Ադրբեջանի ԱԳՆ-ի նոր մեղադրանքը Հայաստանին
Ուշադրության կենտրոնում- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- ВКонтакте
- Viber
- Skype
- Telegram
Ադրբեջանը Հայաստանին մեղադրել է Լեռնային Ղարաբաղի տարածքում «զինված ուժերի ապօրինի տեղակայման համար՝ խախտելով 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունը»:
«Տեղ են գտել դեպքեր, երբ Հայաստանի զինված ուժերի անձնակազմը զինվորական ծառայության է ուղարկվում Ադրբեջանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածքներում` խախտելով միջազգային իրավունքի նորմերը և սկզբունքները, մարդու իրավունքները՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև 2020 թվականի նոյեմբերի 10-ով թվագրված համատեղ հայտարարություն ստորագրելուց հետո, ինչը ենթադրում է Ադրբեջանի և Հայաստանի միջև ռազմական գործողությունների դադարեցում», - РИА Новости-ի փոխանցմամբ` ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ:
Նախարարությունը պնդում է, որ Հայաստանի զինված ուժերի անձնակազմի ներգրավումը «կեղծ կամ բռնի միջոցներով» «ԼՂՀ ռազմական գործողություններին»՝ գաղտնի հատելով Լաչինի միջանցքը», հարուցել է զինվորականների և նրանց ընտանիքների բողոքները:
Ավելին՝ այստեղ
- РћРТвЂВВВВВВВВнокласснРСвЂВВВВВВВВРєРСвЂВВВВВВВВ
- ВКонтакте
- Viber
- Skype
- Telegram