ՀՀ Անվտանգության խորհուրդը նախագահին կոչ է անում բավարարել վարչապետի՝ ԳՇ պետին պաշտոնից ազատելու միջնորդությունը
ՔաղաքականությունՀՀ Անվտանգության խորհուրդը, լինելով պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղություններ սահմանող մարմին, խստորեն դատապարտում է Զինված ուժերը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու բոլոր փորձերը: Այս մասին ասվում է ԱԽ գրասենյակի հայտարարության մեջ: ՀՀ Սահմանադրությունը հստակ սահմանում է Զինված ուժերի՝ քաղաքական գործընթացներին ներգրավվելու անթույլատրելիությունը, քաղաքացիական վերահսկողության ներքո գտնվելու հանգամանքը: Օրենքի համաձայն՝ ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի՝ որպես բարձրագույն զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնող անձի նշանակման և ազատման առաջարկության հիմքում ընկած է Կառավարության ղեկավարի հայեցողությունը։
Ավելին՝ այստեղ