Ոստիկանությունը գրոհի՞ է պատրաստվում
Ուշադրության կենտրոնում168.am-ի տեղեկություններով՝ Ազգային ժողովի ողջ տարածքում այս պահին տեղադրվում են ուժգին խշշացող և պայթող նռնակներ՝ ձայնային սուր ազդանշաններ արձակող սարքավորումներ:
Ըստ ոստիկանության մեր աղբյուրների՝ չի բացառվում, որ ոստիկանությունը պատրաստվում է դիմել գրոհի՝ Բաղրամյան պողոտան ցուցարարներից մաքրելու համար:
Այս պահի դրությամբ նաև հարյուրավոր ոստիկաններ են գտնվում Ազգային ժողովին հարող տարածքում:
Լուսաձայնային նռնակները լայնորեն կիրառվում են հենց ցույցեր, հանրահավաքներ ցրելու ժամանակ: Դրանք կիրառվել են նաև Բելառուսի մայրաքաղաք Մինսկում տեղի ունեցող բողոքի ցույցերի ժամանակ:
Ավելին՝ այստեղ