Միջազգային սկանդալ. Հայաստանը ամերիկյան ինքնաթիռ է փոխանցել. վաճառել Իրանին
Ուշադրության կենտրոնումՇրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Հայաստանում գրանցված ամերիկյան արտադրության Boeing 737 ինքնաթիռ է հայտնվել Իրանում: Այն փոխանցվել կամ վաճառվել է Իրանին դեռևս անհայտ հանգամանքներում և զարմանալի է, թե ինչպես են ավիացիոն իշխանությունները թուլատրել դա, հաշվի առնելով Իրանի դեմ գործող միջազգային սանկցիաները: Այս մասին հայտնում է «Մեդիապորտը»:
Ինքնաթիռն օրեր առաջ պետք է վայրէջք կատարեր Հայաստանում, սակայն իջեցվել է Թեհրանում:
Քիչ առաջ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտարարություն է տարածել, որի բովանդակությունից պարզ է դառնում, որ տեղեկությունը ճիշտ է, սակայն կոմիտեն տեղյակ չէ, թե ինչպես է ինքնաթիռը հայտնվել Իրանում։
Ավելին՝ այստեղ