Կապանում փորձարկվելու են էլեկտրական շչակներ Իրանը մահապատժի է ենթարկել ապօրինի համարվող ընդդիմադիր խմբի երկու անդամների Պատանիների ընտրանին առաջին մեդալն է նվաճել Եվրոպայի առաջնությունում Ազատի ջրամբարից դուրս է բերվել ջրահեղձ եղած 16–ամյա տղայի դին Մակրոնն ու Էրդողանը քննարկել են տարածաշրջանային հարցեր Աստղագուշակները նշել են չորս նշաններ, որոնց փողը երբեք չի սպառվում Չեզոքության ժամանակն ավարտվեց. Ավստրիան մտադիր է միանալ ՆԱՏՕ-ին Իրազեկում՝ Վարդավառին հաջորդող մեռելոցի օրվա աշխատանքային լինել-չլինելու մասին «Բժիշկները հոկտեմբերից պետք է ապացուցեն, որ որակյալ բժիշկ են». Անուշ Պողոսյան Թուրքը «Արփի լիճ» պարկում անասուն է արածեցնում. shamshyan.com


«168 ժամ»․ Նիկոլ Փաշինյանը պատերազմ է հայտարարել բանակին, բոլոր նրանց, ովքեր դեռևս փորձում են փրկել պետության ու պետականության վերջին մնացորդները

Մամուլ

«Սեփական խոսնակի շուրթերով Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե «Իսկանդերի» մասին իր սկանդալային հայտարարության պատճառն այն է, որ իրեն «ճիշտ չի զեկուցվել»։

«Հայաստանի վարչապետն առկա փաստերի և տվյալների համադրության արդյունքում եկել է եզրակացության, որ իրեն այս իրավիճակի առնչությամբ ճիշտ չի զեկուցվել»,- ասել է նրա խոսնակը:

Այսինքն՝ հերթական անգամ Նիկոլ Փաշինյանը մտել է մեծ ավանտյուրայի մեջ, որից, ինչպես նրա բոլոր քայլերի դեպքում, տուժում է Հայաստանի անվտանգությունը։

«Իսկանդերի» չկրակելու մասին Նիկոլ Փաշինյանի սկանդալային հայտարարությունն ակնհայտորեն թաքնված նպատակներ ուներ․ դրանով նա կամ ինչ-որ ուղերձ էր հղում, օրինակ, Արևմուտքին՝ ակնկալելով ստանալ, ասենք՝ քաղաքական աջակցություն, կամ պարզապես փորձում էր վարկաբեկել Ռուսաստանին՝ դրա դիմաց ինչ-ինչ դիվիդենտներ ստանալով։

Այդ հայտարարությունից հետո, ըստ ամենայնի, Նիկոլ Փաշինյանի ակնկալիքները չեն արդարացել, Արևմուտքից նա չի ստացել այն, ինչի համար դիմել էր նման ավանտյուրայի։ Իսկ ռուսական գրեթե բոլոր շրջանակներից ստացված, մեղմ ասած, խիստ արձագանքը Նիկոլ Փաշինյանին դրել էր ուղղակի պատային վիճակում։ Եվ ահա այդ իրավիճակից նա որոշեց դուրս գալ՝ Հայաստանի զինված ուժերի, բանակի հերթական հեղինակազրկման հաշվին։

Խոսնակի հայտարարությունում չի հասցեավորվում, սակայն ակնհայտ է, որ վարչապետին «ճիշտ չզեկուցել» կարող էին միայն Զինված ուժերից, Գլխավոր շտաբից։

Այսպիսով, Նիկոլ Փաշինյանն իր խայտառակ ու վտանգավոր հայտարարության պատասխանատվությունը դնում է Գլխավոր շտաբի վրա, ու դա անում է այն պահին, երբ բոլոր հնարավոր միջոցներով ցանկանում է պաշտոնանկ անել Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին։

