ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արմավիրի մարզում բախվել են ԱԱԾ աշխատակցի Nissan-ն ու 22–ամյա վարորդի Hayasa մոտոցիկլը
Ուշադրության կենտրոնումshamshyan.com-գրում է. Երեկ՝ փետրվարի 27-ին, մոտոցիկլի և ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 17-րդ կմ հատվածում բախվել են Երևանի բնաիչ, 33-ամյա Արտակ Խլոյանի վարած Nissan մակնիշի և Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղի բնակիչ, 22-ամյա Աբգար Մանավազյանի վարած Hayasa մակնիշի մոտոցիկլը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, իսկ մոտոցիկլավարն ու նրա ուղևոր, համագյուղացի, 21-ամյա Արթուր Հարությունյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ:
Ավելին՝ այստեղ