Ադրբեջանը չի բացառում, որ ահռելի փոխհատուցում կպահանջի Կապանում փորձարկվելու են էլեկտրական շչակներ Իրանը մահապատժի է ենթարկել ապօրինի համարվող ընդդիմադիր խմբի երկու անդամների Պատանիների ընտրանին առաջին մեդալն է նվաճել Եվրոպայի առաջնությունում Ազատի ջրամբարից դուրս է բերվել ջրահեղձ եղած 16–ամյա տղայի դին Մակրոնն ու Էրդողանը քննարկել են տարածաշրջանային հարցեր Աստղագուշակները նշել են չորս նշաններ, որոնց փողը երբեք չի սպառվում Չեզոքության ժամանակն ավարտվեց. Ավստրիան մտադիր է միանալ ՆԱՏՕ-ին Իրազեկում՝ Վարդավառին հաջորդող մեռելոցի օրվա աշխատանքային լինել-չլինելու մասին «Բժիշկները հոկտեմբերից պետք է ապացուցեն, որ որակյալ բժիշկ են». Անուշ Պողոսյան


«Պետականության կործանում՝ ժողովրդի անվան տակ. առաջնորդվում են մարտնչող տգիտությամբ ու լկտիությամբ». «Փաստ»

Մամուլ
«Փաստ» օրաթերթը գրում է

Իշխող ուժի ներկայացուցիչները որոշակի դադարից հետո ոչ միայն սկսել են չլռել, չթաքնվել հասարակությունից, այլև ակտիվ հարցազրույցներ տալուն զուգահեռ աչքի են ընկնում ընդգծված ագրեսիվ վարքագծով: Լինի քաղաքացի, լրագրող, թե, օրինակ՝ դատական համակարգի ներկայացուցիչ, նրանց հետ շփումներում դոմինանտը ագրեսիան ու մուննաթն են: Քաղաքագետ Գագիկ Համբարյանը երկու հանգամանքով է բացատրում իշխող ուժի ներկայացուցիչների նման պահվածքը:

«Կա՛մ իրենք իսկապես կտրված են իրականությունից ու սեփական առաջնորդից շատ վստահ հանդես գալու, հակառակորդներին բավականին ագրեսիվ ու ցինիկ դրսևորումներով լռեցնելու հրահանգ են ստացել, կա՛մ էլ առաջնորդվում են մարտնչող լկտիությամբ, ինչն ավելի հավանական է: Միգուցե մտածում են, թե նոյեմբերի 9-ից բավական ժամանակ է անցել, և հանրությունը մոռացել է գործող իշխանությունների՝ ՀՀ-ի դեմ հանցագործությունները:

Երևի հենց այդ հանգամանքն էլ հաշվի առնելով՝ այդպես ցինիկ են պահում իրենց, բայց իրականում շատ դժվար իրավիճակում են և այսպիսի ագրեսիվ պահվածքով փորձում են ինքնահաստատվել, ցույց տալ, որ որևիցե խնդիր չունեն: Այլ կերպ հնարավոր չէ բացատրել այս ուժի պահվածքը, որը հնարավոր չէ դիտարկել որևէ բարոյական հարթության և տրամաբանության մեջ: Մեծ հաշվով՝ մարտնչող տգիտությամբ են առաջնորդվում: Տանուլ են տվել պատերազմը, խայտառակ վիճակում են գցել երկիրն ու համայն հայությանը: Եվ հիմա փնտրտուքների մեջ են՝ ում վզին փաթաթել պարտությունը, որպեսզի քավության նոխազների միջոցով ինքնամաքրվեն»,-«Փաստի» հետ զրույցում ասաց քաղաքագետը:

