Նախարարը հայտարարեց, որ պետք է վերադառնանք դիմակների կրման խիստ պահպանմանը
Ուշադրության կենտրոնումՊետք է վերադառնանք դիմակների ու այլ կանխարգելիչ միջոցառումների խիստ պահպանմանը: Եթե մենք ուզում ենք պաշտպանել մեր հարազատներին, նոր սահմանափակումների կիրառումից, պետք է ամեն բան անենք, որպեսզի կանխենք հիվանդության տարածումը: Այս մասին կառավարության նիստում հայտարարեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Ավանեսյանը խոսեց մարտի 8-ի տոնական օրվա մասին՝ խնդրելով, որ ամենուր հստակ հսկողություն իրականացվի. «Մենք մեր կարգապահությամբ պետք է ներդրում ունենանք պաշտպանելու մեր առողջությունը, մեր տնտեսությունը»:
Ավելին՝ այստեղ