ՏԵՍԱՆՅՈՒԹ` Սոսի Խանիկյանի վրաերթի դեպքից
Ուշադրության կենտրոնումiPress.am- Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արթուր Գասոյանի որոշմամբ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել է Երևանի բնակիչ՝ 31-ամյա Տիգրան Բոշյանի կողմից Բաղրամյան պողոտայում վրաերթի հետևանքով «Արմենիա» բժշկական կենտրոն տեղափոխված ու այնտեղ մահացած հետիոտնի ինքնությունը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մահացածը Երևանի բնակիչ՝ 35-ամյա Սոսի Խանիկյանն էր։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Տ. Բոշյանն աշխատոմ է Երևանում հայտնի «Ռիո Մոլ»-ում՝ որպես փոխտնօրեն, իսկ մահացած Ս. Խանիկյանը աշխատում էր «Գալաքսի» ընկերությունների խմբում՝ որպես բովանդակության և ստեղծարար ծրագրերի ղեկավար։ Ս․ Խանիկյանը հայտնի «Արցախ» երգի խոսքերի հեղինակն էր։
Նա բազմաթիվ ճանաչված երգերի խոսքերի հեղինակն էր, հայկական շոու-բիզնեսի ամենահայտնի ներկայացուցիչների հիթերի համար` Շպռոտ` «Եղիր Ազատ», H.A.Y.Q.` «Մի պատմություն», Էմմի` «Boom-Boom», Արծվիկ` «Դու մնա» և այլն...
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, երեկ՝ մարտի 1-ին, մահվան ելքով վրաերթ էր տեղի ունեցել Երևանում:
Ավելին՝ այստեղ