«Իշխանության թիվ մեկ հույսը ներքին թուրքերն են. ինձ համար անընդունելի է նիկոլականների այն թեզը, որ ոչ միայն Շուշին, այլև Արցախը մերը չէ: Ու սա նիկոլականների մոտ մասսայական բնույթ է կրում. սա վերջում կործանման է բերելու:Եվ եթե որևիցե մեկը մտածում է, որ անընդհատ ինչ-որ մեկը մեր անկախությունը մեզ սկուտեղի վրա պետք է մատուցի կամ անընդհատ պաշտպանի, չարաչար սխալվում է: Իսկ ամենացավալին այն է, որ պետականության կործանումը տեղի է ունենում ժողովրդի անվան տակ: Նիկոլ Փաշինյանը և իր իշխանության ներկայացուցիչները հայտարարում են, թե ընդունում են, որ սխալներ են արել, բայց, միևնույն ժամանակ, ասում են, որ ժողովրդի ընտրած իշխանությունն են:

Սա լկտիության գագաթնակետն է, և զավեշտն այն է, որ այդ սխալները մեզ համար ճակատագրական են: Ժողովրդի կողմից ըտրված իշխանության դիլետանտ ներկայացուցչի գործունեության արդյունքում մենք ավելի քան 12 հազար քառակուսի կիլոմետր տարածք ենք կորցրել: Մեկ տարվա կտրվածքով կորոնավիրուսի ու պատերազմի հետևանքով ավելի քան 10 հազար զոհ ունենք, կա հաշմանդամություն ձեռք բերած սերունդ, կործանված Արցախ, կործանված տնտեսություն:

Եվ այս իշխանությունն այս ամենը փորձում է ներկայացնել որպես «սխալներ»: Ընդունելով, որ իրենց սխալներն ուղղակիորեն կործանարար են, ինդուլգենցիա են ձեռք բերում՝ ասելով, թե, ըստ էության, ժողովուրդն է ընտրել, ժողովուրդն էլ պատասխանատու է այս ամենի համար: Նիկոլ Փաշինյանը մտածում է, թե երբ պատերազմը տանուլ է տալիս, երբ տնտեսությունը կործանում է ու զազրախոսությամբ, դեմագոգիայով և իրականությունը կեղծելով է զբաղվում, շատերս դա չենք հասկանում: Ու մտածում է, թե նույն կարգավիճակում է, ինչ 2018 թ. դեկտեմբերին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ էր: Մտածում է նաև, թե պատերազմի արդյունքներն արդեն փաթաթել է նախկինների վզին, և ընտրողներն իրեն հավատում են ու վերջ: Մեծ հաշվով, մանիպուլ յացիաների, կեղծիքների միջոցով Նիկոլ Փաշինյանը փորձում է իշխանությունը պահել»,- ասաց նա՝ շեշտելով, որ ամեն ինչ ժողովրդի վրա բարդելն ամենահեշտ բանն է:

«Հիմա, ինչ վերաբերում է ժողովրդին. իշխանության գալուց հետո նա հասարակությանը բացահայտ բաժանեց սևերի և սպիտակների: Այդ պառակտումն այժմ ավելի մեծ մասշտաբների է հասել: Ժողովրդին բաժանելը նրա տարբեր հատվածներին իրար դեմ հանելու նպատակն ուներ: Եթե նախկինում կար ընդդիմություն և իշխանություն, հիմա կա իրար բացահայտ թշնամանքով վերաբերվող երկու բևեռ»,-նկատեց նա:

Գագիկ Համբարյանի խոսքով, ակնհայտ էր, թե որն է Նիկոլ Փաշինյանի ժողովուրդը: Հաշվի առնելով իշխանության հանրահավաքներին հավաքվածների քանակը՝ նա շեշտեց. «Ի՞նչ է նշանակում ժողովրդի անվան տակ կողմնակիցների հետ ինչ-որ կոնսուլտացիաներ անել Հանրապետության հրապարակում, մենք որերո՞րդ դարում ենք ապրում:

