Դիմակավորված ու զինված կողոպուտ Գյումրիում
Ուշադրության կենտրոնում- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- ВКонтакте
- Viber
- Skype
- Telegram
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ մարտի 4-ին, դիմակավորված կողոպուտ է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 21։20-ի սահմաններում դիմակավորված անձը՝ դիմակով, զինված, մտել է Գյումրի քաղաքի Շիրակացի փողոցի թիվ 3/1 հասցեում գործող «Նատալի ֆարմ» դեղատուն ու դանակի սպառնալիքի տակ այնտեղ աշխատող դեղագործ Արևիկ Գալստյանից պահանջել այնտեղ եղած ողջ գումարը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը. ճիվաղը սպառնալիքների տակ դրամարկղից հափշտակել է այնտեղ եղած ողջ գումարն ու դիմել փախուստի։ Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Մուշի բաժնի օպերատիվ խոիւմբը, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության խումբը։ Կողոպուտի հատկանիշներով քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։
Ավելին՝ այստեղ
- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- ВКонтакте
- Viber
- Skype
- Telegram