Սորոսի արժեքները Հայաստանին տանում են ինքնաոչնչացման. Ռոբերտ Քոչարյան
ՔաղաքականությունՍորոսի գլխավորած կազմակերպության և նմանատիպ այլ կառույցների գաղափարներն ու արժեքները Հայաստանին տանում են դեպի ինքնաոչնչացում։ Ռուսական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը` մեկնաբանելով «սորոսականների» ակտիվ մասնակցության հարցը Հայաստանի քաղաքական և հասարակական կյանքում։ Այս մասին հայտնում է Sputnik Հայաստանը:
Հայաստանի նման երկրի համար, որը հարևան է այն երկրների հետ, որոնք չեն կիսում նեոգլոբալիստական արժեքները, ըստ Քոչարյանի, «սորոսականների» վրա խաղադրույք կատարելը տանում է ինքնաոչնչացման:
«Մենք պետք է հակազդենք սրան»,–ասել է նա։
Լրագրողների դիտարկմանը, թե Հայաստանում Սորոսի հիմնադրամը բացվել է դեռ իր նախագահության շրջանում, Քոչարյանը նշել է, որ նույնիսկ տեղյակ չի եղել այդ մասին։
Ավելին՝ այստեղ