Արմեն Սարգսյանը թռնում է
Ուշադրության կենտրոնումHayeli.am-ը գրում է.
Նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարվել է ստորագրել իշխող Իմ Քայլի կողմից ընդունած աղմկահարույց օրենքները եւ դրանց սահմանադրականության հարցով դիմել է Սահմանադրական դատարան:
Խոսքը «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերին է վերաբերում: Իսկ եթե ավելի պարզ ձեւակերպենք՝ «կալանք տվող» և հեռախոսային խոսակցությունների լսման թույլտվություն տվող դատարանների ստեղծմանն առնչվող նախագծերի մասին է, որը ընդունել էին ընդդիմադիր գործիչների, ավելի կոնկրետ՝ նախկինների համար:
Օրենքների վերաբերյալ Հանրապետության նախագահի աշխատակազմի ուսումնասիրությունները և փորձագիտական կարծիքները հանգեցրել են այն եզրակացության, որ Օրենքներն առերևույթ խնդրահարույց են սահմանադրականության տեսանկյունից>>:
Արմեն Սարգսյանի կողմից սա գործնականում առաջին քայլն է կապիտուլացիայի ստորագրումից հետո, որով անհամաձայնություն է դրսեւորում Նիկոլ Փաշինյանի հետ եւ ցույց տալիս, որ չի պատրաստվում կատարել Փաշինյանի կամքը: Նոյեմբերի 9-ից հետո թեեւ Արմեն Սարգսյանը հանդես եկավ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով, բայց գործնականում խելոք դակում էր Փաշինյանի բոլոր որոշումները՝ հիմնավորելով բոլոր կասկածները, որ պատերազմի խայտառակ պարտության եւ Արցախը հանձնելու ծրագրում նա Փաշինյանի դաշնակիցն է: Մենք այս թեմային բազմիցս ենք անդրադարձել, Արմեն Սարգսյանի՝ Բրիթիշ պետրոլիումի շահերի պաշտպանության տեսանկյունից եւ արձանագրել, որ թերեւս Սարգսյանն այն մարդկանից է, ով դեմ է եղել Ադրբեջանի նավթամուղին հարվածներ հասցնելուն:
Ավելին՝ այստեղ