Ինչ տեղի կունենա, եթե Արմեն Սարգսյանը չստորագրի Օնիկ Գասպարյանի վերաբերյալ որոշումը
ՔաղաքականությունԵրեկ Նիկոլ Փաշինյանը դիմել է Արմեն Սարգսյանին, որպեսզի վերջինս պաշտոնից ազատի ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին: Արմեն Սարգսյանը, ով դեռ չի ստորագրել հրամանագիրը, երեք օր ժամանակ ունի: Ինչ տեղի կունենա, եթե նա չստորագրի այդ թուղթը:
Այսօր լրագրողների հետ զրույցում Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ կա երկու տարբերակ՝ եթե Արմեն Սարգսյանը երեք օրվա մեջ չստորագրի, Օնիկ Գասպարյանն իրավունքի ուժով կհամարվի ազատված. «Կա երկրորդ տարբերակը, ըստ Սահմանադրության:
Եթե նախագահ Սարգսյանն իր դիտողություններով, դիտարկումներով, վերադարձնի առաջարկությունը տվող անձին՝ Փաշինյանին ու նշի, թե ինչ դիտարկումներ ունի, իսկ այնտեղ հակասահմանադրականության հստակ դրսևորումներ կան, վարչապետը կարող է հետ ուղարկել, այդ դեպքում Արմեն Սարգսյանը կամ պետք է ստորագրի, կամ ուղարկի ՍԴ:
Ավելին՝ այստեղ