Իլհամ Ալիևը չի բացառել, որ Հայաստանի հետ կարող են խաղաղության պայմանագիր ստորագրել
Ուշադրության կենտրոնումԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի բացառել Հայաստանի հետ շփումների հետագա ամրապնդումն ու ինչ-որ փուլում խաղաղության պայմանագրի կնքումը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Ալիևի հարցազրույցին:
Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագիրը կստորագրվի միայն այն դեպքում, եթե ամեն ինչ ընթանա այնպես, ինչպես իրենք են մտածում:
Ալիևն ասել է, որ վերոնշյալը հնարավոր է միայն այն դեպքում, եթե հայկական կողմից իրավիճակի «ճիշտ գնահատում լինի, բացառվեն ռևանշիզմի փորձերը»:
Ավելին՝ այստեղ