Այսպիսի բան եղել է միայն Հին Հունաստանում՝ Քրիստոսի ծնունդից առաջ՝ Պերիկլեսի օրոք, բայց ոչ այս մակարդակով, որն ընդհանրապես շրիշակից ցածր է: Իմ՝ ՀՀ քաղաքացուս հայրենիքի ապագան պետք է որոշի ինչ-որ սանձարձա՞կ, որն, օրինակ՝ լրագրողին կարող է ասել՝ «Շուշին էլ մերը չէր, Արցախն էլ»: Կամ էլ՝ ինչ-որ անհայտ ծագման մի թերո՞ւս, որը կարող է ասել՝ «ավելի լավ է պատերազմ լինի, բոլորը կոտորվեն, քան նախկինները հետ գան»:

Այդ մասսայի հե՞տ է Նիկոլ Փաշինյանը երկրի ապագան որոշում: Այո, ես ուրախ եմ, որ, ըստ Նիկոլ Փաշինյանի, էլիտայի մեջ եմ մտնում, որովհետև ինձ համար իր երկրպագուներն աղետ են, ու այդ աղետը Հայաստանը կործանման է տանում»: Անդրադառնալով արտահերթ ընտրություններ անցկացնելու ցանկությանը, որը կրկին օրակարգում է, Գագիկ Համբարյանը նշեց, որ Նիկոլ Փաշինյանն այսօր ջանում է, որ հենց ինքն արտահերթ ընտրություններ անցկացնի:

«Հաշվի առնենք իր վերջին՝ «մարտիմեկյան» խայտառակ շոու-հանրահավաքը, թե ինչպես էր այն կազմակերպել: Ադմինիստրատիվ ռեսուրսի այսպիսի օգտագործում մինչև հիմա ես չէի տեսել: Ես խիստ քննադատել եմ նախկին իշխանություններին նաև վարչական ռեսուրսի կիրառման համար, բայց այն, ինչ տեսա այս անգամ, նման բան նրանք իրենց թույլ չէին տալիս: Նման էժանագին մեթոդով իր միտինգին գլխաքանակ ապահովող Նիկոլ Փաշինյանը կարո՞ղ է երաշխավորել, որ ինքն արդար ընտրություններ է կազմակերպելու, որ ընտրությունները չի կեղծելու: Ինքն ընտրությունները կեղծելու է, այն էլ՝ ավելի էժանագին մեթոդներով՝ արհամարհելով հանրության կարծիքը: Փաշինյանը չի կարող արդյունքների արդար երաշխավոր լինել: Նա պետք է հրաժարական տա, պետք է ձևավորվի նոր կառավարություն, և այդ կառավարությունը պետք է ընտրություններ կազմակերպի:

Ընդ որում, ընտրությունները պետք է կազմակերպվեն ոչ թե այս պայմաններում, այս քաղաքական թոհ ու բոհի մեջ, այլ այն ժամանակ, երբ իրավիճակը երկրում մի փոքր կարգավորվի՝ առնվազն մեկ տարի հետո: Ն. Փաշինյանը լավ գիտի, որ իր վարկանիշը լավագույն դեպքում 20-25 տոկոս է, բայց հույս ունի, որ կկարողանա կեղծել ընտրություններն այնպես, ինչպես իր ադմինիստրատիվ ռեսուրսն օգտագործելով՝ ուղղակիորեն մարդկանց մարտի 1-ին բերման էր ենթարկում Հանրապետության հրապարակ»,-նշեց նա: Գագիկ Համբարյանի խոսքով, մենք այլ խնդիր ևս ունենք: «Եթե Նիկոլ Փաշինյանին իր մանիպուլ յացիաների, մանկամիտ կեղծիքների, ցինիկության, իր շրջապատի լկտի պահվածքի շնորհիվ հաջողվում է ինչ-որ մասսայի խաբել, որ ոչինչ չի եղել, ապա միջազգային ասպարեզում, արտաքին քաղաքականության մեջ նա ուղղակիորեն անտեսված ֆիգուր է:

