«Սյունիքում թշնամին զինված հայտնվում է ճանապարհներին, երեխաները խաղում են, թշնամին` հետևում»
Ուշադրության կենտրոնումԼրագրող Շաքե Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Սյունիքում մեկշաբաթյա նկարահանումներից անհնար է վերադառնալ` առանց հոգեբանական տրավմաների. մի քանի տասնյակ գյուղեր դարձել են սահմանամերձ, ինչպես բնակիչներն են ասում` վերածվել են թերակղզու.
-Որոշ գյուղեր երեք կողմից շրջապատված են թնշամու դիրքերով
-Գյուղեր կան, թշնամին 80 մետրի վրա է, տեղ կա`100֊200 մետրի, տեղ կա 1 կմ վրա( մոտ 120֊150 կմ(!) առաջ են եկել)
-Նոր դիրքերում մեր զինվորները հիմնականում մնում են վրաններում. որոշ տեղերում մեր ու ադրբեջանական դրոշները 5 մետրի վրա են
-Որոշ գյուղեր թշնամու նշանառության տակ են
-Երեխաները խաղում են, թշնամին` հետևում։
-Հիմնականում Կապանի գյուղերում թշնամին կրակում է գործ անող գյուղացիների ուղղությամբ, կրակում է նաև կեսգիշերից հետո։
-Երբեմն թշնամին զինված հայտնվում է ճանապարհներին։
Անվտանգությունից բացի սահմանամերձ դարձած ԲՈԼՈՐ գյուղերն ունեն գոյատևման լուրջ խնդիր։ Մեծ մասը վարկով է առել անասուններին, ու կրակն ընկել և վարկի, և անասունների ձեռքը։ Արոտավայրեր չկան. դրանք թշնամուն են հանձնվել։ Վարելահողերն ու ցորենի արտերը` նույնպես։ Բոլոր խնդիրները սուր կերպով ընդգծվելու են գարնանից։
Ավելին՝ այստեղ
Ավելին՝ այստեղ