Էս սահմանազատում-սահմանագծում կոչված գործընթացին ոչ մեկդ մի մասնակցեք, տղե՛րք ՇՏԱՊ. Հայ էս ա՛յ տղա, մորդ տարիքի կնիկ ա՜. Լարված իրավիճակ «Զվարթնոց» օդանավակայանում Հրաժարական չեմ տալու, իմ ժողովրդի՞ց հրաժարական տամ. Կիրանցի վարչական ղեկավար Նոյեմբերյան քաղաքում այսօր տեղի ունեցած տեսանյութի կադրերում 2 հիմնական էլեմենտ է աչքի ընկնում․ Տիգրան Աբրահամյան Բագրատ Սրբազանը՝ Սասուն Միքայելյանին․ «Հավաքեք ձեզ» Փակվեց Երևան- Դիլիջան ճանապարհը ԲԱՑԱՌԻԿ. Կադրեր` սահմանազատման գործընթացից Նիկոլի կնիկը 1 միլիոնանոց հաց է ուտում, իսկ մենք սոված-ծարավ ընկել ենք քուչեքը. Գեղարքունիքցի Ադրբեջանն ի հաշիվ Հայաստանի լավացնում է հարաբերությունները Ռուսաստանի հետ Արտակարգ իրավիճակ Արարագածոտնի մարզում․ կա 7 վիրավոր


Հայաստանում կա ներքաղաքական թեժ պայքար

Վերլուծություն

Հայկական կողմը ներկա փուլում կարծես շեշտադրումը դնում է Արցախի կարգավիճակի ճանաչման, Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում բանակցությունները վերսկսելու վրա։ Այսինքն, կարևորվում է այն հարցը, որ Արցախը ճանաչվի տարբեր երկրների կողմից։ Այս թեմայով pressmedia.am կայքը զրուցել է քաղաքագետ Հակոբ Բադայանի հետ` պարզելու համար, թե ինչ զարգացումներ են հնարավոր։

— Պարոն Բադալյան, դուք ի՞նչ զարգացումներ ու հնարավորություններ եք տեսնում։

— Ես զարգացումներ և հնարավորություններ տեսնել չեմ կարող, որովհետև այդ զարգացումները և հնարավորությունները կախված են, իհարկե, Հայաստանից, բայց ոչ միայն Հայաստանից, այլ, ընդհանրապես, աշխարհաքաղաքական միջավայրից։ Բայց ես կարող եմ ասել, որ Հայաստանը  հետևողականորեն և պարբերաբար պետք է կարգավիճակի հարցը բարձրացնի, ինչպես նաև  կարգավիճակի հարցի շրջանակում Արցախի տարածքների դեօկուպացիայի։ Եվ այս քաղաքականությունը պետք է լինի հայկական պետականության քաղաքականության առանցքում  և այստեղ մենք, իհարկե, մեզ առանցքային հարթակ պետք է դիտարկենք Մինսկի խմբի համանախագահության ձևաչափ։ Այդ տեսանկյունից այսօր էլ Հայաստանի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ Հայաստանի համար այդ ձևաչափը  շարունակում է մնալ առաջնահերթություն որպես միջազգայնորեն միակ միջնորդական ճանաչված  ձևաչափ և Հայաստանը շարունակելու է այս ուղղությամբ աշխատել։ Սա նվազագույնն է, որ Երևանը պետք է անի, իսկ առավելագույնին հասնելու համար, իհարկե, պետք է աշխատել  թե դիվանագիտական ճակատում, թե նաև ընդհանրապես մեր պետական ներուժը բարձրացնելու, պետական արդյունավետությունը, պետական որակները բարձրացնելու ուղղությամբ։ Հայաստանի դիվանագիտության արդյունավետությունը էապես կախված է լինելու, թե Հայաստանը ինչպիսի արդյունավետության կհասնի տնտեսության, ինչպես նաև պաշտպանական բնագավառի վերականգման։