Բայց իրավիճակի ողբերգականությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանը՝ իր կարծիքով՝ նման խորամանկությամբ չոր դուրս գալով իրավիճակից, միևնույն ժամանակ խոստովանում է, որ ինքը Հայաստանում այլևս իշխանություն չունի։ Երկրի ղեկավարը, որին կարող են «սխալ զեկուցել» պետության զինանոցում առկա ամենահզոր զենքի օգտագործման մասին, հասկանալիորեն, այլևս չի տիրապետում իշխանությանը։

Այսպիսով, Նիկոլ Փաշինյանը՝ ռուսական կողմի առաջ արդարանալու համար զոհաբերելով Հայաստանի զինված ուժերին, խոստովանում է սեփական անիշխանության, իրավիճակին չտիրապետելու մասին։
Նիկոլ Փաշինյանն իր իշխանության շուրջ երեք տարիների ընթացքում հետևողականորեն կազմաքանդել է պետությունն ու պետականությունը, պետական կառավարման բոլոր համակարգերը։ 44-օրյա պատերազմի միջոցով նա կարողացավ մեծագույն հարված հասցնել նաև Հայաստանի ամենակայացած համակարգին՝ բանակին։

Բայց նա դրանով չի սահմանափակվում և պատերազմից հետո էլ շարունակում է բանակը հեղինակազրկելու իր հակապետական քայլերը։

