«Վեոլիա Ջուր»-ը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին. Մի օր ջուր չի լինելու Ռուս-թուրքական բախումն անխուսափելի է. փորձագետ Արտարժույթի բարձրացումն ավելի շատ մանիպուլյատիվ բնույթ ունի. Տեսանյութ Նիկոլ Փաշինյանը շտապել է Երևանում ծանրամարտի աշխարհի չեմպիոնը վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին. վերջինս մահացել է Մոսկվայում սպանվել է ադրբեջանցի «օրենքով գող» Ալի Հեյդարովը (տեսանյութ) Մի քանի օր անձրևներ կլինեն Թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես լիովին պատրաստվել էինք այս մրցաշարին․ Սամվել Գասպարյան Հայտնի են BAFTA մրցանակաբաշխության այս տարվա մրցանակակիրները Մահացել է ԱԺ նախկին պատգամավոր ՀԱԿ անդամ Գրիգոր Ոսկերչյանը


Հայաստանի ձախողումները շարունակվում են. «Ժողովուրդ»

Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
Երեկ՝ վաղ առավոտյան, Հայաստանի ներքաղաքական կյանքը փոթորկվեց Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հայտարարությունից հետո: Վերջինս նշել էր. «Իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ զինված ուժերը պահանջում են ՀՀ վարչապետի եւ կառավարության հրաժարականը, միաժամանակ նախազգուշացնում ձեռնպահ մնալ ժողովրդի դեմ ուժ կիրառելուց, ում զավակները զոհվել են՝ պաշտպանելով հայրենիքն ու Արցախը:

Բանակը միշտ եղել է ժողովրդի հետ, ինչպես ժողովուրդն է բանակի հետ»: Դրան հաջորդեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչը. «Գլխավոր շտաբի հայտարարությունը համարում եմ ռազմական հեղաշրջման փորձ… Օնիկ Գասպարյանը կա՛մ պետք է ինքնակամ հեռանա, կա՛մ ՀՀ նախագահը պետք է ստորագրի նրա ազատման միջնորդությունը»:

Նախքան Նիկոլ Փաշինյանի հրավիրած հավաքը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության մի քանի անդամներ Նիկոլ Փաշինյանի մոտ են կանչվել, այդ թվում եւ՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, փոխնախագահ Ալեն Սիմոնյանը եւ խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, եւ քննարկել են նախ արտահերթ ընտրությունների գնալու հարցը, ապա վերլուծել են, թե ինչու ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը դուրս եկավ ՀՀ իշխանությունների դեմ:

Իշխող ուժի մոտ համոզում կա, որ ռուսական կողմից է եղել ճնշում Օնիկ Գասպարյանի վրա, ինչն էլ հանգեցրել է նման զարգացումների, սակայն իրենք չպետք է տրվեն ռուսական ճնշումներին։

Ու այս իրավիճակում ուշագրավ զուգադիպությամբ արձագանքեց Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուն` հայտարարելով. «Թուրքիան դեմ է աշխարհի ցանկացած երկրում իշխանության բռնազավթման փորձերին։ Դա վերաբերում է նաեւ Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին»։

Ընդդիմությունն էլ հայոց բանակին աջակցելու նպատակով երեկվանից փակեց Բաղրամյան պողոտան եւ սկսեց շուրջօրյա նստացույց Բաղրամյան պողոտայում` պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Ու մինչ մեր երկրում իշխանության կռիվ է, կառավարությունն էլ չի պատրաստվում ո՛չ հրաժարական տալ, ո՛չ էլ արտահերթ ընտրությունների գնալ առկա լարվածությունը թոթափելու համար, մեր հարեւան, բայց ոչ բարեկամ Ադրբեջանի կառավարության եւ «Անգլո Աժիան Մայնինգ» (Anglo Asian Mining plc) ընկերության միջեւ համաձայնություն է ձեռք բերվել, որ բրիտանական ընկերությունը սկսելու է շահագործել Սոթքի, Կաշենի եւ Վեջնալի (Զանգելան) հանքավայրերը։

Սրանք, նկատենք, մինչեւ արցախյան սեպտեմբերից սկսված պատերազմը շահագործվել են հայկական «Գեոպրոմայնինգ Գոլդ» (Սոթք) եւ «Վալլեքս Գրուպ» (Կաշեն) ընկերությունների կողմից, որոնք այդ տարածքներում կատարել էին մեծ ներդրումներ (մոտ 250 միլիոն ԱՄՆ դոլար)։

Բայց պատերազմում կրած մեր խայտառակ պարտությունից երեք ամիս անց մեր պահանջատիրության բացակայության պայմաններում Ադրբեջանը բրիտանական ընկերությանը տվել է ընդերքօգտագործման համար անհրաժեշտ թույլտվությունները: Դե ինչ, սպասենք նորանոր տապալումների:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

