի հետ զրույցում ասաց Տավուշի մարզի Ազատամուտ համայնքի ղեկավար Արթուր Բեգինյանը:
«Ես անձամբ չեմ տեսել, բայց ինձ զինվորականները հայտնել են, որ ռուսները եկել են, բայց ադրբեջանցիներ չեն եկել, դրոշներ չեն դրել, նման բան չկա: Մենք չգիտենք` ռուսներն ինչի համար են եկել, մեկն ասում է՝ զորամաս են եկել, մեկն ասում է՝ եկել են ու դեպի սահման գնացել, տարբեր խոսակցություններ կան, բայց պաշտոնական ոչ մի բան չկա: Ասում են, որ Նոյեմբերյանի կողմ են գնացել ռուս խաղաղապահները, մի քանի պիկապներով են եղել»,- ասաց նա:
Բեգինյանի խոսքով սահմանազատման գործընթացներ տեղի չեն ունենում:
Ավելին՝ այստեղ