Նիկոլ Փաշինյանը պատերազմ է հայտարարել բանակին, բոլոր նրանց, ովքեր դեռևս փորձում են փրկել պետության ու պետականության վերջին մնացորդները։ Նրա հաղթանակն այդ պատերազմում նշանակելու է Հայաստանի պետականության վերջնական կորուստ՝ ամբողջացնելով Ադրբեջանի՝ 44-օրյա պատերազմում տարած հաղթանակը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Սամվել Կարապետյանի առաջնորդությամբ նոր քաղաքական բևեռի ստեղծումն իշխանականների հոգեխանգարմունքի պատճառԿապանում փորձարկվելու են էլեկտրական շչակներ Իրանը մահապատժի է ենթարկել ապօրինի համարվող ընդդիմադիր խմբի երկու անդամներիՊատանիների ընտրանին առաջին մեդալն է նվաճել Եվրոպայի առաջնությունումՄեր նախընտրելի տարբերակը քաղաքական և դիվանագիտական միջոցներն են. ՊեսկովԱզատի ջրամբարից դուրս է բերվել ջրահեղձ եղած 16–ամյա տղայի դին Մակրոնն ու Էրդողանը քննարկել են տարածաշրջանային հարցեր Աստղագուշակները նշել են չորս նշաններ, որոնց փողը երբեք չի սպառվում Ահաբեկչությունը Սիոնիստական ռեժիմի հատկանիշն է. Իրանի իսլամական խորհրդարանի նախագահըՉեզոքության ժամանակն ավարտվեց. Ավստրիան մտադիր է միանալ ՆԱՏՕ-ին Իրազեկում՝ Վարդավառին հաջորդող մեռելոցի օրվա աշխատանքային լինել-չլինելու մասին Գյումրիում նշում են Վարդավառը. տեսանյութ «Բժիշկները հոկտեմբերից պետք է ապացուցեն, որ որակյալ բժիշկ են». Անուշ Պողոսյան Թուրքը «Արփի լիճ» պարկում անասուն է արածեցնում. shamshyan.com Զբոսաշրջային այցելությունների ընթացքում խաթարվում են ջրային էկոհամակարգերը. ՇՄՆՄայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Կաթողիկոսական դամբարանի և մոմավառության աղոթասրահի բացման արարողությունըԳնդակոծություններ Ուկրաինայում. մեկ գիշերվա ընթացքում երկու մարդ զոհվել է, 15-ը՝ վիրավորվելՀայաստանում օդի ջերմաստիճանը հուլիսի 27-ից կբարձրանա 2-4 աստիճանով Քաղաքացիները բարձրացել են «Շառաչ ջրվեժ»-ը և չեն կարողացել իջնել․ օգնության են հասել փրկարարները Ողբերգական դեպք՝ Արարատի մարզում․ Ազատի ջրամբարում որոնում են ջրահեղձ եղած 16-ամյա տղայի մարմինը Միայն անհայրենիք մարդիկ են մոռանում ու չհիշելու տալիս Հայաստանի անցյալը. Արտակ Զաքարյան7 մեդալ. բռնցքամարտիկ աղջիկներն ավարտեցին ելույթները պատանիների Եվրոպայի առաջնությունումՎիճաբանություն Աբովյան քաղաքի Հայփոստի հարևանությամբ․ 2 վիրավորներից 1-ը անչափահաս է «Զանգեզուրի միջանցքը» Ռուսաստանին և Իրանին ճնշելու ամերիկյան ծրագիր է. Իսլամական հեղափոխության առաջնորդի խորհրդականԻրազեկում․ Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ «ՂազՄունայԳազ»-ը փորձում է պիլոտային ռեժիմով արտադրել «կանաչ» ջրածինԳազամատակարարման վթարային դադարեցում որոշ հասցեներում Թրամփը կորցնում է համբերությունը. Ռուբիո Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզումԻնչու՞ է ականջի հետևում գոյացություն առաջանում և ինչպե՞ս ազատվել դրանից Ջրափրկարարները դուրս են բերել քաղաքացիներին և մոտորանավակը Աղվեսասարի մոտ գտնվող լճում ձուկ բռնելիս տղամարդն էլեկտրահարվել ու մահացել է Յուրաքանչյուրի գործն ու նրանց դեմ ներկայացվող մեղադրանքները մեկը մյուսից անհեթեթ ենԱրեւելքի Ասորական Եկեղեցու կաթողիկոսի գրասենյակը հայտարարությամբ է հանդես եկել Այսօր նշվում է Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը Աբխազիայում զբոսաշրջիկը ժայռից ընկել է և մահացելՄեր տարածաշրջանի համար սպասվում է նորմայից բարձր ջերմաստիճանՕկուպացված Մարտակերտում, Շուշիում, Ասկերանում, Թալիշում և Շահումյանում հրդեհներ են Գորիսում շան կծածի 9 դեպք է գրանցվել մեկ ամսումԵրեւանում բախվել են թիվ 3 և թիվ 57 երթուղիները սպասարկող «Zhong Tong» և «MAN» ավտուբուսները. կա 9 վիրավոր: «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի կրթաթոշակառուն միջազգային հեղինակավոր մրցույթում գրավել է 3-րդ մրցանակային տեղըԱրամ Վարդևանյանը՝ Սամվել Կարապետյանի կալանքի և ժողովրդավարության մասինԱնտարբերությունն ամենամեծ չարիքն է. Արսեն ԳրիգորյանՈւսանողներն իներտ և պասիվ են, պետք է դա հաղթահարել. Մենուա ՍողոմոնյանՊերովսկիտային արևային մարտկոցները սովորել են սարքերը սնուցել սենյակային լամպից. այժմ դրանք աշխատում են նույնիսկ լամպի տակ և չեն վախենում խոնավությունից Բաբկեն Պիպոյան․ «Սամվել Կարապետյանի ձերբակալությունը քաղաքական է, իսկ պետությունը փորձում է «աչքը հանել»՝ հոնքն ուղղելու փոխարեն» ՀԷՑ-ի զավթումն արդարացնելու հիմքեր են ստեղծում Սա այն ուղին է, որ ես անձամբ միշտ սատարել և խրախուսել եմ․ ԾառուկյանԻշխանությունները շարունակում են արցախցիների նկատմամբ հետապնդումները ՔՊ-ն կուսակցության ներսում հանձնախումբ է ստեղծում, որ զտի վարչության թեկնածուներին
Ամենադիտված