Պարզ քաղաքական գործընթաց՝ նախընտրական «տրամադրություններով». «Փաստ» «Այդ անձնավորությունն ամբողջովին ձգտում է միապետական կարգեր հաստատել». «Փաստ» Իրանի մեսիջը Փաշինյանին և թուրքադրբեջանական տանդեմին. միջանցք չի լինելու. «Փաստ» Ադրբեջանը չի բացառում, որ ահռելի փոխհատուցում կպահանջի Կապանում փորձարկվելու են էլեկտրական շչակներ Իրանը մահապատժի է ենթարկել ապօրինի համարվող ընդդիմադիր խմբի երկու անդամների Պատանիների ընտրանին առաջին մեդալն է նվաճել Եվրոպայի առաջնությունում Ազատի ջրամբարից դուրս է բերվել ջրահեղձ եղած 16–ամյա տղայի դին Մակրոնն ու Էրդողանը քննարկել են տարածաշրջանային հարցեր Աստղագուշակները նշել են չորս նշաններ, որոնց փողը երբեք չի սպառվում


Հիմա տեսա՞ր, «ժողովուրդ», թե սպանելը, քանդելը, թալանելն ու ավերելն ինչպե՞ս և ե՞րբ է լինում. Տաթև Այվազյան

Ուշադրության կենտրոնում

Բողոքում և բղավում էիր այն ժամանակ, երբ երեխաներդ ու թոռներդ թռվռալով խաղում էին այգում ու բակում, ուրախ-ուրախ, առանց դիմակի գնում էին մանկապարտեզ, դպրոց ու համալսարան, բանակ էին գնում` ծառայում էին պատվով ու արժանապատվությամբ, իսկ դու աշխատում էիր, տոներ էիր տոնում, հարսանիք անում, ամուսնանում, և երեխաներ ու թոռնիկներ ունենում:

Բողոքում էիր հենց այն ժամանակ, երբ պատերազմ չկար, չէր էլ կարող լինել, իսկ թշնամին չէր հանդգնում լայնածավալ պատերազմ սկսել (մեկ անգամ փորձեց, և չորս օրում ջախջախվեց), կամ մոտենալ քեզ, ինչ մնաց թե հարձակվեր, հաղթեր, զանգվածաբար սպաներ ու գերեվարեր քո հարազատներին, իսկ դրանից հետո արդեն Հայաստանում` քո տնից դուրս հաներ քեզ:

Բողոքում էիր հենց այն ժամանակ, երբ չէիր էլ հիշում, կամ մտածում քո ընտանիքի անվտանգության, կամ թուրքի սպառնալիքի տակ բնակավայրդ լքելու և տունդ հրդեհելու մասին:

Այո` բազմաթիվ ու բազմապիսի դժվարությունների և անարդարությունների էիր բախվում, բայց միևնույնն է` ներքուստ հանգիստ էիր:

Բողոքում էիր, բայց հոգու խորքում անհոգ էիր...

Անհոգ էիր, որովհետև այդ ժամանակ կար պետություն, որը հոգ էր տանում քո անվտանգության համար, իսկ դու` մեկ լավ, մեկ վատ, մեկ` սովորական, բայց ապրում էիր քո կյանքով և օրվա խնդիրներով: Իսկ քո բոլոր բողոքները, դժգոհությունները, խնդիրներն ու մտածմունքը զուտ կենցաղային էին` քո տան ներսի, քո երկրի ներսի:

Հիշու՞մ ես, «ժողովուրդ», մի ժամանակ պետություն կար...

Իսկ հիմա ի՞նչ է մեր վիճակը, «ժողովուրդ»...

Դարձել ենք մեր կյանքն ու ընտանիքի գոյությունը վտանգած, հոգիներս բզկտված, ողբի և լացի մեջ խեղդված, անդառնալի կորուստներ կրած, և ամեն ժամ հիվանդության ու մահվան հետ առերեսվող, սգավոր ու մոլորված մարդկանց բազմություն:

Դարձել ես դաժանորեն խաբված, առհամարված ու անօգնական դիմակավոր մարդկանց համախումբ:

Դարձել ես ներսից ջախջախված պետության և մազից կախված երկրի տարածքում բնակվող, ծաղրված, դժբախտ, տխուր, անտարբեր, նյարդային, հայհոյող և անիծող մարդկանց հանրույթ: Իսկ աշխարհասփյուռ հայությունը վերածվել է օտար պետություններում գլխիկոր դեգերող, նվաստացած ու խեղճացած մարդկանց համայնքի:

Հիմա տեսա՞ր, «ժողովուրդ», թե սպանելը, քանդելը, թալանելն ու ավերելն ինչպես և երբ է լինում:

Հավանաբար 100 տարի պետք է անցներ, որ մոռանայիր, թե ինչպես է լինում դա:

Ասա ինձ, «ժողովուրդ», մի՞թե դու սա էիր ուզում:

Հայտարարում էիր, որ պարզապես ուզում էիր ավելի լավ ապրել` ուրիշ ոչինչ:

Այդպես չէ՞...