— Վերջին օրերին նախկին որոշ պաշտոնյաների նկատմամբ քրեական գործեր են հարուցվում, նաև տարբեր գործիչներ են ձերբակալվում։ Ի՞նչ զարգացումներ են սրանք։ Իշխանությունները վերջին շրջանում հայտարարել էին, որ թավիշին վերջ են տալու։ Սա տեղավորվո՞ւմ է այդ տրամաբանության մեջ։

— Ես չեմ կարող ասել, թե սա թավիշին վերջ տալու տրամաբանության մեջ տեղավորվում է, թե ոչ, որովհետև քրեական տարբեր գործեր հարուցվում են հեղափոխությունից ի վեր, տարբեր  առիթներով և տարբեր փուլերով։ Ակնհայտ է մի բան, որ Հայաստանում կա ներքաղաքական թեժ պայքար իշխանության համար, արմատական ընդդիմությունը, որը առավելապես միավորվում է նախկին համակարգի հետ ասոցացվող և նախկին համակարգը ներկայացնող ուժերի շրջանակով, դրել է իշխանափոխության խնդիր և փորձում է հասնել դրան և այդ իմաստով գործում են՝ նպատակն արդարացնում է  միջոցները սկզբունքով, այսինքն առավելագույնը կոշտ արմատական տրամադրվածությամբ, հռետորաբանությամբ  և նաև հնարավորինս թեժացնելու իրավիճակը թեժացնելու տրամաբանությամբ։ Սրան ի պատասխան նաև իշխանությունը պայքարում է իր դիրքերի համար և փորձում է համարժեք լինել այն հռետորաբանությանը և այն նշաձողերին, որ գնում է արմատական ընդդիմությունը։ Սա  է ներքաղաքական դաշտում տեղի ունեցողը, որը իր արդյունավետությամբ և իր էֆեկտիվությամբ պետական շահի հետ գործնականում աղերս չունի և այս շրջանակում տարբեր քրեական գործեր, տարբեր իրավական գործընթացներ  անմիջականորեն գործ ունեն, թե չունեն ես դրան պատասխանել չեմ կարող որովհետև հանգամանալից չեմ տիրապետում դրանց։ Ընդհանուր առմամբ ես կարող եմ ասել, որ այս իրավիճակը  էապես հարվածում է Հայաստանի արդյունավետությանը և դիմադրունակությանը այն հետագա քաղաքական գործընթացներով, որոնք որ դիտարկվում են թե Արցախի հարցում, թե, ընդհանրապես, ռեգիոնալ զարգացումների տեսանկյունից։ Եվ այդպիսի իրավիճակը, այդպիսի ապակառուցողական, դեստրուկտիվ լարվածությամբ թելադրված իրավիճակը Հայաստանը պարզապես դարձնում է արտաքին  ազդեցության տեսանկյունից ավելի խոցելի։ Եվ այս իմաստով, կարծում եմ, որ այն ինչ տեղի է ունենում Հայաստանի ներսում, դա կարող է շահեկան լինել միայն դրսում որևէ ուժին ձեռնտու չէ Հայաստանի ինքնիշխան և դիմադրունակ հնարավորությունը։

 

