Ադրբեջանը կփորձի ՌԴ-ից ստանալու այնպիսի սպառազինություն, որոնց առ այս պահը ստանալ չի հաջողվել․ Տիգրան Աբրահամյան
Ուշադրության կենտրոնումԱրցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ խոսելով «Իսկանդեր»-ի շուրջ ՀՀ իշխանության վտանգավոր հայտարարության ու դրա ֆոնին Ադրբեջանի նախագահի՝ ռուսական կողմին հղած ուղերձների մասին։
Գրառումը ներկայացնում ենք ստորև․
«Իլհամ Ալիևն իր վերջին ճեպազրույցում օգտագործեց «Իսկանդեր»-ի շուրջ Հայաստանի իշխանության վտանգավոր հայտարարությունը և որոշակի ուղերձներ հղեց ռուսական կողմին։
Դրանցից մեկը, թերևս, այն էր, որ մի կողմից Ալիևը գովաբանեց համալիրը, մյուս կողմից՝ իր նեղվածությունն արտահայտեց Հայաստանին ՌԴ-ից հատկացվող ռազմական աջակցության վերաբերյալ, իսկ վերջում նշեց, որ առաջիկայում լրացնելու/համալրելու են իրենց սպառազինությունը։