Բանակի կողքին եմ, կխոսեմ վիրահատությունից հետո. Ջալալ Հարությունյան
Ուշադրության կենտրոնումՆախօրեին Irakanum.am-ը հղում անելով իր աղբյուրներին գրել էր, որ Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի առողջական վիճակը վատթարացել է, եւ նա պատրաստվում է գլխի վիրահատության։
Լրատվամիջոցը հայտնել էր, որ, պայմանավորված այս հանգամանքով, Ջալալ Հարությունյանը որեւէ կերպ չի մեկնաբանում ՀՀ ԶՈՒ ԳՇ-ի հայտարարությունը։
Irakanum.am-ին հաջողվել է կապ հաստատել Հարությունյանի հետ։ Հեռախոսազրույցում Ջալալ Հարությունյանը հաստատել է տեղեկությունը, որ պատրաստվում է վիրահատության։
«Վիրահատության նախապատրաստական փուլում եմ, ներողություն եմ խնդրում»,- ասել է Հարությունյանը։ Ջալալ Հարությունյանը մեկնաբանել է նաև ԳՇ հայտարարությունը. «Ես՝ ի ծնե, բանակային մարդ եմ, բանակի կողքին եւ միշտ այդպես է լինելու։ Այս փուլում չեմ տրվելու որեւէ սադրանքի։ Մանրամասն կխոսեմ վիրահատությունից հետո»։
Ավելին՝ այստեղ