Մի հասարակ օրինակ բերեմ. ենթադրենք՝ երկու անձանց միջև տեղի ունեցած ծեծկռտուքի արդյունքում մեկն ուղղակիորեն նսեմացվում ու նվաստացվում է մյուսի կողմից: Հիմա՝ հարց. ծեծվածը, նվաստացածը կարո՞ղ է հավասարը հավասարին բանակցել կամ խոսել իրեն ծեծողի ու նվաստացնողների հետ: Նույնը նաև միջազգային հարաբերություններում է, թեպետ այստեղ կանոններն ավելի դաժան են, որովհետև պարտություն կրածի ու նվաստացվածի նկատմամբ միավորներ են ձեռք բերում այլ ուժեր: Վերջին ասուլիսի ժամանակ Ադրբեջանի բռնապետը բացահայտ հայտարարեց, որ ՀՀ-ն բանակ չպետք է ունենա, և իր լաչառությամբ հայտնի՝ վարչապետի աթոռում զմռսվածը չի արձագանքում այդ հայտարարությանը:

Երեկ նույն բռնապետը կոչ էր անում տարբեր երկրների միանալ Ադրբեջան-Նախիջևան- Թուրքիա տրանսպորտային կապի օգտագործմանը ու նշում, որ այդ կապն անցնում է «ադրբեջանական պատմական Զանգեզուրի» տարածքով: Զրո արձագանք կապիտուլ յանտից: Իշխանությունը պահելու համար Նիկոլ Փաշինյանն ամեն գնով նվաստացնում է նաև ՀՀ-ին, և խնդիրն արտաքին քաղաքականության մեջ է: Որքան Փաշինյանն ուզում է իշխանությունը պահպանել, այդ հանգամանքը բումերանգի էֆեկտով յուրաքանչյուր անցնող վայրկյան վնասում է ՀՀ արտաքին քաղաքականությանն ու շահերին»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