«Վեոլիա Ջուր»-ը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին. Մի օր ջուր չի լինելու Ռուս-թուրքական բախումն անխուսափելի է. փորձագետ Խաչիկ Ասրյանի ջրբաժանը Արտարժույթի բարձրացումն ավելի շատ մանիպուլյատիվ բնույթ ունի. Տեսանյութ Ձեր որդիներին դիահերձարաններում փնտրեք. Փաշինյանը՝ գերիների և անհետ կորածների հարազատներին. AntiFake.am Նիկոլ Փաշինյանը շտապել է Երևանում ծանրամարտի աշխարհի չեմպիոնը վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին. վերջինս մահացել է «Ժողովուրդ»․ Արմեն Սարգսյանը նոր հավակնություններ ունի․ ինչ է նա պահանջել իշխանական վերնախավից«Սրբապիղծ, խայտառակ կիսամարդկանց իշխանություն է Հայաստանում». «Փաստ»«168 ժամ»․ Փաշինյանական խաղաղության լոզունգները, Արցախում ծառայող զինվորների ծնողների՝ մի կետից ուղղորդվող ակցիաները՝ նախապատրաստող հող՝ Արցախից զորքի դուրսբերման համարՈվ ում է խաբում․ «Սպուտնիկ-V»-ի առեղծվածն ու հերթական սխալ զեկույցը․ «Ժողովուրդ»Ասֆալտ կար, ասֆալտ չկա. «Փաստ»«Հրապարակ»․ Փաշինյանը որոշել է նախընտրական շոուներ բեմադրելԻ՞նչ մոտեցումների հետ չեն համապատասխանում ԲՏԱ նորանշանակ նախարարի մոտեցումները. «Փաստ»«Հրապարակ»․ Պաշտոնական Մոսկվան հրաժարվել է ընդունել Արարատ ՄիրզոյանինՈւզում են անունը փոխել. «Փաստ»Այրումում ներկայացրեցինք երկրի առջև ծառացած բոլոր մարտահրավերների դիմակայման մեր տեսլականը. Էդմոն ՄարուքյանՄայիսին կմեկնարկի «Ֆուտբոլը հանուն բարեկամության» սոցիալական ծրագրի նոր մրցաշրջանըԿառավարությունից են խնդրել, որ միջնորդեմ անհետ կորածների հարազատների և Փաշինյանի հանդիպմանը. Արտակ ԹովմասյանՄոսկվայում սպանվել է ադրբեջանցի «օրենքով գող» Ալի Հեյդարովը (տեսանյութ) Էստեղ են խաղալու ու մեծանալու ադրբեջանցի երեխաները». բաքվում բացել են այգի, որտեղ ավելի քան 300 նմուշ կա 44 օրյա պատերազմից Տեսանյութ. Խաչիկ Ասրյանի՝ Ռազմական և Սոցիալական Հայաստան կառուցելու Ազգային Ծրագրի գլխավոր դրույթները. Մաս 7 (շարունակելի)Մի քանի օր անձրևներ կլինեն Թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես լիովին պատրաստվել էինք այս մրցաշարին․ Սամվել Գասպարյան Հայտնի են BAFTA մրցանակաբաշխության այս տարվա մրցանակակիրները Մահացել է ԱԺ նախկին պատգամավոր ՀԱԿ անդամ Գրիգոր Ոսկերչյանը Ես ո՛չ սև եմ, ո՛չ սպիտակ. Իմ գույնը մեր հողի գույնն է՝ Եռաբլուրի հողի գույնը Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել Ննջասենյակում հայտնաբերվել է դի՝ բռնության հետքերով Լավրովը Թուրքիային հորդորել է չխրախուսել Ուկրաինայի ռազմատենչությունը Արցախյան վերջին պատերազմում Ադրբեջանի կողմից կռված ահաբեկիչների քրեական գործի նախաքննությունն ավարտվել է Արդարադատության ընկալումներն՝ ըստ Խաչիկ Ասրյանի «Իսկանդերը» մի քանի տեսակի հրթիռ ունի. Սամվել Բաբայանը՝ 10 տոկոսով պայթելու պատմության մասին Ես մեկնաբանություն չունեմ․ Մանե Գևորգյանը՝ գերիների վերադարձի տեղեկության կեղծ լինելու մասին. Tert.am Սերժ Սարգսյանը 2018-ի պատասխանը շատ շուտով կտա Հարձակվել են լրագրողի տան վրա Մեկ օր ջուր չի լինի Պուտինի խոսնակը մեկնաբանել է տեղեկությունները, որ Ռուսաստանը փակում է Թուրքիայի հետ ավիահաղորդակցությունը ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի մամուլի ասուլիսը. Ուղիղ Ստացավ արդյո՞ք Փաշինյանը Պուտինի օրհնանքըՆիկոլ Փաշինյանն ուղերձ է հղելԻնչ թուղթ էր Փաշինյանն իր հետ տարել Պուտինի հետ հանդիպմանը. Ռուսաստանում հատուկ ռեպորտաժ են պատրաստելԻշխանությունն անկարող է պատասխան տալ իր կողմից պատերազմն ապաշնորհ կառավարելու ազգակործան հետևանքների համար, փաստահավաք հանձնաժողովի ստեղծման առաջարկն արձագանք չստացավ․ Է․ Մարուքյան Թուրքիան Մտնում Է ՂրիմՆիկոլ Փաշինյանն ի վիճակի է վերադարձնել գերիներին, մենք վստահում ենք նրան. իմքայլական պատգամավոր Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 510 դեպք Արտարժույթի բարձրացումն ավելի շատ մանիպուլյատիվ բնույթ ունի Նոր հաղորդագրություն ԱրցախիցԱրմեն Սարգսյանը դիմեց ՀՀ սահմանադրական դատարան Երևանում գեներալի դուստրը մահացել է կրծքավանդակին ստացած հրազենային վնասվածքից. Նոր մանրամասներ
Ամենադիտված