Ուր է Նիկոլ Փաշինյանը ներքաշել Հայաստանի Զինված ուժերին
Ուշադրության կենտրոնումՄարտական եղբայրությո՞ւն, թե՞...
Թերթելով կապիտուլյանտի ֆեյսբուքյան (պաշտոնական) էջը (մաս 1-ին)։
2020թ. նոյեմբերի 10։ Հայ ժողովրդի, հայոց փառապանծ բանակի գլխին՝ ամպրոպի նման պայթեց կապիտուլյացիայի բոթը։ Այդ նույն օրը կապիտուլյանտ Նիկոլն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Հայոց կառավարությունը և բանակը միասնական են, կապված մարտական կուռ եղբայրությամբ»։
Հարգարժան Զինված Ուժեր, դուք գոնե հասկանու՞մ եք, թե ուր է ձեզ ներքաշել կապիտուլյանտը՝ իր այս գրառմամբ։ Վաղը լինելու է դատավարությունների մեծ շղթա, որտեղ շատ հարցեր են պարզվելու, և ի՞նչ է ստացվում, որ «հայոց կառավարության» տգիտությունն ու կասկածելի դավաճանությունը՝ ձեր մարտական «կուռ եղբայրությա՞մբ» է տեղի ունեցել։
Ես գիտեմ, շատ եմ լսել բարձրաստիճան զինվորականներից, որ ամաչում են իրենց անճարակության ու ստեղծված խայտառակ վիճակի համար։ Ես հասկանում եմ, որ կառավարությունը չի կատարել ռազմական դրության պայմաններում սահմանված իր հիմնական պարտավորությունները, որի արդյունքում ԶՈւ ստորաբաժանումները մեն-մենակ են մնացել համալրված թշնամու դեմ։
Չեք ունեցել կազմակերպված թիկունք, տարբեր վայրերում տեղ չեն հասցվել մատակարարումները, չեք ունեցել քաղաքական բարենպաստ որոշումներ և արտաքին քաղաքական աջակցություն, ձեզ օգնելու փոխարեն խառնաշփոթի են ստեղծել, ձեր արյունն ու քրտինքը՝ էժան ու ստահոդ փիառի են վերածել։ Իսկ կապիտուլյացիայից անմիջապես հետո, ձեր գերագույն գլխավորի առաջին գրառումը, առանց ամաչելու, ձեր և իր մարտական եղբայրության մասին է։
Ավելին՝ այստեղ