Աննա Բադալյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
Ֆրանսիայի Ազգային ժողովում ներկայացվել է նոր բանաձև՝ Ադրբեջանից պահանջելով ազատ արձակել Բաքվում ներկայումս կալանավորված Արցախի ղեկավարներին եւ մյուս գերիներին. ՀայաՔվեՊՆ-ն հայտարարություն է տարածել«ՀայաՔվեն» Արմավիրում ակտիվորեն գործելու է. Վահագն Ղազարյան Մահացել է դոցենտ Էվելինա ՂանթարչյանըԱրևային էներգետիկան բերում է հանածո վառելիքի դարաշրջանի ավարտը Գվարդիոլան խոսել է Լամին Յամալի և Լիոնել Մեսսիի համեմատությունների մասինՎլադիմիր Հակոբյանը դարձել է շախմատի ԱՄՆ վետերանների փոխչեմպիոնԱռվակը շատ բարակ է, խեղդվել հնարավոր չէր․ նոր մանրամասներ՝ 22-ամյա երիտասարդի մահվան դեպքիցԲազմաթիվ հասցեներում ջուր չի լինիՎերջին շրջանում ՀՀ տարածքի գազալցակայաններում սրընթաց աճում է հեղուկ գազի արժեքը՝ հասնելով 180-200 դրամի. Գառնիկ ԴանիելյանԷջմիածնի նախկին քաղաքապետը սպառնում է բացահայտումներ անել, եթե իրեն պատժեն Սամվել Կարապետյանի ուժը իշխանության թիվ մեկ մրցակիցն է լինելու «Շրեք»-ի հայտնի ավանակի մասին մուլտֆիլմ կնկարահանվիԼուվրի հավաքածուից Հայաստան կբերվեն նշանակալի ցուցանմուշներԱդրբեջանը չի բացառում, որ ահռելի փոխհատուցում կպահանջի Դպրոցում եկեղեցու դեմ քարոզչություն անելն արգելված է օրենքով. Ատոմ Մխիթարյան«Աէրոֆլոտ»-ը մի շարք չվերթեր է չեղարկել և հետաձգել, այդ թվում՝ դեպի Երևան և հակառակ ուղղությամբԳազ չի լինելու հուլիսի 29-ին և 30-ինԱկբա բանկը կնպաստի Հայաստանի գյուղոլորտի թվայնացմանն ու զարգացմանը Սամվել Կարապետյանը ազդարարում է նոր քաղաքական ուժի ձևավորում. «Պատրաստվում ենք բացել մեր պատմության նոր էջը» Առեղծվածային ու ողբերգական դեպք՝ Գեղարքունիքի գյուղերից մեկում, 16-ամյա ՌԴ քաղաքացի է մաhացել․ Shamshyan Վթար Սևան-Երևան ճանապարհին, «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել 48-ամյա հետիոտնի․ ShamshyanՈ՛չ մի «Զանգեզուրի միջանցք» և ո՛չ մեկիդ․ կյանքի՛ գնով է պետք պաշտպանել Սյունիքը. Խաչիկ ԱսրյանԻնչ է կատարվել գիշերը․ ՌԴ ՊՆ հաղորդագրությունըՆերքաղաքական առողջ պայքարը կարևոր է պետության զարգացման համար, քանի որ գաղափարների բախումից ծնվում են լավագույն լուծումներ. Մհեր ԱվետիսյանԵրկիրը վերածել են քաղաքական կրկեսի. Հրայր Կամենդատյան«ՀայաՔվեի» անդամների ուխտագնացությունը Վայոց ձորում շարունակվում էԵրևանի հյուրանոցներից մեկում քաղաքացին արգելափակվել է վերելակի խցիկի տակՆիկոլ Փաշինյանը կրկին արձակուրդ է գնումՈղբերգական ավտովթար․ փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտն տեղում մահացել էՕդի ջերմաստիճանը մայրաքաղաքում կմոտենա +40-ի. եղանակի տեսությունՍամվել Կարապետյանի առաջնորդությամբ նոր քաղաքական բևեռի ստեղծումն իշխանականների հոգեխանգարմունքի պատճառԿապանում փորձարկվելու են էլեկտրական շչակներ Իրանը մահապատժի է ենթարկել ապօրինի համարվող ընդդիմադիր խմբի երկու անդամներիՊատանիների ընտրանին առաջին մեդալն է նվաճել Եվրոպայի առաջնությունումՄեր նախընտրելի տարբերակը քաղաքական և դիվանագիտական միջոցներն են. ՊեսկովԱզատի ջրամբարից դուրս է բերվել ջրահեղձ եղած 16–ամյա տղայի դին Մակրոնն ու Էրդողանը քննարկել են տարածաշրջանային հարցեր Աստղագուշակները նշել են չորս նշաններ, որոնց փողը երբեք չի սպառվում Ահաբեկչությունը Սիոնիստական ռեժիմի հատկանիշն է. Իրանի իսլամական խորհրդարանի նախագահըՉեզոքության ժամանակն ավարտվեց. Ավստրիան մտադիր է միանալ ՆԱՏՕ-ին Իրազեկում՝ Վարդավառին հաջորդող մեռելոցի օրվա աշխատանքային լինել-չլինելու մասին Գյումրիում նշում են Վարդավառը. տեսանյութ «Բժիշկները հոկտեմբերից պետք է ապացուցեն, որ որակյալ բժիշկ են». Անուշ Պողոսյան Թուրքը «Արփի լիճ» պարկում անասուն է արածեցնում. shamshyan.com Զբոսաշրջային այցելությունների ընթացքում խաթարվում են ջրային էկոհամակարգերը. ՇՄՆՄայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Կաթողիկոսական դամբարանի և մոմավառության աղոթասրահի բացման արարողությունըԳնդակոծություններ Ուկրաինայում. մեկ գիշերվա ընթացքում երկու մարդ զոհվել է, 15-ը՝ վիրավորվելՀայաստանում օդի ջերմաստիճանը հուլիսի 27-ից կբարձրանա 2-4 աստիճանով Քաղաքացիները բարձրացել են «Շառաչ ջրվեժ»-ը և չեն կարողացել իջնել․ օգնության են հասել փրկարարները
Կո՞ղմ եք ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրմանը
Ամենադիտված