Նիկոլ Փաշինյանը զանգահարել է Էդմոն Մարուքյանին. Մարուքյանն ընդունել է հանդիպման առաջարկը
TVԱռավոտյան վարչապետն ինձ հետ կապ է հաստատել ու առաջարկել հանդիպում քննարկելու այն ամենը, ինչի մասին մենք խոսում ենք: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Էդմոն Մարուքյանը՝ խոսելով իր ավելի վաղ արված առաջարկի, ինչպես նաև Նիկոլ Փաշինյանի առաջարկների մասին՝ կապված արտահերթ ընտրությունների հետ:
Մարուքյանն ասաց, որ ինքը համաձայնություն է տվել. «Ենթադրում եմ, որ վաղը կհանդիպենք: Երբ հանդիպենք, կքննարկենք բոլոր առաջարկները, դուք կիմանաք եզրահանգումները»:
Ավելին՝ այստեղ