Սակայն` ոչ...

Հավանաբար հենց սա էիր ուզում, որովհետև այսօր էլ` այդ նույն անվճար բամբասողներն ու վճարովի ստախոսները Եռաբլուրում ոտնակոխ են անում քո հերոսաբար զոհված հարազատի շիրիմը, իսկ դու լռում ես...

Որովհետև այսօր էլ քո հայրենիքն ու հայրենակցի հողն ու տունն են առանց կռվի հանձնում թշնամուն, իսկ դու լռում ես...

Որովհետև թշնամու կողմից գերեվարված քո հարազատին չեն վերադարձնում, իսկ դու` լռում ես...

Որովհետև քեզ ամեն քայլափոխի խաբում և ծաղրում են, ասելով, թե իբր` քո հայրենիքի կորստյան, հարազատի զոհվելու, անհետ կորչելու, վիրավորվելու և գերեվարվելու իրական մեղավորները մեղավոր չեն, իսկ դու լռում ես...

Դու ոչ միայն շարունակում ես հավատալ բացահայտ ստին ու կեղծիքին, այլ նույնիսկ չես էլ փորձում պարզել, թե իրականում ինչու է զոհվել, անհետ կորել, գերեվարվել, կամ վիրավորվել քո որդին, եղբայրը, քույրը, հարազատը, ընկերը, բարեկամն ու հայրենակիցը, և ովքե՞ր են մեղավոր դրանում:

Դու բավարարվել ես հերթական այն ստով, որ բացի մեղավորներից բոլորը մեղավոր են:

Դու չես էլ ուզում հետամուտ լինել` պարզել իրականությունը:

Դժվար է հավատալը, որ դու հենց սա էիր ուզում...

Ի՞նչ է պատահել քեզ հետ, «ժողովուրդ»...

Դու դադարե՞լ ես սիրել քո հարազատին, քո հայրենիքն ու քո հայրենակցին:

Դու դադարել ես զգալ ու մտածե՞լ...

Դատարկ, հիմար և պարզունակ սուտը քեզ համար շատ ավելի՞ն է, քան քո հայրենիքն ու հարազատի կյանքը:

Ինչու՞ այսպիսին դարձար...

Այս ի՞նչ ես անում դու քո ընտանիքի, պետության ու հայրենիքի հետ, «ժողովուրդ»:

Իսկ հետո՞... հետո ի՞նչ ես անելու...

Ի՞նչ ես պատասխանելու քո սերունդներին, «ժողովուրդ»:

Ո՞նց ես ապրելու...