Կարինե Վրացյան

Pressmedia.am

Էս սահմանազատում-սահմանագծում կոչված գործընթացին ոչ մեկդ մի մասնակցեք, տղե՛րք ՇՏԱՊ. Հայ էս ա՛յ տղա, մորդ տարիքի կնիկ ա՜. Լարված իրավիճակ «Զվարթնոց» օդանավակայանում Հրաժարական չեմ տալու, իմ ժողովրդի՞ց հրաժարական տամ. Կիրանցի վարչական ղեկավար Նոյեմբերյան քաղաքում այսօր տեղի ունեցած տեսանյութի կադրերում 2 հիմնական էլեմենտ է աչքի ընկնում․ Տիգրան Աբրահամյան Բագրատ Սրբազանը՝ Սասուն Միքայելյանին․ «Հավաքեք ձեզ» Փակվեց Երևան- Դիլիջան ճանապարհը ԲԱՑԱՌԻԿ. Կադրեր` սահմանազատման գործընթացից Նիկոլի կնիկը 1 միլիոնանոց հաց է ուտում, իսկ մենք սոված-ծարավ ընկել ենք քուչեքը. Գեղարքունիքցի Ադրբեջանն ի հաշիվ Հայաստանի լավացնում է հարաբերությունները Ռուսաստանի հետ Արտակարգ իրավիճակ Արարագածոտնի մարզում․ կա 7 վիրավորՏավուշցիները դժգոհ են փոխվարչապետի հետ հանդիպումից Էրդողանը կոչով դիմել է Հայաստանի իշխանություններին ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համարԵրկրաշարժ Ադրբեջանի տարածքում ԵԿՄ մեքենան վրաերթի է ենթարկել ցուցարարներին․ Կա 2 վիրավորՍենց կզած ինչքա՞ն պիտի մնանք. եկեղեցի, գերեզման, սաղ բաժանում ա. կռվենք, ախպեր. սևանցիներ «Մի գոռա', արա, էրեխա կա ավտոյի մեջը», «Լավ, լավ, լավ». Երևան-Սևան ճանապարհին գերլարված իրավիճակ է Պատերազմից չենք վախենում, պատերազմը պտի կառավարության դեմը լինի. Սևանում վիճակը լարված է Երևան- Սևան մայրուղին փակ է․ թեժ իրավիճակՍահմանամերձ Կիրանցում դասադուլ է Փաշինյանը գյուղապետերին կոնկրետ ասել է՝ փուլային տարբերակով ամբողջական հանձնելու եմ. Պետրոսյան ՀԻՄԱ․ Լեո Նիկոլյանը հացադուլ է անում Զվարթնոց օդանավակայանում․ վիճակը ծանր է Բազմաթիվ հասցեներում գազ չի լինի ԶՊՄԿ ն նորոգում է արցախցիների տները ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել Ոստիկանները փակել են Բաղանիս-Ոսկեպար ճանապարհը. Վիճակը լարված է Պարզվեց ամեն ինչ հեշտ է. դանիացի ֆիզիկոսները գտել են արևային մարտկոցների արդյունավետությունը զգալիորեն բարելավելու միջոցՇՏԱՊ. Լարված իրավիճակ Տավուշում. տավուշցիները գնում են հայ-վրացական սահման Հայաստանի և Ադրբեջանի փորձագետները սկսել են կոորդինատների ճշտման գործընթացըՆԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ Այստե՛ղ՝ Տավուշում է որոշվում Հայաստանի ճակատագիրը. Ավետիք ՉալաբյանՆոյեմբերյանի սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները չեն աջակցում սահմանազատման գործընթացին. հայտարարություն Ոսկեպար-Բաղանիս հատվածից ադրբեջանցիներն արդեն երևում են (լուսանկար) ՀՀ-ն վերածվել է մեկ անձի քաղաքական ու ընտանեկան կլանի սպասարկման ձեռնարկության. Արմեն Մանվելյան Փակվել է Նոյեմբերյան-Երևան միջպետական ավտոճանապարհը․ քաղաքացիները բողոքի ակցիա են իրականացնումԲախվել են 38 երթուղու ավտոբուսն ու «Toyota»-ն. կա վիրավոր Իրանը հարգում է Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնությունները «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ»Փաշինյանի հետ հանդիպումից հետո Կիրանցի գյուղապետը հրաժարական է տալու Կենդանակերպի այս նշանները կարող են կտրուկ հարստանալ Այս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ՝մեր բոլորի. Վահե ՀովհաննիսյանՏավուշում ստեղծված իրավիճակը Փաշինյանի կողմից դիվանագիտական դաշտում թույլ տված սխալների հետևանքն է. Արշակ Կարապետյան Հրատապ․ տեղեկություններ կան, որ դիրքերից մեկը պատրաստվում են հանձնել Միայն «դրսինները». «Փաստ» Փաշինյանը խոսել է Տավուշի 4 գյուղերում ադրբեջանցիների բնակեցման մասինԱյսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ. «Փաստ» Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն. «Փաստ» Ջուր չի լինի որոշ հասցեներում Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» Խոշոր հրդեհ՝ Հրազդանի կիրճում
Ամենադիտված