«Հայերին գլխատող ադրբեջանցի զինվորականներն օգտագործում են Ալիևի բառերը». ՄԻՊ
Ուշադրության կենտրոնումԱդրբեջանի նախագա՞հն է չէ ՀՀ Սյունիքի մարզի համայնքները միավորող ճանապարհներին կամ գյուղերի անմիջական հարևանությամբ գտնվող ադրբեջական զինված ծառայողների գերագույն հրամանատարը: Իրե՞նք են չէ կրակում Սյունիքի գյուղերի մոտ: Ադրբեջանի նախագա՞հն է չէ ասում, որ իրենց «ռազմավարական ու քաղաքական նպատակն է Զանգեզուր, Երևան, Սևան վերադառնալը» ու վիրավորանքի, ատելության բառերով խոսում Հայաստանի, Արցախի ողջ բնակչության մասին (այս տեսանյութում մեջբերել եմ դրանց միայն մի մասը` «շակալներ, վայրի հրեշներ, ուղեղ չունեցող» և այլն): Ադրբեջական զինծառայողները հայկական կողմի զինծառայողներին ու քաղաքացիական անձանց խոշտանգելիս ու սպանելիս նույն բառերն էին օգտագործում (ապացույցները կից տեսանյութում են):
Ավելին՝ այստեղ