«Արցախ» ջազ նվագախմբի բացօթյա համերգը՝ Երևանում (տեսանյութ)Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է «Արմավիր» մասնաճյուղը Առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպՔաղբանտարկյալների թվի աճը՝ որպես իրավական և քաղաքական խնդիրԲջնի գյուղում մեքենա է այրվելԲյուջեից խլված 6 մլն դոլարը չի վերադարձվի. Սնուփ Դոգի փոխարեն՝ Ջեյ Լո. ով է կազմակերպիչը. «Ժողովուրդ»ՔՊ-ի ներսում մշուշոտ վիճակ է. Փաշինյանը տեսադաշտից «անհետացել» է. «Ժողովուրդ»Բոյկոտ, ոչ թե կոմպրոմիս. Նաիրի Սարգսյանը դեմ է հայտարարագրման առաջարկվող շեմինՍյունիքում ՀՀ նախագահը հայտարարում է, թե երկրում «լիքը փող կա»․ Հրայր ԿամենդատյանՆույնիսկ ՔՊ-ականները չեն ուզում մտնել հակաեկեղեցական արշավի մեջ. Ավետիք ՉալաբյանԱրժե՞, որ ես տխրեմ, ինչ է թե այս իշխանությունը որոշել է ինձ պատկանող հողատարածքը խլել, երբ այդ իշխանությունը մեզանից խլում է ավելին՝ մեր հայրենիքըՎահագն Խաչատուրյանի հայտարարությունը հակապետական և հակասահմանադրական է և հիմա կարող է քննարկվել ընդամենը մեկ հարց՝ արդյո՞ք այս մարդն իրավունք ունի զբաղեցնել ՀՀ նախագահի պաշտոնը. ՍուրենյանցՆոր արևային վահանակները աշխատում են նույնիսկ շենքերի ներսումՈւԵՖԱ-ն թարմացրել է ազգային ասոցիացիաների վարկանիշը․ Հայաստանը պահպանել է դիրքերը Սարգիս Սարգսյանը՝ Սահմանափակ կարողություններ ունեցող անձանց աշխարհի անհատական շախմատի առաջնության չեմպիոնՍոֆի Դևոյանը նախահարսանեկան արարողությունից կադրեր է հրապարակելԼիտվայի վարչապետը հրաժարական է տվել կոռուպցիոն սկանդալի պատճառովՎահագն Խաչատուրյանն այցելել է Գորիս. նրան ուղեկցել են Սյունիքի մարզպետն ու Գորիսի համայնքապետը (տեսանյութ)Իսրայելում հանդիպել են Նեթանյահուն և ՈւիթքոֆըՍտեփանակերտում Այվազովսկու հուշարձանի քանդումն Ադրբեջանի կողմից պետական մակարդակով խրախուսվող և հրահրվող վանդալիզմի օրինակ է. ԶատուլինԾանրորդ Գրիգոր Ղազարյանը դարձել է պատանիների Եվրոպայի չեմպիոն Ջենիֆեր Լոպեսը Հայաստան է գալիս ամերիկացի ռեփեր Սնուպ Դոգի փոխարենՆԳՆ-ն զգուշացնում էԱնահիտ Ավանեսյանն արձակուրդ է մեկնել․ ով է փոխարինելուՈչ ոք Փաշինյանի ուղղորդմամբ չպետք է գնա Էջմիածին` հակաեկեղեցական հավաքի. Մենուա ՍողոմոնյանՀոսանքի ու ջրի, սպասվող նաեւ գազի անջատումներով մեզ պատրաստում են մութ ու ցուրտ ձմեռներին. Ստեփան ԴանիելյանԵս ինձ հերոս չեմ համարում. Կամչատկայում հզոր երկրաշարժի ժամանակ երեխայի ծնունդն ընդունած հայ բժիշկը մեկնաբանություն է տվելԱրցախի հարցի վերակենդանացում` ահա´ գերխնդիրներից մեկը. Դավիթ ՍարգսյանԱրևի ճառագայթների ազդեցությունը բնակչության վրա 3-ից 10 անգամ ավելի բարձր է. Երևանում ծառերը հատվում են առանց մասնագիտական վերահսկողության. Քրիստինա ՎարդանյանFastex-ը Sevan Startup-ին ներկայացրել է իր վերջին Web3 նորարարական լուծումները Team-ը «Սևան Ստարտափ Սամմիթ»-ում ներկայացրեց AI, տելեկոմ և վերականգնվող էներգիայի ոլորտների հեռանկարները Զարհուրելի և դաժան հանցագործություն՝ ՍյունիքումՖիլմարտադրողների համահայկական ֆեդերացիան վերադարձել է Կաննի միջազգային կինոփառատոնից՝ զգալի հաջողություններով. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Փաշինյանի իշխանությունը՝ մամուլի թշնամի Ինչո՞ւ է ՊՆ-ն առողջական լուրջ խնդիրներ ունեցող տղային տարել բանակ․ հարց՝ ՄԻՊ-ինՓաշինյանը հանրային միջոցները չարաշահում է անձնական նպատակներով Զախարովան վերածվել է Ադրբեջանի խոսափողի Վերաքննիչը մերժեց Միքայել Սրբազանին «Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորումը կազմակերպում է ուսանողական ամառային ճամբարՍաստիկ շոգ՝ Հայաստանում․ Գագիկ Սուրենյանի կոչըԼավ լուր՝ վարորդների համարԿաննից՝ Վենետիկ․ «Ֆիլմարտադրողների համահայկական Ֆեդերացիան» առաջին անգամ կներկայացնի Հայաստանը Վենետիկի պրոդյուսերների ոսկե ակումբում Ucom-ը և Արևորդի ՀԿ-ն մեկնարկում են «Խելացի թռչնադիտարկում» նորարարական կրթական ծրագիրը ՄՊՀ-ն պարզել է, թե ինչով է պայմանավորված վերջին շրջանում հեղուկ գազի թանկացումըԹուրքական կողմի հետ սահմանի բացումը ունի իր գինը՝ դա ցեղասպանության ուրացումն է. Հրայր Կամենդատյան2026 թվականից այս պարտադիր հայտարարագրման պահանջը կսկսի տարածվել նաև թոշակառուների և անաշխատունակ այլ խմբերի վրա. Հրայր ԿամենդատյանՕգոստոսի 1-ին փակ կլինի Նորապատ-Արգավանդ-Վարդանաշեն ճանապարհը. մանրամասներՎթար․ մինչեւ երեկո ջուր չի լինիՏնտեսության մտահոգիչ դինամիկայի խոռոչներն ու ելուստները. «Փաստ» Արցախի հայաթափման շուրջ կեղծ նարատիվների սինխրոնությունը. «Փաստ»
Կո՞ղմ եք ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրմանը
Ամենադիտված